Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Անհնազանդության ակցիա՝ ընդդեմ «գունագեղ և մասշտաբային» համերգի. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օր, Զոհված մոտոցիկլիստների հիշատակի համաշխարհային օր, Չիլի՝ 1810 թվականի առաջին կառավարության հիշատակի օր, Իրան՝ Պարսկական երաժշտության և պոեզիայի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1895- հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «Մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա՝ կոտորելով մոտ 2000 հայի:

1895– ծնվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը:

1908 – ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:

1910 – ծնվել է նկարիչ Հարություն Կալենցը:

1918 – Ֆրանս-հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական լեգեոնը ֆրանսիական բանակի կազմում մասնակցել է իր առաջին ճակատամարտին:

1939 – վախճանվել է դրամատուրգ, մշակութային գործիչ Էմին Տեր-Գրիգորյանը:

1988 – ադրբեջանաբնակ Խոջալու գյուղով անցնելիս քարկոծվել են գյուղատնտեսական աշխատանքներից վերադարձող հայ ուսանողներ տեղափոխող և Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, իսկ ավելի քան 40-ը ստացել են վնասվածքներ:

1992 – հերթական անգամ խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2003 – Հայաստանի կառավարությունը հինգ տարի ժամկետով Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ-Ե-Էս» ընկերությանն է փոխանցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։

2014 – Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում փլուզվել է 1790 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը:

2016 – Հայաստանի 317 համայնքում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

2019 – «Սանիթեքի» աշխատակիցները կրկին քաղաքապետարանի շենքի առաջ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։

2021 – Երևանում կայացել է անհնազանդության ակցիա՝ Անկախության տոնին սպասվող «գունագեղ և մասշտաբային» համերգը չեղարկելու պահանջով:

ԱՇԽԱՐՀ

53 – ծնվել է Հռոմի կայսր Տրայանոսը:

96 – Դոմիցիանոսի սպանությունից հետո Հռոմի կայսր է հայտարարվել Մարկոս Կոկեոս Ներվասը:

1698 – Բաստիլ է տեղափոխվել «երկաթե դիմակով» խորհրդավոր բանտարկյալը:

1709 – ծնվել է անգլիացի գրող Սեմյուել Ջոնսոնը:

1793 – ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Վաշինգտոնը դրել է առաջին քարը կառուցվող Կապիտոլիումի հիմքում:

1783 – վախճանվել է նշանավոր մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:

1819 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն, որը հաշվարկել է լույսի արագությունը, ստեղծել է հիրեսկոպ և ֆուկոյի ճոճանակ:

1810– Չիլին անկախացել է Իսպանիայից:

1830 –ԱՄՆ-ում Բալթիմոր –Ռեյլիզ Տավերն 9 միլանոց մրցավազքում ձին առաջ է անցել ամերիկյան արտադրության շոգեքարշից:

1851 – լույս է տեսել «Նյու Յորք թայմս» օրաթերթի առաջին համարը, որի արժեքը եղել է 2 ցենտ:

1905 – ծնվել է շվեդ հայտնի դերասանուհի Գրետա Գարբոն: 1907 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, Նոբել յան մրցանակակիր Էդվին Մակմիլանը:

1909 – վախճանվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին:

1911– վախճանվել է Ռուսական Կայսրության պետական գործիչ և վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1932 – թագավորներ Հիջազան և Նեջդա Աբել Ազիզը միավորել են իրենց թագավորությունները, նոր երկիրը սկսել է կոչվել Սաուդյան Արաբիայի թագավորություն:

1947 – ԱՄՆ-ում ռազմա-օդային ուժերը դարձել են առանձին զորատեսակ, և ստեղծվել է ԿՀՎ-ն:

1961– ԽՍՀՄ-ի ֆիզիկայի ինստիտուտի լ յումինիսցենցիայի լաբորատորիայում գործարկվել է արհեստական ռուբինի բյուրեղով աշխատող առաջին լազերը:

1961– ծնվել է ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա և միլիոնատեր Բերնար Վերբերը:

1970 – վախճանվել է ամերիկացի կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր Ջիմի Հենդրիքսը:

1976 – Չինաստանում տեղի է ունեցել Մաո Ցզեդունի հուղարկավորությունը:

2014 – կայացել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան