Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որպես պատմաբան՝ բերեմ Ֆրանսիայի օրինակը։ Հիմա Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետությունն է։ Հանրապետությունների թվերի փոփոխությունը կախված է ոչ թե ինչոր մեկի ցանկությունից, այլ կոնկրետ քայլերից։ Քայլը մեկն է՝ փոխվում է Սահմանադրությունը և կառավարման ձևը։ Հիմա հարցը հետևյալն է՝ ի՞նչ ենք փոխել մինչև հիմա։ Ո՛չ մեր Սահմանադրությունն է փոփոխվել, ո՛չ էլ կառավարման ձևը։ Կապիտուլ յանտ Նիկոլը, դառնալով 3-րդ հանրապետության ղեկավար, տապալել է իր առաջ դրված անխտիր բոլոր խնդիրները, բացեք նրա՝ 2018 թվականի՝ վարչապետ ընտրվելու ծրագիրը, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ իր քաղաքական թիմի ծրագիրը, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց ծրագիրը։ Կտեսնեք, որ այդ ծրագրերի ոչ միայն 0,1 տոկոսը չեն կատարել, այլև իրենց խոստացածի ամբողջությամբ հակառակն են արել։ Ավելին, իրենց համագումարի ժամանակ Նիկոլը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը համարում է լաբորատոր առնետ, վրան փորձարկումներ է անում, անցավ՝ լավ, չանցավ՝ ոչինչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ չորրորդ հանրապետություն ստեղծելու հայտարարությանը։

Ընդգծում է՝ Փաշինյանին հիշեցնում են, որ 2019 թվականի օգոստոսի 6-ին հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ ինքն իրեն միամիտի տեղ դնելով, փորձելով հանրությանը հիմարի տեղ դնել՝ հայտարարում է, որ այն ժամանակ հայրենասեր էր։ «Իսկ մասնագետների, վերլուծաբանների համար, որոնք զբաղվում են տարածաշրջանային իրադարձությունների վերլուծությամբ կամ ծանոթ են միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքին, պարզ է, որ Նիկոլն այդ արտահայտությունը պատահական չի արել։ Նա դա արել է դիտավորյալ, որպեսզի քանդի Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը Արցախի վերաբերյալ։ Մինսկի խումբը միակ լեգիտիմ միջազգային կառույցն էր, որին ՄԱԿ-ը, այսպես ասած, լիցենզիա էր տվել Արցախյան բանակցությունները վարելու համար։ Եթե ասում ես «Արցախը Հայաստան է և վերջ», մեխանիկորեն թաղում ես այդ բանակցային գործընթացը, քանդում ես դա, և դրանից գալիս են համապատասխան վտանգները։ Քո քայլով լեգիտիմացնում ես Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Կամ այդ զառանցանքները, որ 44-օրյա պատերազմից հետո ասում էր աջ ու ձախ, թե միջազգային հանրությունը մեր կողքին չէր։ Իհարկե, պետք է մեր կողքին չլիներ, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է իր քայլերով և վարքագծով լեգիտիմացրել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ։ Նիկոլը և նրա տերերը, ովքեր այս ամենի հեղինակն են, շատ լավ այդ մասին գիտեին։ Ազդարարելով 3-րդ հանրապետության մահը և 4-րդ հանրապետության ծնունդը՝ Նիկոլը փորձում է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հանդեպ իր բոլոր չարագործությունները, հակահայկական ու դավաճանական քայլերը, որոնք արել է վերջին 7 տարվա ընթացքում և հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր, իբր թողնել պատմության գրկում։ Հիմա փորձում է 4-րդ հանրապետություն հռչակել։ Հանրապետությունների հռչակումը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ և կառավարման ձևով, իսկ դրանք Հայաստանում չեն փոփոխվել։ Եթե իր տրամաբանությամբ շարժվենք, իր իշխանության գալն արդեն 4-րդ հանրապետություն է, յոթ տարի է՝ Հայաստանը 4-րդ հանրապետությունում է ապրում իր գլխավորությամբ։ Նա որևէ լավ բան մեր երկրի և ժողովրդի համար չի արել, միայն կորուստներ է բերել, ստորացում ու նվաստացում»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս համատեքստում քաղաքագետը հիշեցնում է Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոփոխելու ցանկության մասին և նշում՝ 2019-20 թթ. Սահմանադրության փոփոխության առաջարկությունը որևէ կապ չունի այն հակահայկական և հայադավ քայլերի հետ, որոնք Փաշինյանը հիմա փորձում է կազմակերպել։ «Այն ժամանակ փորձում էր փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, որոնք բացարձակ չէին վերաբերում Անկախության հռչակագրին, Հայոց ցեղասպանությանը։ Կեղծ թեզերով փորձում է մոլորեցնել հանրությանը, թե Սահմանադրությունը ցանկացել է փոխել 2019-20 թվականներին, չի ստացվել, հիմա է անում։ Բայց վախկոտի նման նույն ժողովրդին չի ասում, որ այն, ինչ ուզում էր փոփոխել 2019-20 թթ., նույնը չէ, ինչ նա հիմա է ուզում անել։ Ներկայիս Սահմանադրության մեջ փոփոխության պարտադրանքը և պահանջը տրված է Բաքվից։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիպելով լրագրողների հետ, բացահայտ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ուստի այդ զառանցանքները, թե իբր այժմյան իրենց ձեռնարկած քայլերը բացարձակ կապ չունեն Ադրբեջանի նախագահի պահանջների հետ, սուտ են»,-ասում է նա։

Իսկ ինչո՞ւ Փաշինյանը հստակ քայլեր չի անում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար։ Համբարյանի կարծիքով, դա ունի մեկ պատճառ՝ Ադրբեջանին պետք է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոփոխվի լեգիտիմ իշխանության կողմից։ «Ադրբեջանի բռնապետը խելացի է, իր բոլոր քայլերի տակ փորձում է շատ խոր հիմքեր դնել, որպեսզի ապագայում Հայաստանի հաջորդ իշխանությունը երբեք չկարողանա հրաժարվել այն բոլոր դավաճանական քայլերից, որոնք արել է Նիկոլը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ։ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանի բռնապետը մի շատ հետաքրքիր արտահայտություն արեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ասաց, որ եթե մինչև 2021 թվականի ամռանը տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները նա համարում էր, որ պարտվել է ոչ թե հայ ժողովուրդը, այլ Նիկոլը, ապա Նիկոլի վերընտրվելուց հետո համարում է, որ հայ ժողովուրդը համաձայն է Նիկոլի պարտության հետ և պետք է կրի պարտված երկրի և ժողովրդի բեռը։ ՔՊ համագումարի ժամանակ Նիկոլը նշեց՝ Սահմանադրության փոփոխությունը կանեմ անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո։ Ադրբեջանի բռնապետը, հավանաբար, նրան ասել է, որ Սահմանադրության ոչ մի փոփոխություն հիմա մի արա։ Եթե 2026 թվականին հայ ժողովուրդը ևս մեկ անգամ քվե կտա Փաշինյանին, որ համաձայն է նրա վարած քաղաքականության հետ, վերջինս կձևավորի 2-րդ կապիտուլ յացիոն կառավարությունը, որն ամբողջությամբ վերահսկվում է Բաքվի և Անկարայի կողմից, և դրանից հետո նոր կնախաձեռնի Սահմանադրության փոփոխություն, որպեսզի էլ ավելի ամուր լինեն այն հիմքերը, որ այդ Սահմանադրությունը ընդունվել է մի կառավարության կողմից, որը ստացել է ժողովրդի «դաբրոն»։ Նիկոլը հիմա հպարտանում է, որ 1 տարի 7 ամիս է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի կամ զորքերի շփման գծում զինվոր չի մահացել։ Այո, չի մահացել ու չի էլ մահանալու, մինչև տեղի ունենան ընտրությունները, որովհետև Ադրբեջանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է Նիկոլի վերընտրվելը՝ որպես Հայաստանի վարչապետ։ Այս ծառայությունները, որոնք Նիկոլին մատուցում են Բաքվից և Անկարայից, անվճար չեն լինելու։ Ապագայում, եթե նա չկատարի Բաքվի և Անկարայի նոր պահանջները, շանտաժները, շատ մեծ խնդիրներ է ունենալու։ Գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու, որովհետև, իր ողջ էությամբ լինելով բռնապետ, վախենում է, որ իր հետ հաշվեհարդար կտեսնեն»,-ասում է քաղաքագետը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է վերընտրվելու համար։ «Համոզված եմ՝ եթե լինեն խորհրդարանական ընտրություններ, ապա դրանք Նիկոլը կեղծելու է։ Իրենք Գյումրու ընտրությունները 99 տոկոսով կեղծել էին։ Սա իմ կարծիքն է, բայց այդ մասին բացահայտ ակնարկեց իրենց ֆավորիտ թեկնածուն։ Նա ասում էր՝ եթե մեր ծրագրերը, որ պետք է մասնակցեր իքս քանակությամբ մարդ, իրականանային, ապա մեր հավաքած ձայները բավարար էին, որ 50 տոկոս ձայն ստանայինք, մի փոքր էլ ավելի։ Սա նշանակում է, որ նրանք հաշվարկ էին արել, թե որքան համապատասխան ձայն պետք է լցվի։ Օրինակ՝ եթե Գյումրիում ՏԻՄ ընտրություններին 35 000 մարդ մասնակցեր, իրենց հավաքած 14 700 ձայնը լրիվ բավարար էր։ Այդ պարագայում նաև եվրոպամետ կուսակցությունն էլ կանցներ։ Բայց քանի որ ընտրություններին մասնակցեց 47 000-ից ավելի ընտրող, իրենց պլանները ձախողվեցին, ստացան ընդամենը 37 տոկոս ձայն, իսկ իրենց թիվ 1 գործընկերը՝ եվրոպամետ դաշինքը, անցողիկ տոկոսը չհաղթահարեց։ Իրենք նույն ծրագիրն էին կյանքի կոչում, ինչ Երևանում։ Հիմա աշխատում են իրենց սխալների վրա։ Մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն ինչ անելու է, որպեսզի Նիկոլը վերընտրվի, որովհետև հակառակ դեպքում իրենց բոլոր ծրագրերը կձախողվեն։ Այդ ամենում թուրք-ադրբեջանական տանդեմին օգնում է նաև Արևմուտքը՝ ի դեմս պաշտոնական Բրյուսելի, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ի դեպ, ԱՄՆ-ի մասին։ Մի քանի անգամ Թրամփը Հայաստանը շփոթեց Ալբանիայի հետ, Ադրբեջանը շփոթեց Կամբոջայի հետ։ Սա մեկ բանի մասին է վկայում, որ այնքան անհետաքրքիր ենք Թրամփի համար, որ նույնիսկ ելույթ ունենալուց առաջ մի թղթի կտորի վրա չի գրում Հայաստանի ու Ադրբեջանի անունները։ Երբեք չեք տեսնի, որ Թրամփը շփոթի Իսրայելի, Պաղեստինի անունները, շփոթի ուկրաինացիներին ու ռուսներին։ Երկրների անունները շփոթելը, մոռանալը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն ունենք Վաշինգտոնի համար։ Վաշինգտոնի համար թիվ մեկ կարևորությունը մեր տարածաշրջանում Թուրքիան է և վերջ»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան