Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերարկուի կիսագոտի. անհրաժեշտությո՞ւն, թե՞ նորաձևություն. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորն էլ նկատած կլինեն, որ շատ վերարկուների մեջքին մի կիսագոտի կա, բայց գուցե շատերի մտքով էլ անցած չլինի մտածել, թե ինչի համար է նախատեսված: Իսկ եթե մտածել են, ապա գուցե հիմնական տպավորությունն այնպիսին եղած լինի, որ դա դիզայներական լուծում է: Իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ:

Առաջին հայացքից դա իրոք պարզապես գործվածքի կտոր է մեջքի վրա։ Հաճախ՝ ուղղանկյուն, կարված երկու կոճակներով կամ կեռիկներով։ Հազիվ նկատելի, իսկ երբեմն լիովին անտեսված այդ կիսագոտին (կամ ռուսերեն ասած՝ хлястик–ը) շարունակում է տարեցտարի հայտնվել վերարկուների, բաճկոնների և նույնիսկ բլուզների վրա։ Ավելին, դա այնքան համառորեն է հայտնվում, որ նույնիսկ ամենանորաձև դիզայներները չեն կարողանում հրաժարվել դրանից։

Նման կիսագոտու մասին առաջին հիշատակումները վերաբերում են 18-19-րդ դարերի զինվորական համազգեստներին։ Սկզբում այն վերարկուի պարտադիր տարր էր. խոսքը երկար և ծանր վերնազգեստի մասին է, որը կրում էին զինվորները եվրոպական բանակներում։ Զինվորական հագուստը պահանջում էր ոչ միայն դիմացկունություն, այլ նաև բազմակողմանիություն, այն պետք է համապատասխաներ տարբեր կազմվածքի մարդկանց և միաժամանակ պաշտպաներ ցրտից, անձրևից և քամուց։

Եվ, ահա, նման կիսագոտին կարգավորում էր ծավալը, հավաքում վերարկուն գոտկատեղին՝ թույլ տալով այն հարմարեցնել կազմվածքին։ Այն ամբողջականացնում էր վերարկուի ձևը, կարևոր էր, որ զինվորը գեղեցիկ տեսք ունենար, իսկ ավելորդ գործվածքը չխանգարեր շարժմանը։ Այն ծառայում էր նաև որպես ամրակ, դրան կարելի էր ամրացնել գոտի, դաշույն կամ նույնիսկ փամփշտակալ։ Զինվորները դրա համար գտել են բազմազան, երբեմն անսպասելի կիրառություններ: Դաշտային պայմաններում այն կարող էր փոխարինել այն լաթին, որով անհրաժեշտ էր արագ սրբել կոշիկները: Երբեմն այն, կախված եղանակից կամ առաջադրանքից, օգտագործվում էր վերարկուի եզրը ամրացնելու և դրա երկարությունը կարգավորելու համար: Իսկ առօրյա կյանքում այն հաճախ վերածվում էր իմպրովիզացված կախիչի. վերարկուն պարզապես կախում էին կիսագոտուց: Կար նույնիսկ զինվորական չգրված կանոն. եթե կորցնում ես կիսագոտին, վերցրու այն ուրիշից։ Փորձառու զինվորները գիշերը հանում էին այն, որպեսզի կանխեն գողանալը։ Վերարկուի վրայի կիսագոտին այնքան տարածված դետալ էր, որ ժամանակի ընթացքում դադարել է լինել պարզապես համազգեստի տարր:

19-րդ դարում էլ կիսագոտիներով վերարկուները սկսել են թափանցել քաղաքացիական նորաձևության մեջ: Սկզբում՝ որպես կարգավիճակի խորհրդանիշ. պաշտոնյաները, հրշեջները և ավագ դպրոցի աշակերտները հպարտությամբ էին կրում զինվորական հագուստ հիշեցնող վերարկուներ: Այն ժամանակ դերձակները արդեն հասկացել էին, որ մեջքի կիսագոտին ոչ միայն հարմարավետ է, այլ նաև ձևավորում է հագուստի ուրվագիծը, արտահայտչականություն է հաղորդում կազմվածքին, ընդգծում է իրանը և կեցվածքը: Այն հատկապես տպավորիչ է տղամարդկանց հագուստի վրա, քանի որ տեսողականորեն նեղացնելով մեջքը՝ տալիս է սլացիկ տեսք: Կանանց նորաձևության մեջ դա սկսել են օգտագործել որպես դեկորատիվ շեշտադրում՝ ճարմանդով կամ կոճակներով:

Բայց ինչո՞ւ է այդ կիսագոտին դեռևս կարվում, քանի որ տեխնիկական տեսանկյունից ժամանակակից վերարկուն այլևս դրա կարիքը չունի։ Այսօրվա մոդելների մեծ մասը կարվում է ճիշտ ուրվագծին համապատասխան՝ նախապես որոշված ուրվագծով և առանց լրացուցիչ ճշգրտումների անհրաժեշտության։ Այնուամենայնիվ, այդ մանրուքը դեռ մնում է, և ոչ միայն որպես ավանդույթին հարգանքի տուրք։ Նորաձևության դիզայներները շարունակում են օգտագործել այն որպես արտահայտչական տեխնիկա։ Բրենդների, հատկապես դասական ձևերի հետ աշխատողների համար այն դարձել է կոստյումի պատմության շարունակականությունն ու հարգանքը ցույց տալու միջոց: Եվ վերջապես, դրա գործառույթը շարունակում է զարգանալ, այսօր աքսեսուարներ, օղակներ, դեկորատիվ ճարմանդներ են ամրացվում կիսագոտիներին, նույնիսկ եթե այն այլևս անհրաժեշտ չէ իր նպատակային նշանակության համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան