Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի տնտեսությունը՝ բազմակի ճնշումների ու նոր մարտահրավերների ներքո. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի երրորդ եռամսյակը Հայաստանի տնտեսության և ֆինանսավարկային քաղաքականության համար նշանավորվում է միաժամանակ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերով, տնտեսական ակտիվության համեմատաբար բարձր տեմպերով, միևնույն ժամանակ՝ գնաճի նոր որակի արագացմամբ ու միջնաժամկետ անորոշությունների խորացմամբ։ Այս իրողությունների խաչմերուկում Հայաստանի տնտեսությունը հայտնվել է բարդ իրավիճակում, որտեղ արտաքին և ներքին գործոնների փոխազդեցությունը ձևավորում է ինչպես առաջընթացի և զարգացման որոշակի հնարավորություններ, այնպես էլ գնաճային ճնշումների, ֆինանսական և սոցիալ-տնտեսական կայունության խոցելիության նոր ռիսկեր։

Աշխարհաքաղաքական միջավայրը այս տարի նույնպես անկայուն բնույթ է կրում, ինչի հիմնական դրսևորումները կապված են տարածաշրջանային հակամարտությունների, խոշոր տերությունների միջև լարվածության խորացման, ինչպես նաև գլոբալ առևտրի ու մատակարարման շղթաների տևական փոփոխությունների հետ։ Արևել յան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները, ԱՄՆ-Չինաստան տնտեսական ու տեխնոլոգիական մրցակցության խորացումը, ինչպես նաև արևմտյան երկրների՝ ռուսական և իրանական տնտեսությունների նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը ձևավորեցին այնպիսի միջազգային ֆոն, որտեղ միջազգային առևտրի, ներդրումային հոսքերի և փոխադարձ կախվածության հիմնական կանոնները նոր վերաձևավորում են ստանում։

Բնականաբար, լարված աշխարհաքաղաքական միջավայրը ուղեկցվում է ոչ միայն տնտեսական անորոշությամբ, այլև միջազգային էներգետիկ ու պարենային շուկաների ցնցումներով, որոնց հետևանքները անմիջականորեն անդրադառնում են ինչպես, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսութան դինամիկայի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնային նշանակություն է ունենում նաև աշխարհի հիմնական տնտեսական կենտրոններում արձանագրվող մակրոտնտեսական միտումների ազդեցությունը։

Ռուսական տնտեսությունը, որը հայկական ապրանքների արտահանման հիմնական ուղղությունն է, շարունակում է գտնվել արևմտյան ճնշումների ներքո։ Իսկ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը նվազման միտումներ է ցուցաբերում, ինչը լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել նաև Հայաստանի տնտեսության համար, քանի որ մեր տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։ Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը ևս մարտահրավեր է դարձել տնտեսական փոխգործակցության խորացման համար։

ԵՄ-ում նույնպես, որի հետ վերջին շրջանում առևտրի որոշակի աշխուժացում է նկատվում, տնտեսական աճի տեմպերի դանդաղում է նկատվում։ Իսկ ԱՄՆ-ում գնաճի ռիսկերի նոր ալիքի ի հայտ գալը՝ հիմնականում պայմանավորված մաքսատուրքերի բարձրացման քաղաքականությամբ, պարտքային բեռի աճով և տոկոսադրույքների բարձրացման սպասումներով, ստեղծում է նոր անորոշություններ ոչ միայն ֆինանսական, այլև հումքային շուկաներում։ Հայաստանի տնտեսությունը, լինելով փոքր և բաց համակարգ, այս միտումների ազդեցության հետևանքով հայտնվել է կրկնակի ճնշման տակ։ Մի կողմից՝ արտաքին պահանջարկի դանդաղումը սահմանափակում է արտահանման հնարավորությունները՝ հատկապես ծառայությունների և արդյունաբերության որոշ ուղղություններում, մյուս կողմից՝ միջազգային շուկաներում պարենային և էներգետիկ ապրանքների թանկացումը նպաստում է գնաճի նոր ալիքի հրահրմանը։

2025 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված 12-ամսյա գնաճն օգոստոսին արագացել է՝ հասնելով մինչև 3,6 %-ի: Չնայած այն հանգամանքին, որ գնաճը դեռևս գտնվում է ԿԲ-ի նպատակային միջակայքում, նշաններ կան, որ որոշ ծառայությունների ու ապրանքների գները կարող են հատել կանխատեսելիության սանդղակները։ Տնտեսության ներսում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, սակայն առաջարկի գործոնները՝ մասնավորապես պարենի, էներգետիկայի և ներմուծվող ապրանքների գների աճը, գնալով մեծացնում են գնաճային ճնշումները։ Պարենային շուկայում միջազգային գների բարձրացումները անմիջապես փոխանցվում են ներքին շուկա, քանի որ Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը ցածր է, իսկ հիմնական ապրանքախմբերը ներկրվում են Ռուսաստանից, Չինաստանից, ԵՄից, Կենտրոնական Ասիայից և Իրանից։ Փոխարենը զգալի չէ ազդեցությունը գնանկումների ժամանակ:

Պետք է հաշվի առնել, որ մատակարարման շղթաների խախտումները, լոգիստիկ ծախսերի աճը, ինչպես նաև արժութային շուկաների տատանումները լրացուցիչ խթան են ներքին գնաճի համար։ Այս ֆոնին, աշխատավարձերի ու թոշակների չնչին աճը կամ դրա բացակայությունը, ինչպես նաև ծառայությունների, հատկապես անշարժ գույքի, տրանսպորտի, առողջապահության ու կրթության ոլորտներում գների բարձրացումը նպաստում է բնակչության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի վատացմանը։ Մյուս կողմից էլ՝ գնաճը խաթարում է ներդրումային միջավայրը, քանի որ բիզնեսի համար առաջանում է անկայունության և անորոշության մթնոլորտ։ Երբ գները մշտապես աճում են, ընկերությունների համար դժվար է պլանավորել արտադրական ծախսերը, կանխատեսել շուկայի պահանջարկը և հաշվարկել շահութաբերությունը։ Դա կարող է հանգեցնել ներդրումների կրճատման, նոր աշխատատեղերի ստեղծման դանդաղեցման և տնտեսության ընդհանուր դինամիկայի թուլացման։

Փաստացի, վերջին մի քանի ամսվա իրադարձությունները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունն անցնում է նոր որակի մարտահրավերների փուլ՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերի, մեծացող գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության տատանվող դինամիկայի պայմաններում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին