Սպասվում է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռաջիկայում սպասվում է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպաn Պյոտր Սվիտալսկին:
«Այցի ժամկետը բավական մոտ է, ես չեմ ուզում հայտարարություն անել, որովհետև դա իմ պատասխանատվության խնդիրը չէ: Կարող եմ ասել, որ այդ այցը մենք նախապատրաստում ենք Հայաստանի իշխանությունների հետ միասին: Երեկ աշխատանքային ճաշ ունեցանք Արտաքին գործերի նախարարի հետ, այցելության մասին հարցը առաջին կետն էր: Այս այցը շատ կարևոր է, մենք կարծում ենք, որ այս գործընթացը կխթանի մեր հարաբերությունները: Երկու կողմերը համակարծիք են»,-ասաց դեսպանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



