Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Օրվա իշխանությունը փաստացի կյանքի է կոչում դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի ծրագիրը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանական վերջին օրերի քարոզչությունը կառուցված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված փաստաթղթերի վրա։ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե դրանցով խաղաղություն են բերել տարածաշրջան, Ադրբեջանն իր գործողություններով ցույց է տալիս, որ միշտ պատրաստ է պատերազմի։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասում է՝ վաշինգտոնյան փաստաթղթերն առաջին հերթին անհրաժեշտ էին Նիկոլ Փաշինյանին և Թուրքիային։ «Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց՝ իրենք ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի գալիք տարվա առաջին կեսին։ Բայց չէ՞ որ դա հակասում է Ադրբեջանի պնդումներին, ըստ որոնց, միայն սահմանադրական փոփոխություններից հետո կողմերի միջև կստորագրվի խաղաղության փաստաթուղթ։ Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են այս տեսակ տարբեր գնահատականներ գալիս Թուրքիայից և Ադրբեջանից։ Թուրքիայում ակնհայտորեն նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ վաշինգտոնյան փաստաթուղթը ստորագրելուց հետո ունի խնդիր իշխանության վերարտադրության հետ։ Իսկ Թուրքիային անհրաժեշտ է, որ հաջորդ հինգ տարում՝ 2026-2031 թվականներին, Նիկոլ Փաշինյանը շարունակի ղեկավարել Հայաստանը, որ իր ձեռքով լուծարի անվտանգային համակարգն ամբողջությամբ, 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահներին հանի, բանակը գրեթե լուծարման մակարդակի հասցնի, հայ-ռուսական բարեկամության մասին 1997 թվականի պայմանագիրը և փոփոխության մասին պայմանագիրը միակողմանի չեղարկի։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է հանրային աջակցություն այդ ամենը կյանքի կոչելու, իշխանության մնալու համար։ Դրա համար էլ անհրաժեշտ է ինչ-որ մի բան տալ հասարակությանը։ Որոշեցին տալ նախաստորագրված փաստաթուղթ Վաշինգտոնում՝ ամերիկացիներին էլ «փայատեր» դարձնելով մեր տարածաշրջանում պոտենցիալ անցնելիք կոմունիկացիաներին։ Բայց ակնհայտ է, որ նույնիսկ այդ փաստաթղթի նախաստորագրումը Նիկոլ Փաշինյանին այն աջակցությունը չի ապահովում, որն իրեն թույլ կտար հեշտությամբ վերարտադրել իշխանությունը 2026 թվականին։ Այդ իսկ պատճառով թուրքերն արդեն խոսում են պայմանագրի ստորագրման մասին։ Վաշինգտոնյան փաստաթուղթը հենց այդ նպատակն ուներ թուրքերի համար՝ Նիկոլ Փաշինյանին տալ մի թղթի կտոր, որով նա կներկայանա հանրությանը՝ փորձելով համոզել, որ եկել է խաղաղություն, իմ օգտին քվեարկեք և դրանից հետո նաև տնտեսական զարգացում կունենաք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Ստորագրված փաստաթղթերի հետ կապված մտահոգությունների մասին խոսելիս մեր զրուցակիցն անդրադառնում է Սիրիայի օրինակին։ «Սիրիան փլուզումից առաջ բաժանվել էր ազդեցության գոտիների։ Այնտեղ իրենց ազդեցության գոտիներն ունեին Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, քրդերը, իսլամական «Իգիլը»։ Վերջնարդյունքում դա հանգեցրեց նրան, որ Սիրիան փաստացի փլուզվեց, և տեսնում ենք, որ այդ փլուզման գործընթացը շարունակվում է։ Վերադառնանք մեր հարցին։ Հայաստանի պարագայում, եթե Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը հատուկ ռեժիմով տրվի 3-րդ կողմին, չեմ խոսում այն մասին՝ դա կլինի Թուրքիան, Ադրբեջանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, կստացվի հետևյալ իրավիճակը։ Տեսեք, Ռուսաստանն ունի իր ազդեցության, ներկայության գոտին՝ 102-րդ ռազմաբազան, Էրեբունու ռազմական օդանավակայանը, սահմանապահները հայ-թուրքական, հայիրանական սահմաններին, եվրոպացիներն ունեն իրենց ազդեցության, ներկայության գոտին, որը դրսևորվում է հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգ իրականացնող խմբով, իրենք նաև ներկայացուցչություններ ունեն Հայաստանի տարբեր քաղաքներում, Ադրբեջանն ունի իր ազդեցության, ներկայության գոտին Ջերմուկի հարակից հատվածում, Սև լճի հարակից հատվածում, Գեղարքունիքի մարզում, Տավուշում, այսպես կոչված, սահմանազատման արդյունքում ստացան ներկայության գոտի Հայաստանի Հանրապետության տարածքում, Թուրքիայի ներկայության մասին կառավարական առաջին շենքում նույնիսկ չենք էլ ասում։ Եթե Սյունիքով արտատարածքային կոմունիկացիա անցնի, որի շրջանակներում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվելու է, մենք ևս Հայաստանում ունենալու ենք մի քանի ազդեցության գոտի՝ դրանից բխող հետևանքներով։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համակերպվել էր նրա հետ, որ պետությունը բաժանվել է ազդեցության գոտիների, բայց անձամբ Ասադին դա էլ չփրկեց, և նա վերջում ստիպված եղավ փախչել Ռուսաստան, հավանաբար, Յանուկովիչի կողքի տունն էլ իրեն են տվել։ Նիկոլ Փաշինյանը կունենա՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ, ցույց կտա ապագան»,-նշում է մեր զրուցակիցը։

