Ռոբերտ Ամստերդամը ԱՄՆ պաշտոնյաներին է ներկայացրել Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու դեմ տարվող գործողությունները (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՄիջազգային հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս օրերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում է ԱՄՆ պաշտոնյաների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացնում այն «զրպարտիչ» գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Այս մասին նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել. «Յուրաքանչյուր մայրաքաղաքում, որտեղ էլ կայցելենք, շարունակելու ենք բացահայտել այն զրպարտիչ գործողությունները, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Հայաստանի կառավարությունը բանտարկել է պարոն Կարապետյանին՝ Հայաստանի ամենահարգված գործարարներից մեկին անհեթեթ և քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներով։
Իշխանությունները վարկաբեկում են Հայ Առաքելական Եկեղեցին՝ հարձակվելով հայ ժողովրդի հավատի և ազգային ինքնության հիմնարար սյուների վրա»,– գրել է նա։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



