Հավատում եմ, որ միշտ կմնաք Հայաստանի անկեղծ բարեկամը․ Արման Վարդանյանը՝ ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
ԲԼՈԳ«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ և կից գրել․
«Ձերդ գերազանցություն,
Հարգարժան պարոն դեսպան,
Մեծ գոհունակությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ բարեկամական վերաբերմունքի, տարածաշրջանի և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Ձեր խորքային գիտելիքների, ինչպես նաև այս տարիներին մեր երկրների կապերի ամրապնդման գործում ունեցած կարևոր ներդրման համար։
Մաղթում եմ Ձեզ նոր հաջողություններ պետական ծառայության և անձնական կյանքում և հավատում եմ, որ միշտ կմնաք Հայաստանի անկեղծ բարեկամը»։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