Նույն այս շրջանում ակտիվացել են հայթուրքական շփումները։ Քաղաքագետի գնահատականը մի փոքր այլ է՝ ոչ թե ակտիվացել են շփումները, այլ բացարձակ ուրիշ իրողության հետ գործ ունենք։ «Հայ-թուրքական գործընթացը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կայացած ՔըլըչՌուբինյան հանդիպումով։ Հետագայում՝ 2022 թվականին, եթե չեմ սխալվում, երեք հանդիպում տեղի ունեցավ, որոնցից վերջինը 2022 թվականի հունիսին էր։ 2022 թվականի հունիսից մինչև 2024 թվականի հունիս հանդիպումներ չկային, այդ ընթացքում տեղի ունեցավ Պրահյան գործընթացը, Արցախը հանձնեցին Ադրբեջանին, հետո, այսպես կոչված, սահմանազատում-սահմանագծում իրականացրեցին, 2,5 գյուղ Տավուշում հանձնեցին ադրբեջանցիներին, մեզ վրա հավել յալ պարտավորություններ վերցրեցինք, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների, և այլն։ Այդ ամենի վերջնարդյունքում 2022 թվականին ընդհատված բանակցային գործընթացը վերսկսվեց 2024 թվականի հունիսին, բայց առանց Արցախի և մի շարք գյուղերի։ 2024-25 թվականներին ի՞նչ փոխվեց։ Վաշինգտոնում համաձայնեցինք մեզ վրա վերցնել հստակ պարտավորություն միջանցք տրամադրելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, Սահմանադրությունը փոխելու։ Դրանից հետո Քըլըչը եկավ Հայաստան, և իշխանությունները ևս մեկ, այսպես ասած, պատկեր ստացան, որը կարողացան Հանրայինով ներկայացնել, փորձեցին հասարակության վրա վաճառել, թե՝ տեսեք, գործընթացում կա առաջխաղացում։ Սա առաջխաղացում չէ, Թուրքիայի պայմանները կյանքի են կոչվում, մեզ էլ դա ներկայացնում են որպես առաջընթաց գործընթացում»,-հավելում է նա։

Պատմական հիշողությանը, մեր արժեքներին ուղղված հարվածներն առավելապես և առաջին հերթին դիտարկում ենք էմոցիոնալ դաշտում՝ չնայած հասկանում ենք, որ ուղիղ կապ ունեն զրույցում ներկայացված իրողությունների հետ։ Որո՞նք են այս հարվածների խորքային պատճառները։ Ըստ քաղաքագետի, նացիստական Գերմանիայի կապիտուլ յացիայից հետո, հավանաբար, Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունն է, որն այս ֆորմատով ենթարկվում է դենացիֆիկացիայի, դեմիլիտարիզացիայի։ «Ռուսները դա Ուկրաինայում իրականացնելու համար արդեն 3 տարի է, ինչ պատերազմում են, իսկ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ պատերազմի միջով չի անցել, որովհետև իշխանությունները նաև հպարտանում են դրանով, որ 44-օրյա պատերազմի հրձիգը չտեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ 44օրյա պատերազմում պարտությունից հետո, բայց պարտություն, որով նույնիսկ Արցախն ամբողջությամբ չէինք հանձնել թշնամուն, իշխանություններն ընտրել են հետևյալ ճանապարհը՝ կատարել Թուրքիայի բոլոր պահանջները, իսկ Թուրքիան պահանջում է, որ հայերը հայեր չլինեն, դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա տեղի ունենա։ Ի՞նչ է նշանակում դենացիֆիկացիա։ Դրանք ազգի ինքնության դեմ ուղղված քայլերն են. ստիպել մեզ հրաժարվել բաներից, որոնք մեզ հայ են դարձնում, որոնք մեզ միավորում են՝ անկախ նրանից՝ Արմավիրի հայ ենք, Երևանի հայ ենք, Էջմիածնի հայ ենք, Ավստրալիայի հայ ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ ենք և այլն։ Ի՞նչն է մեզ միավորում։ Իրականում միավորում է մի քանի գաղափար և երևույթ՝ Քրիստոնեությունը, մեր Հայ առաքելական եկեղեցին, Ցեղասպանության հարցի ընկալումը և, որպես սիմվոլ, Արարատը։ Այս ամեն ինչի դեմ իշխանությունները քայլեր են ձեռնարկում։ Նացիստական Գերմանիայում դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան իրականացրեցին նոր իշխանությունները, որոնք եկան Հիտլերից հետո, մեր պարագայում նույն իշխանությունը, որը խրոխտ հայտարարություններ էր անում, ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, փաստացի կյանքի է կոչում մեր ազգի դենացիֆիկացիան, այսինքն՝ մեզ ստիպում են հրաժարվել ազգայինից, ազգային պետությունից։ Դրա վերջնարդյունքում լինելու այն, որ ոչ թե պարզապես մտնելու ենք թուրքական աշխարհի մեջ, այլ ձուլվելու ենք թուրքական աշխարհում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր