Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարբերություններն անհամեմատելի են. ինչո՞ւ ենք կուրորեն թքում անցյալի վրա. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացարձակ նպատակ չունենալով «իդեալականացնել» կամ ֆետիշացնել խորհրդային ժամանակները, հիանալի իմանալով այդ ժամանակների բացասական, անթույլատրելի երևույթները, այդուամենայնիվ, չենք կարող չընդունել, որ ադ ժամանակաշրջանում Հայաստանը՝ որպես Խորհրդային Միության մաս, ապրեց աննախադեպ զարգացման փուլ գիտության, տնտեսության և տեխնիկայի ոլորտներում, որը հիմնված էր կենտրոնացված պլանավորման, պետական ներդրումների և ինտեգրացիոն համակարգի վրա։ Դա թույլ տվեց փոքր հանրապետությանը դառնալ տեխնոլոգիական և արդյունաբերական «հաբ», որտեղ 100 հազարից ավելի մարդ ներգրավված էր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Ինչ-որ առումով երկիրը դարձավ Խորհրդային Միության «Սիլիկոնյան հովիտը», որտեղ արտադրվում էին էլեկտրական մեքենաներ, միկրոէլեկտրոնիկա և գիտական սարքավորումներ, որոնք ոչ միայն բավարարում էին ներքին պահանջմունքները, այլև արտահանվում էին միության այլ մասեր։

Այդ արդյունաբերական բազան ներառում էր էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնոլոգիաների և գիտահետազոտական ինստիտուտների ցանց, որտեղ հայ գիտնականները, ինչպես Արտեմ Ալիխանյանը, Սերգեյ Մերգել յանը կամ Վիկտոր Համբարձումյանը, առաջատար դեր խաղացին ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում՝ ստեղծելով հիմքեր, որոնք մինչև օրս ազդում են գիտական աշխարհի վրա։

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դիտարկվում էր ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի կարևոր օղակներից մեկը բարձր տեխնոլոգիական բաղադրիչների արտադրության, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գործունեության տեսանկյունից։ Չնայած Հայաստանը չէր համարվում ծանր ռազմական արդյունաբերության կենտրոն, ինչպես, օրինակ՝ Ուրալը կամ Սիբիրը, սակայն այստեղ էին կենտրոնացված մի շարք կարևոր ուղղություններ, որոնք տալիս էին բարձր ճշգրտության, գիտատար և ինժեներական լուծումներ պահանջող արտադրանք։ Օրինակ՝ Երևանի «Սիրիուս» գործարանը, որը զբաղվում էր ռազմական ավիացիայի և տիեզերական համակարգերի համար անհրաժեշտ էլեկտրոնիկայի ու մասերի արտադրությամբ։ Հենց Հայաստանում արտադրված միկրոսխեմաները, ազդանշանային բարդ համակարգերը և չափիչ սարքավորումներն էին ներառվում խորհրդային ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Իսկ «Մարս» գործարանն իր արտադրանքով կապ ուներ ռադարային և հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։ Հայկական արտադրության որոշ հանգույցներ տեղադրվում էին Ս-300 համալիրներում կամ դրանց բաղադրիչ համակարգերում։

Լուրջ նշանակություն ուներ հայաստանյան քիմիական և ինժեներական ներուժը։ Երևանի քիմիական արդյունաբերության ինստիտուտում, ինչպես նաև ռազմաարդյունաբերական լաբորատորիաներում իրականացվում էին աշխատանքներ պայթուցիկ նյութերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրության ու մշակման ուղղությամբ։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետազոտությունները (Ալիխանյանի անվան) ուղղակիորեն առնչվում էին ԽՍՀՄ ռազմատեխնիկական ծրագրերին։ Տարբեր լաբորատոր բաժիններ զբաղվում էին մասնիկների ֆիզիկայի, ճառագայթման տեխնոլոգիաների, ինչպես նաև ռազմական ու տիեզերական ծրագրերի համար կարևոր նյութագիտության ուսումնասիրություններով։

Այս ամենը հնարավոր դարձավ Խորհրդային Միությունում գործող այն համակարգի միջոցով, որը ապահովում էր անվճար կրթություն, հետազոտական ֆինանսավորում և ինտեգրացիա միության լայն շուկայի հետ, որտեղ Հայաստանը երկրորդ տեղն էր զբաղեցնում էլեկտրական մեքենաների արտադրության մեջ, և չորրորդը՝ ռազմական արտադրության մեջ։

