Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այսքանից հետո դուք դեռ հանդգնում եք խոսե՞լ ժողովրդավարացումից

ԲԼՈԳ

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում շատերի կողմից քաղաքական դաշտի վերաբերյալ տարատեսակ վերլուծություններ են արվում: Մեկը քաղաքական գործընթացները մեկնաբանում է իշխանական շահերի տիրույթից, մեկ ուրիշը՝ ընդդիմադիր: Բացակայում է միայն մասնագիտական վերլուծությունը, և հենց դրա պատճառով է, որ ներկայումս քաղաքական դաշտում առկա բանավեճերը մարգինալ են: 

Հասել ենք այն մակարդակին, որ քաղաքական ուժերը կռվախնձոր են դարձրել մարտի 1-ի հանրահավաքի անցկացման «բացառիկ իրավունքը», լուրջ դեմքով ԱԺ-ում ՄԻՊ կուսակցական թեկնածու են առաջադրում ընդդիմադիր խորհրդարանականները և հետո սկսում են բողոքել իշխանության ներկայացրած թեկնածուի հավանական կանխակալությունից: Ազատության հրապարակի հարթակից դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարվում է, թե «Խաղաղ անհնազանդությունը կառավարման համակարգի ճգնաժամ առաջացնելու գործիք է»: Առաջին ատյանի տարբեր դատարաններում ընթացող դատավարությունների ժամանակ ընտրակեղծարարները վստահեցնում են, որ այդ կեղծիքները արել են «գաղափարական կամ բարոյական պարտավորություններից» ելնելով: «Եվրոպամետները» բողոքում են հակապուտինական դրսևորումներից, ՀՀ անվտանգությունը տեսնում են ՀԱՊԿ-ի՝ արդեն վաղուց անվտանգության համակարգի հետ ոչ մի աղերս չունեցող շրջանակներում: Մի խումբ «ազնիվ քյարփինջներ» սպասում են, թե երբ պետք է Մոսկվայից չեղյալ հայտարարվեն ռուս-թուրքական պայմանագրերը: 

Եվ այսքանից հետո դուք դեռ հանդգնում եք խոսե՞լ ժողովրդավարացումից, բազմակուսակցական համակարգի չկայացածությունից, քաղաքական մշակույթից, ժողովրդավարության կոնսոլիդացիայի մակարդակներից, քաղաքացիական հասարակությունից, խորհրդարանական կառավարումից, լիբերալ ժողովրդավարության այլընտրանքներից, քաղաքական արդյունավետ տեղխնոլոգիաներից ու էլի նման «անհետաքրքիր» ու «անգրագետ» բաներից: Ավելի լավ է «երԳրի մասին մտածեք արա՛, գնացեք միացեք ազնիվ տղերքին՝ հերոսներին, տեսեք ոնց են պայքարում: Էդքան կաք հելեք Օսիպյանին քրֆեք՝ աչքերի մեջ նայելով: Զենք վեկալեք արա, զենքով մենակ կարաք հարց լուծեք: Էս ազգին Ստալին ա պետք; Թե չէ եկել կապիկություն եք անում»: 
Հ.Գ. Լիրիկական զեղումների ու գռեհկաբանության համար ներող կլինեք. այս ամենն ընդամենը մեր իրականության շաաաատ փոքրիկ հատվածի արտացոլումն է:

Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան