Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն. Գրիգորի Եսայան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Կան երգիչներ, որոնց տարիների աշխատանքը երբեմն աննկատ է մնում միայն այն պատճառով, որ երգացանկում «սրտին կպնող» երգեր չեն լինում: Կան այնպիսիք էլ, ովքեր ընդամենը մեկ երգով կարող են ճանաչված ու սիրված դառնալ…

Aysor.am-ի զրուցակիցը ռուսաստանաբնակ երգիչ, Արմենիա հեռուստաընկերության «Համազգային աստղ» նախագծից հայտնի Գրիգորի Եսայանն է, ում՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարումը վերջին շրջանում դարձել է ամենապահանջվածը: Այն, կարծեք, թե գրավել է երաժշտական տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց: Ի դեպ, այս օրերին երգիչը գտնվում է Հայաստանում և սիրով անկեղծացավ մեզ հետ ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական հարցերի շուրջ:

-Գրիգորի, ե՞րբ եք Հայաստան եկել, որքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով:

-Եկել եմ հինգշաբթի օրը՝ միայն մի քանի օրով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժամանակում կավարտեմ գործերս: Մի քանի հեռուստածրագրերում մասնակցելու, փոքրիկ դերով սերիալում հանդես գալու հրավեր ունեմ: Բայց ավելին չեմ ասի, քանի որ չգիտեմ՝ ինչպես կհարմարեցնեմ: Իսկ գալուս նպատակը մարդկանց ուրախացնելն ու երջանկացնելն է (ծիծաղում է): Խոսքս մասնավոր հրավերի, խնջույքի մասին է:

-Նշեցիք, որ նկարահանվելու հրավեր ունեք: Թեկուզ փոքրիկ դերով՝ չե՞ք վախենում դերասանի կարգավիճակում հայտնվելուց:

-Չէ, ինչո՞ւ, կարծում եմ, ես լավ դերասան եմ: Խաղացել եմ «Գնա մեռի, արի սիրեմ», «Չար ոգի» ներկայացումներում, «Նամուս»-ում մարմնավորել եմ գլխավոր հերոսին՝ Սեյրանին…

-Ո՞ր թատրոնում:

-Ռուսաստանում հայկական համայնքն է կազմակերպում, մեծ թատրոնների բեմերում ենք խաղում: Ճիշտ է, նախկինում շատ ավելի ազատ ժամանակ ունեի, բայց հիմա էլ փորձում եմ հասցնել:

-Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Ցավոք սրտի՝ ոչ, բայց հոգով դերասան եմ:

-Իսկ ինչո՞ւ եք երգարվեստն ընտրել:

-Ես երգը չեմ ընտրել, երգն է ինձ ընտրել (ծիծաղում է): Ուղղակի ես մանկուց ընտրել եմ բեմը: Ինձ համար միևնույն էր՝ ինչով կզբաղվեմ, կարևորը՝ բեմում լինեմ: Երգը հաղթեց, ու ես շատ գոհ եմ դրանից:

-Հայ հանդիսատեսը Ձեզ ճանաչեց 9 տարի առաջ՝ Արմենիա հեռուստաընկերությամբ մեկնարկած «Համազգային աստղ» նախագծից:

-Այո, ես այդ նախագծի միջոցով մուտք գործեցի հայկական երգարվեստ: Մինչ այդ, քանի որ Ռուսաստանում էի ապրում, այնտեղ էլ երգում էի 1995 թվականից: Սկզբում ոչ մի հայերեն երգ չունեի, միայն ռուսերեն էի ստեծագործում: Իսկ հիմա արդեն երգերիս 90 տոկոսը հայերեն եմ գրում:

-Ձեր՝ «Ոնց եմ քեզ սիրում» կատարում համահայկական հիթ դարձավ, ամենուր ու բոլորն այդ երգն են երգում: Եթե չեմ սխալվում, այն Ձեր որդուն եք նվիրել, այո՞:

-Այո, երգը տղայիս համար եմ գրել ու բոլորովին նպատակ չի եղել հիթային երգ գրել: Քանի որ ես Ռուսաստանում եմ, իսկ որդիս՝ Երևանում, ուզում էի կարոտս իրեն փոխանցել ու ասել, որ սիրում եմ իրեն: Պատկերացում չունեի, որ այս երգն այսպես կսիրվի (ժպտում է):

-Կարծում եմ, որ Ձեր տղան էլ այս երգը շատ է սիրում:

-Գուցեև սիրում է, բայց չի ասում (ծիծաղում է):

-Քանի՞ տարեկան է:

-Մարտի 26-ին կդառնա 14 տարեկան:

-Վստահ եմ, որ այս երգը Ձեր բոլոր հրավերների, միջոցառումների ժամանակ ամենաշատ պահանջարկ ունեցողն է: Պատահո՞ւմ է, որ խնդրեն մի քանի անգամ կատարել:

-Այո, որտեղ էլ լինեմ՝ այդ երգն ամենաքիչը 3 անգամ հնչում է: Երևի չհավատաք, բայց դեպք է եղել, որ 52 անգամ եմ երգել: Գիտեք, ես սիրում եմ իմաստով երգեր: Երբեք «սուտի» տեքստերով երգեր չեմ երգի. օրինակ, «վայ ջեյրանս դու գնացիր, կմեռնեմ, եթե ինձ չնայես» կամ չգիտեմ ինչ: Իմ երգերը պետք է պատմություն ունենան, հակառակ դեպքում չեմ էլ կարող գրել: Չնայած, այդ «արի-արի, գնա-գնա»-ները ժողովուրդն ավելի շուտ է ընկալում:

-Ձեր երգերի հեղինակը հենց դո՞ւք եք:

-Իհարկե, միայն մեկ երգ ունեմ, որը Գրիգոր Կյոկչյանի հետ եմ գրել. Դա իմ վերջին՝ «էլի-էլի» երգն է: Մեկ երգ էլ կա, որն աշուղ Գևոն է գրել, կոչվում է «Տաշիր»: Սա ավելի շատ ժողովրդական երգի ոճում է ու մարդկանց համար նորություն կլինի իմ կատարմամբ: Այն գրվել է հատուկ «Տաշիր» մրցանակաբաշխության համար, բայց քանի որ այդ մրցանակաբաշխությունը չկա՝ չեմ երգում: Հենց լինի, անպայման կներկայացնեմ: Այնպես որ, գրեթե երկու տարի է՝ երգն իմ պահոցում է (ծիծաղում է):

-Գրիգորի, որքան հասկացա, Ձեր ընտանիքը բնակվում է Հայաստանում, դուք՝ Ռուսաստանում:

-Ընտանիքի մասին ես չեմ սիրում շատ խոսել… Հա, այնպես է ստացվել, որ գործի բերումով ավելի շատ Ռուսաստանում եմ լինում: Սակայն վերջին երկու-երեք տարիներին հաճախ եմ Երևան գալիս: Կարելի է ասել՝ տարվա մեջ 20 անգամ: Դա նշանակում է՝ ամիսը երկու անգամ:

-Ձեր կինը հայուհի՞ է:

-(Ծիծաղում է) Միայն կասեմ, որ իմ որդու մայրը հայուհի է:

-Զավակները հաճախ շարունակում են ծնողների մասնագիտական ուղին: Ձեր տղան և՞ս ընտրել է Ձեր ճանապարհը:

-Մենք իրար հետ մեկ ռուսական երգ ունենք, կոչվում է «Супер Сочи»: Նա այդ ժամանակ 10 տարեկան էր: Հիմա իր ձայնը փոփոխություններ է կրում: Բայց ասեմ, որ գրեթե 10 տարի է՝ պարով է զբաղվում, երգելու նկատմամբ առանձնակի սեր չունի: Պարն իր մոտ լավ է ստացվում, ես էլ չեմ ուզում իրեն «զոռով» իմ ուղղությամբ տանել: Եթե ուզում է պարի, թող պարի: Թեև, չի բացառվում, որ հետագայում նորից սկսի երգել:

-Ծնունդով Ռուսաստանի՞ց եք:

-Չէ, ես ծնվել եմ Վրաստանում, Ախլցխայի հայկական գյուղերից մեկում: Ծնողներս հայեր են, նույն գյուղից են երկուսն էլ: Հայրիկիս կողմը՝ Եսայանները, Էրզրումից են գաղթել ու հաստատվել Վրաստանում:

-Զարմանալի է, որ վրացերեն երգեր չունեք:

-Երևի էլ չունենամ, քանի որ վրացերենը գրեթե մոռացել եմ: Ճիշտ է, հասկանում եմ, բայց խոսել դժվարանում եմ: Չնայած, սրտիցս չի էլ բխում վրացերեն երգել (ծիծաղում է):

-Մոսկվայո՞ւմ եք բնակվում:

-Արդեն մեկ տարի է՝ Սոչիում եմ ապրում: 1990 թվականից Ռուսաստանում եմ, Օմսկում էի սովորում: Այնուհետև տեղափոխվել եմ Բառնաուլ ու հիմա էլ Սոչի, որպեսզի Հայաստանին ավելի մոտ լինեմ (ծիծաղում է):

-Օմսկում երաժշտական կրթությո՞ւն եք ստացել:

-Ցավոք սրտի, ես երաժշտական կրթություն չունեմ, դպրոցական տարիներին միայն կիթառի մասնավոր դասերի եմ հաճախել: Բայց սերս երաժշտության նկատմամբ այնքան շատ է, որ կարող եմ և՛ երգել, և՛ ճիշտ նոտաներով նվագել ու երգեր գրել… Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ապա ես ճանապարհաշինարար եմ: Այնուհետև ուսումս շարունակել եմ Բառնաուլի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Բայց այնտեղ սովորելուս ցանկությունը կորավ ու երգելու նկատմամբ սեր առաջացավ:

-Որևէ ռեստորանում աշխատո՞ւմ եք:

-Ոչ մի տեղ չեմ աշխատում, բայց չեմ էլ մեղադրում աշխատողներին, քանի որ ես էլ 16 տարի աշխատել եմ ռեստորանում: Այնպես չի, որ ռեստորանում աշխատելը վատ է, հակառակը՝ շատ լավ է, մեծ փորձ ես ձեռք բերում: Կարծում եմ, ով ռեստորանում չի աշխատել, բեմում երկու-երեք կատարումից հետո «հանգելու» է, միայն շոու է ցուցադրելու և ոչ թե երգելու: Իսկ մենք կարողանում ենք առանց դադարի, կենդանի ձայնով 20-30 երգ երգել:

-Հայ երգիչների հետ համագործակցություն չի՞ սպասվում:

-Իհարկե սպասվում է: Ճիշտ է, դեռ միայն Լիլիթ Հակոբյանի և Սոչիից մեկ երգչի՝ Սեմ Պետրոսյան հետ դուետներ ունեմ, բայց գուցե առաջիկայում այլ դուետներով ևս ներկայանամ: Հիմա առաջարկներ կան, բայց նախագծերն այնքան էլ հաջող չեն, որ համաձայնեմ: Ասեմ այսպես, որը ես եմ առաջարկում՝ պատասխան չենք ստանում, որն իրենք են առաջարկում՝ մեզ չի հետաքրքրում:

-Բեմի մարդիկ սիրում են մեկուսանալ, առանձնանալ… Բնույթով ընկերասե՞ր եք, ովքե՞ր են Ձեր ընկերները:

-Ծանոթներ շատ ունեմ, բայց իմ մտերիմ ընկերները տարիքով բավական մեծ են ինձանից՝ 10, 15, 20 տարի: Ասեմ, որ նրանք քիչ են, բայց շատ գոհ եմ իրենցից ու դա, ըստ իս՝ փոխադարձ է: Թեև, ես էլ շատ փոքր չեմ՝ 40 տարեկան եմ (ժպտում է):

-Կենսախինդ մարդու տպավորություն եք թողնում: Իրականում, բնավորությամբ ինչպիսի՞ն եք:

-Շատ բարդ է ինքս ինձ բնութագրելը. ուրախ ու խելոք եմ, «տժժացող» (ծիծաղում է):

-Ներողամի՞տ եք: Մարդկային հարաբերություններում ի՞նչը չեք ների:

-Ես ամեն ինչ էլ ներում եմ, պարզապես դա ժամանակի հարց է: Ուղղակի տվյալ պահը պետք է անցնի, որից հետո սառում եմ ու… ամեն ինչ լավ է լինում: Ինձ գրեթե հնարավոր չի ջղայնացնել: Նույնիսկ ամենաջղային պահին գոռգոռալու հատկություն չունեմ (ժպտում է):

-Ասում են, բնավորության մի գիծ էլ ունեք. շուտ եք սիրահարվում:

-(Ժպտում է) հա, այդ մեկը հաստատ այդպես է, ես շատ շուտ եմ սիրահարվում: Բայց հիմա մի քիչ խելոքացել եմ:

-Իսկ մի՞շտ եք բարձրաձայնում Ձեր սիրո մասին:

-Գրեթե այո, երևի թե 95 տոկոս դեպքերում՝ պետք է, պետք չի,  արտահայտվել եմ: 

-Այդ քանակության մեջ երևի մերժումներն է՞լ շատ կլինեն:

-Չէ, ինչո՞ւ, մերժում գրեթե չեմ ստացել (ծիծաղում է):

-Իսկ դա անձնական կյանքին չի՞ խանգարում:

-Շա՜տ է խանգարել, բայց հիմա արդեն ոչ… Ես էլ արդեն այդպիսին չեմ: Առավել կարևոր ու հետաքրքիր արժեքներ կան ինձ համար:

-Խանդո՞տ եք:

-Բոլորովին խանդոտ չեմ: Ու կցանկանայի, որ կողակիցս էլ ինձ նման լիներ: Եվ ասեմ, որ բոլոր հարցերում եմ ադպիսին. գիտեք, թե ինչ է կատարվում շոու-բիզնեսում, ինչպես են շատերն իրար խանդում ու չարանում միմյանց դեմ, բայց ես նման իրավիճակում ճեմ հայտնվում… Չգիտեմ, երևի լավ չի, որ խանդ ընդհանրապես չունեմ, բայց դե ինչ արած՝ այդպիսին եմ:

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ի՞նչ կմաղթեք մեր և Ձեր ընթերցողներին:

-Ես ևս շնորհակալ եմ: Ի՞նչ կարող եմ մաղթել՝ թող սիրեն ու միշտ սիրված լինեն: Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է:

Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով