Շվեդիան Արևելյան գործընկերությունը տեսնում է «ավելին` ավելիի դիմաց» հարաբերությունների տեսքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիան այն երկրների շարքում է, որն առաջ է տանում Արևելյան գործընկերության ծրագրի շարունակության և Եվրամիության օրակարգում այն բարձր դիրքում տեսնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը:
Մենք վստահաբար այդ երկրների խմբում ենք, դուք կարող եք վստահ լինել դրանում ու հույս դնել մեզ վրա, որ մենք արդյունքների կհասնենք: Արևելյան գործընկերության շարունակությունը մենք տեսնում ենք անհատականացված մոտեցումների կիրառմամբ: Դա նշանակում է, որ առանձին երկրների հետ «ավելին ավելիիի դիմաց» հարաբերություններ կհաստատվեն: Մենք բոլորս պատասխատվություն ենք զգալու օգնել այն երկրներին, որոնք մեզ հետ գործակցում են»,-ասաց Շվեդիայի արտգործնախարարը:
Նա շեշտեց, որ նմանատիպ այցերը լավագույն ձևն են ինտենսիվացնելու շփումները:
Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ եւ Արևելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթնաժողովով, որի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր: Արևելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությունն իրականացվում է չորս տարբեր թեմատիկ պլատֆորմների միջոցով` ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն, տնտեսական ինտեգրում և համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ, էներգետիկ անվտանգություն:



