Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարևորն՝ այս պահին փող լինի. ո՞ւր է հասցնելու պետական պարտքի լայն բացվող «երախը». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին դարձել է ոչ միայն մակրոտնտեսական, այլև խորքային կառավարման և ռազմավարական զարգացման առանցքային մարտահրավեր։ Երկրի պետական պարտքի աճի տեմպերը, դրա կառուցվածքային առանձնահատկությունները, պարտքի ներգրավման ու օգտագործման արդյունավետության հարցերը, ինչպես նաև դրա սպասարկման ֆինանսական բեռը օրեցօր ավելի մեծ ազդեցություն են ունենում տնտեսական քաղաքականության, սոցիալական ոլորտի կայունության և պետականության երկարաժամկետ զարգացման հեռանկարների վրա։ Ընդհանուր առմամբ, պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին կարող է լինել զարգացման խթան, սակայն Հայաստանում այն աստիճանաբար վերածվում է համակարգային ռիսկի՝ պայմանավորված ոչ միայն ծավալների աճով, այլ, առավել ևս, օգտագործման արդյունավետության ցածր մակարդակով և ռազմավարական տեսլականի բացակայությամբ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները փաստում են, որ 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքն արդեն հասել է 14,1 միլիարդ դոլարի, որից մոտ 7 միլիարդը արտաքին պարտքն է, իսկ մնացյալը՝ ներքին պարտքը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարտքն աճել է ավելի քան 1,7 միլիարդ դոլարով կամ 14,3 տոկոսով։ Այս տեմպերը բացահայտում են միտում, որ պարտքի կուտակման գործընթացը ոչ միայն չի դանդաղում, այլև արագանում է, մինչդեռ երկրի տնտեսության աճի հնարավորությունները, ենթակառուցվածքների զարգացումը կամ արտահանման ընդլայնումը հետ են մնում պարտքի բեռի աճի տեմպերից։ Պարտքի ամենամսյա ավելացումը, որը գերազանցում է 100 միլիոն դոլարը, հուշում է, որ պետական ֆինանսների կառավարման գործող մոդելը այլևս չի ապահովում կայունություն և կանխատեսելիություն, իսկ պարտքի ներգրավումը գնալով դառնում է ընթացիկ խնդիրների լուծման ավտոմատացված գործիք, այլ ոչ թե զարգացման խթան։

Պետական պարտքի սպասարկման համար տարեկան ծախսվող ահռելի միջոցները լուրջ ֆինանսական բեռ են պետական բյուջեի համար։ Իսկ այս գումարները, որոնք հաճախ կազմում են բյուջեի զգալի մասնաբաժինը, կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման կամ սոցիալական պաշտպանության ոլորտներ ուղղվելու փոխարեն, հիմնականում ծախսվում են վարկերի տոկոսների ու մայր գումարի վճարումների վրա։ Սա ստեղծում է փակ շրջապտույտ, երբ նոր վարկերը վերցվում են նախորդների մարման կամ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար, իսկ իրական ներդրումային ու զարգացման էֆեկտը մնում է նվազագույն չափի կամ ընդհանրապես բացակայում է։

Այս իրավիճակում պետական պարտքը դառնում է ոչ թե ապագայի ներդրում, այլ անցյալի ու ներկա խնդիրների «տոպրակի փակում», ինչը երկարաժամկետ կտրվածքով հանգեցնում է տնտեսական աճի դանդաղման, պետական ծառայությունների որակի անկման, սոցիալական լարվածության ավելացման և ֆինանսական կայունության խաթարման։ Պետք է նշել, որ պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին վատ չէ, եթե այն ներգրավվում է նպատակաուղղված, թիրախային ծրագրերի համար, որոնք կարող են ստեղծել ավելացված արժեք, բարձրացնել տնտեսության արտադրողականությունը, ապահովել եկամուտների աճ կամ խթանել արտահանումը։

Շատ երկրներ արդյունավետ կերպով օգտագործում են պետական պարտքի հնարավորությունները՝ ֆինանսավորելով ռազմավարական ենթակառուցվածքային նախագծեր, նորարարական ծրագրեր, կրթության և գիտության զարգացումը, արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացումը և այլն։ Սակայն Հայաստանում պարտքի ներգրավման և օգտագործման մշակույթը հաճախ հեռու է միջազգային լավագույն փորձից։ Շատ դեպքերում պարտքը վերցվում է ոչ թե կոնկրետ զարգացման ծրագրերի, այլ բյուջեի ընթացիկ ճեղքերը փակելու, աշխատավարձերի և թոշակների վճարման կամ պարզապես ընթացիկ խնդիրները ժամանակավորապես լուծելու համար։ Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ պարտքի հաշվին լուծվում են կարճաժամկետ խնդիրներ, բայց երկարաժամկետ ռիսկերն ու պարտավորությունները մնում են անտեսված։

Վերջին տարիներին հատկապես աչքի է զարնում պետական պարտքի ներգրավման հարցում թափանցիկության ու հաշվետվողականության պակասը։ Շատ վարկային ծրագրերի վերաբերյալ հանրությանը չեն ներկայացվում հստակ նպատակներ, կոնկրետ ցուցանիշներ, արդյունքների չափման մեխանիզմներ։ Օրինակ՝ կառավարության կողմից հաստատված վարկային համաձայնագրերը հաճախ ներկայացվում են ընդհանրական ձևակերպումներով՝ «տնտեսական և ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացում», «ցածր ածխածնային տնտեսության զարգացում», «բյուջետային ճեղքերի լրացում» և այլն, առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ արդյունք է ակնկալվում, ինչպես է չափվելու հաջողությունը, և ովքեր են պատասխանատու միջոցների արդյունավետ օգտագործման համար։ Նման իրավիճակում մեծ է ռիսկը, որ ներգրավվող միջոցները կարող են պարզապես փոշիացվել, օգտագործվել իշխող խմբի շահերից ելնելով կամ հենց քաղաքական նպատակների համար, մինչդեռ երկարաժամկետ պարտավորությունների բեռը մնալու է հասարակության և հետագա սերունդների ուսերին։

