Որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին. Նարեկ Կարապետյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են Ալավերդի եւ հանդիպում ունեցել բնակիչների հետ։ Այս մասին շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սեպտեմբերի 17-ին մենք եղել ենք Ալավերդի քաղաքի կենտրոնում և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ հայաստանյան քաղաքի համար շատ խղճուկ վիճակում է գտնվում Ալավերդիի կենտրոնը։
Մենք որոշում ենք կայացրել վերակառուցել Ալավերդիի կենտրոնական այգին և այդ հայտը ուղարկելու ենք Ալավերդիի քաղաքապետարան։
Հուսով ենք, որ քաղաքապետարանում կընդունեն մեր հայտը, և «Մեր ձևով» շարժումը կվերակառուցի Ալավերդիի կենտրոնական այգին, որովհետև չի կարող այսպիսի գեղեցիկ քաղաք չունենալ լավ զբոսնելու, ճեմելու վայր»,– ասել է նա։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



