Արձագանք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը։
Հայաստանը կարիք ունի գրագետ ծրագրերի, հաշվարկված առաջարկների, հասարակության բոլոր ունակ շրջանակների միասնական աշխատանքի։
Հայաստանի այսօրվա վիճակը և տարածաշրջանում ընթացող զարգացումները մեզ այլ հնարավորություն չեն տալիս։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունն իր առաքելությանը համաձայն պատրաստ է հասարակության տարբերի շերտերի, մասնագիտական համայնքների, սոցիալական տարբեր շերտերի միջև դառնալ կամրջող օղակ՝ ի շահ մեր երկրի զարգացման։ Այո՛, կրկնում ենք ևս մեկ անգամ. Հայհոյանքների ու անեծքների փոխարեն Հայաստանը կարիք ունի գրագետ աշխատանքի , հեռանկարային մտածողության։
Ակնհայտ է, որ ստեղծված ծանրագույն իրավիճակի հանգուցալուծումը ՝ հանրային երկխոսության և հայկական աշխարհի միասնականության վերականգնման մեջ է: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունն, իր հռչակած գաղափարների շրջանակներում, հայտարարում է քննարկումների մեկնարկ, ինչպես մեր գործընկերների, մասնգիտական խմբերի, այնպես էլ շարքային քաղաքացիների հետ:
Մեր նպատակն է հավաքագրել հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրներն ու առաջարկները, որոնք կներկայացվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառման համար։
«Կամուրջը» շարունակում է կամուրջներ կառուցել և համոզված է, որ ազգային հաշտեցումը կարող է ամուր հիմք դնել իրական ուժեղ , արդար և անկախ Հայաստանի ձևավորման համար։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