Բացի այդ, պետական պարտքի կառուցվածքն ինքնին պարունակում է լուրջ ռիսկեր։ Արտաքին պարտքի զգալի մասը ներգրավված է միջազգային կազմակերպություններից, դոնորներից կամ առևտրային վարկատուներից, որոնք ունեն ստանդարտացված պայմաններ, տոկոսադրույքներ և մարումների ժամանակացույց։ Սակայն բարձր տոկոսադրույքների, արժութային տատանումների և միջազգային շուկաներում տիրող փոփոխությունների պայմաններում Հայաստանի համար պարտքի սպասարկման ծախսերը կարող են կտրուկ աճել։

Ներքին պարտքի մասով ևս նկատվում է պետական պարտատոմսերի ծավալի շարունակական ավելացում, ինչը կարող է ազդեցություն ունենալ ֆինանսական շուկայի կայունության, դրամավարկային քաղաքականության արդյունավետության և բանկային ոլորտի առողջության վրա։ Եթե պարտքի բեռն անցնում է տնտեսության կրելիության սահմանը, ապա աճում է նաև երկրի վարկային ռիսկը, վարկային ռեյտինգների նվազման վտանգը, նոր վարկերի ներգրավման բարդությունները և ֆինանսական ճգնաժամի հավանականությունը։

Կառավարման մշակույթի առումով Հայաստանում ձևավորվել է վտանգավոր նախադեպ, երբ իշխանությունները հաճախ առաջնորդվում են «դե, հետագայում մի բան կանենք» տրամաբանությամբ։ Կարևորն՝ այս պահին փող լինի: Վարկերը վերցվում են երկարաժամկետ մարումների պայմաններով՝ մինչև 2040, 2045 և ավելի ուշ ժամկետների համար, ու, բնականաբար, գործող իշխանություններին քիչ է հետաքրքրում, թե ապագայում ինչ կլինի երկրի ու երկրի տնտեսության հետ։ Ստացվում է՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»:

Օրերս էլ հայտարարվեց 20 տարի մարման ժամկետով 150 մլն եվրո նոր վարկային միջոցներ ներգրավելու մասին, որի հիմնավորման տակ դրված էին անհասկանալի ու ոչ չափելի նպատակներ։ Սա ստեղծում է անհատական ու քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ, երբ ներկա սերունդը սպառում է ապագայի ռեսուրսները, իսկ հաջորդ սերունդները ստիպված են լինելու վճարել ոչ միայն մայր գումարի, այլև կուտակված տոկոսների համար։ Ավելին, նման քաղաքականությունը խաթարում է ֆինանսական կառավարման երկարաժամկետությունը, պայմաններ ստեղծում կարճաժամկետ շահադիտական մոտեցումների և պետական ֆինանսների հանդեպ հանրային վերահսկողության թուլացման համար։

Պարտքի խնդիրը պետք է դիտարկել նաև ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում։ Եթե պարտքի հաշվին իրականում ստեղծվում են նոր աշխատատեղեր, զարգանում են ժամանակակից ենթակառուցվածքներ, բարձրանում է կրթության և գիտության որակը, ավելանում է արտահանման ներուժը, ապա դրա սպասարկման ծախսերը կարող են արդարացված լինել, քանի որ այդ ներդրումները ապագայում կբերեն եկամուտների ավելացման և բյուջեի կայունացման։ Սակայն, եթե պարտքը ծառայում է միայն ընթացիկ խնդիրների ժամանակավոր լուծմանը կամ օգտագործվում է անարդյունավետ, ապա դրա հետևանքով երկրին սպառնում է ֆինանսական կախվածության խորացումը, աճող սոցիալական լարվածությունը, տնտեսական աճի դանդաղումը և պետական ինքնիշխանության սահմանափակումը։

Այս իրավիճակում անհրաժեշտ է պարտքի կառավարման քաղաքականության արմատական վերանայում։ Պետական պարտքի ներգրավումը պետք է լինի բացառապես թիրախային, ռազմավարական նպատակների համար, այնպիսի ծրագրերի շրջանակում, որոնք կարող են ապահովել տնտեսական աճի որակական բարձրացում, մրցունակության աճ, տեխնոլոգիական առաջընթաց ու արտահանման դիվերսիֆիկացիա։ Պարտքի օգտագործման արդյունավետության նկատմամբ պետք է ձևավորվի խիստ վերահսկողություն, ներդրվեն հաշվետվողականության և վերահսկման մեխանիզմներ, հրապարակվեն արդյունքների հստակ չափանիշներ։ Անհրաժեշտ է նաև սահմանափակել պարտքի ներգրավման հնարավորությունները միայն ընթացիկ ծախսերի կամ սոցիալական պարտավորությունների ֆինանսավորման համար՝ խրախուսելով բյուջեի եկամուտների աճը, հարկային կարգապահության բարձրացումը և պետական կառավարման արդյունավետության աճը։ Բայց, ինչպես երևում է, այդ ամենը հնարավոր կլինի միայն հաջորդ իշխանությունների օրոք...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը