Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մոլագարության նոպաներ ունեցող մարդկանց մաշկի ջերմաստիճանը զգալիորեն բարձր է. Journal of Affective Disorders

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկբևեռ խանգարման դեպքում մոլագարի նոպաներ ունեցող մարդկանց մաշկի ջերմաստիճանը ցերեկը զգալիորեն բարձր է, քան առողջ մասնակիցները կամ կայուն կամ դեպրեսիվ վիճակում գտնվող բուժառուները։ Երբ մոլուցքն անցնում է, ջերմաստիճանը վերադառնում է սովորական վիճակի։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Affective Disorders (JAD) բժշկագիտական  հանդեսում։

Երկբևեռ խանգարումը խրոնիկական հոգեկան հիվանդություն է, որը բնութագրվում է դեպրեսիայի և մոլագարության հերթագայող ժամանակահատվածներով։ Դեպրեսիվ փուլի ընթացքում մարդն ուժերի անկում, անտարբերություն և տագնապ, իսկ մոլագարության ժամանակ՝  էներգիայի պոռթկում, իմպուլսիվություն և ակտիվության աճ է զգում։ Հիվանդությունն ազդում է բնակչության մոտավորապես 2,4%-ի վրա և ամբողջ աշխարհում հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկն է։

Այսօր հոգեկան խանգարումների ախտորոշումը մեծ հաշվով կախված է հարցումներից և բժիշկների դիտարկումներից, ինչը այն սուբյեկտիվ է դարձնում։ Հետևաբար, գիտնականները փնտրում են օբյեկտիվ բիոմարկերներ, որոնք կարելի է հետևել դյուրակիր սարքերի միջոցով։

Նոր հետազոտությանը մասնակցել է 139 չափահաս՝ 104 բուժառու՝ երկբևեռ խանգարումով (մոլագարության, դեպրեսիվ կամ կայուն վիճակում) և 35 առողջ կամավոր։ Մասնակիցները երկու օր անընդմեջ հատուկ ապարանջաններ են կրել։ Սենսորները գրանցել են նրանց մաշկի ջերմաստիճանն ու ակտիվության մակարդակը։

Արդյունքները անսպասելիորեն հստակ էին. մոլագարության փուլում գտնվող մարդկանց մաշկի ջերմաստիճանը մյուս խմբերի մարդկանց մաշկի ջերմաստիճանի համեմատ միջինում 0,8°C-ով բարձր էր։ Նոպայի ավարտից հետո այս ցուցանիշը նվազել է և սահմանված չափի հետ համադրելի է դարձել։

Գիտնականների կարծիքով՝ ջերմաստիճանի բարձրացման հնարավոր պատճառներից են միտոքոնդրիաների (բջջային էներգիայի «էլեկտրակայաններ») ակտիվության աճը մոլագարության ընթացքում, ինչպես նաև ուղեղի համակարգերի խանգարումները, որոնք կարգավորում են ցիրկադային ռիթմերը (օրգանիզմի քնի և արթունության հերթափոխումը կարգավորող՝ 24 ժամը մեկ կրկնվող բնական գործընթաց -խմբ) և ջերմափոխանակումը։

Հետազոտողներն ընդգծում են, որ մաշկի ջերմաստիճանը միայնակ չի կարող ծառայել որպես ախտորոշում, բայց երբ այն համակցվում է այլ թվային բիոմարկերների (օրինակ՝ սրտի տրոփյունի փոփոխականության կամ մաշկի էլեկտրական ակտիվության) հետ, այն կարող է դառնալ մոլագարության նոպաների վաղ հայտնաբերման և բուժման վերահսկող գործիք։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է