Արդյունաբերությունը ներառում էր քիմիական, մետաղամշակման և սննդի արդյունաբերական ուղղությունները, որոնք սնուցվում էին էժան էներգիայով և հումքով։ Խորհրդային Հայաստանի տնտեսական աճի տեմպերը տարեկան հասնում էին 7-10 տոկոսի՝ բարելավելով երկրի բնակչության սոցիալական վիճակը։ Հայաստանի բնակչության թիվն էականորեն ավելացավ։ Չնայած ԽՍՀՄ-ի բազմաթիվ թերություններին՝ հայ ժողովուրդը զարթոնք ապրեց ինքնության և ազգային արժեհամակարգի շրջանակներում։

Ու այս համատեքստում այսօր Հայաստանի ղեկավարությունը քննադատում է ԽՍՀՄ-ը՝ պնդելով, թե կայսրությունը թույլ չէր տալիս մեզ զարգանալ ու ինքնուրույն լինել, կայսրությունը մեզ քարոզում էր, թե մեր հայրենիքը երկրից դուրս փնտրենք և այլն։ Այդ խոսքերը, ավելի շատ քաղաքական հաշվարկներով պայմանավորված, փաստացի այլ արտաքին ուժերի հաճոյանալու համար են, այլ ոչ թե զուտ իրականության արձանագրում։ Անշուշտ, ԽՍՀՄ-ը միակենտրոն համակարգ էր և թույլ չէր տալիս, որ հանրապետությունները դառնային լիարժեք ինքնուրույն տնտեսություններ, բայց դրա հետ մեկտեղ չէր էլ թողնում, որ դրանք հետ մնան գիտատեխնիկական առաջընթացից։ Ընդհակառակը՝ Հայաստանը ստանում էր ներդրումներ այնպիսի ոլորտներում, որոնց ինքնուրույն զարգացումը փոքր պետության համար գրեթե անհնար կլիներ։ Այսօր Հայաստանի վիճակը էապես տարբեր է։ Խորհրդային շրջանի արդյունաբերական հսկաները փակվել կամ մասնատվել են, գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը կադրային սովի ու ֆինանսական խնդիրների պատճառով կորցրել է իր նշանակությունը։ Բարձրակարգ մասնագետների հոսքը դեպի արտասահման դարձել է զանգվածային երևույթ, իսկ երկրի ներսում գիտությունն ու տեխնիկան հիմնականում մնում են պետական բյուջեի սահմանափակ միջոցների հույսին։ Հայաստանի տնտեսությունն այժմ առավելապես հիմնված է որոշ ուղղություններով ծառայությունների և առևտրի վրա, մինչդեռ խորհրդային տարիներին այն հենվում էր արդյունաբերության ու գիտության վրա։

Այն փաստը, որ ներկայիս Հայաստանը չունի խորհրդային տարիներին ունեցած գիտատեխնիկական ներուժի նույնիսկ փոքր մասը, վկայում է ոչ միայն ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո կորցրած հնարավորությունների մասին, այլև այն մասին, որ անկախ պետության պայմաններում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի բացակայությունը թույլ չի տվել վերակենդանացնել այդ ներուժը։ Եթե ԽՍՀՄ-ում Հայաստանն ուներ արդյունաբերական ու գիտական շղթաներում անփոխարինելի տեղ, ապա այսօր գլոբալ շուկայում նա դեռ չի գտել իր այն ոլորտը, որտեղ կարող է դառնալ անփոխարինելի խաղացող։

Ուստի, երբ քննադատում ենք ԽՍՀՄ-ը (իրականում շատ առումներով քննադատելու տեղ, իհարկե, կա), պետք է գիտակցել, որ նախ՝ չի կարելի սևացնել ամեն ինչ ու թքել ամբողջ անցյալի վրա, և երկրորդ՝ այդ քննադատությունը չի կարող կոծկել ներկա իրականությունը. Հայաստանի գիտության, տնտեսության և տեխնիկայի ներկա մակարդակը ոչ միայն չի հասնում խորհրդային ժամանակներին, այլև դրանց հետ համեմատվելն անգամ հաճախ անիմաստ է թվում, քանի որ տարբերությունը չափազանց մեծ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի