Մարկ Ջեյկոբսը շրթներկ Է նվիրել արքայադուստր Շառլոտային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսը Le Marc lip crՌme collection կոսմետիկական շարքի նոր շրթներկը նվիրել Է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Շառլոտային: Այն գույնով նման Է անգլիական վարդի թերթիկներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Շրթներկը, որն ստեղծելիս հեղինակը ոգեշնչվել Է գահի ժառանգորդուհու կերպարով, վաճառվելու Է բացառապես Լոնդոնի Harrods խանութում՝ 24 ֆունտով:
Արքայադուստր Շառլոտան լույս աշխարհ Է եկել 2015 թվականի մայիսի 2-ին, նա չորրորդ տեղն Է զբաղեցնում բրիտանական գահի ժառանգորդների հերթում:
Հավելենք, որ Marc Jacobs բրենդի ներքո թողարկվում են կանանց եւ մանկական հագուստներ ու կոշիկ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



