Քիմ Քարդաշյանի նմանակն` իր ու Քիմի նմանությունների մասին (լուսանկարներ)
ՖՈՏՈInstagram-ում հայտնվել է մի աղջիկ, ով շատ նման է Քիմ Քարդաշյանին:
Բրիտանացի բյութի բլոգեր Սոնյա Ալին հայտարարել է, թե իրեն մշտապես շփոթում են «սելֆիների թագուհու» հետ: Սակայն ըստ նրա՝ ինքն ամենևին իրեն նման չի համարում ռեալիթի-շոուի աստղին:
Սոնյան այժմ Դուբայում աշխատում է որպես վիզաժիստ իր քրոջ՝ Ֆիզայի կոսմետիկ հավաքածուում:
«Ես և քույրս սիրում ենք Քիմ Քարդաշյանի մեյքափը: Ֆիզան սիրում է հայտնի անձանց դիմահարդարումը փորձել ինձ վրա: Այսպես, իմ դեմքին մենք մի քանի անգամ ստեղծել ենք Քիմի մեյքափը»,- ասել է Սոնյան:
«Ինչ վերաբերում է նորաձևությանը, ապա ես չեմ ոգեշնչվում Քիմի հագուստներով: Մենք տարբեր կազմվածքներ ունենք, և այն, ինչ նա է կրում, հազիվ թե ինձ հարմար լինի»,- նշել է նա:






1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



