Վրաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպումներ կանցկացնի Եվրամիության ղեկավարության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի պատվիրակությունը՝ հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ, երկօրյա այցով ուղեւորվում Է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիության ղեկավարության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կվիրիկաշվիլիի այցը կսկսվի Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմամբ: Նախատեսված են նաեւ Վրաստանի վարչապետի հանդիպումները Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության եվրակոմիսար Յոհանես Հանի հետ:
Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը հանդիպում կունենա նաեւ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի եւ տարբեր հարցերով զբաղվող եվրակոմիսարների հետ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



