Բրիտանացիները ոսկե iPhone-ի վրա անմահացրել են չինական կապիկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի Goldgenie ընկերությունը թողարկել Է սմարթֆոնների լիմիտավորված հավաքածու: Այն թողարկվել Է կապիկի Նոր տարվա առթիվ, որը եվրոպական օրացույցով սկսվել Է փետրվարի 8-ին: Շարքն արտադրվել Է 99 օրինակ քանակով, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին:
iPhone 6S սմարթֆոնները պատված են 999 հարգի ոսկով, հետին պանելի վրա փորագրված Է կապիկի պատկերը: Գաջեթի գինը 3,6 հազար դոլար Է:
Goldgenie-ն մասնագիտացած Է բացառիկ նվերների պատրաստման բնագավառում, որոնք դրվագազարդվում են ոսկով եւ թանկարժեք քարերով:
Հունվարի վերջին ընկերությունը ներկայացրել Է iMac եւ MacBooks մոդելները՝ պատած 585 հարգի ոսկով, 2014 թվականի դեկտեմբերին թողարկել Էր ոսկե հեծանիվ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



