Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մութ գործ՝ բազմաթիվ հարցականներով. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն «Ծխեց, փախավ և մահացավ զուգարանում» վերնագրով հոդվածում գրում է, որ խորհրդավոր կերպով մահացել է 43-ամյա Բորիս Ավագյանը՝ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության նախկին պաշտոնյան: Նա հետաքննության տակ էր միլիարդավոր ռուբլիների մաքսային տուրքերի հափշտակության խմբակային գործով։ Ավագյանը, որը նաև հայկական անձնագիր ուներ, փորձել էր խուսափել դատավարությունից՝ զինվորագրվելով հատուկ նշանակության զորքերին, սակայն չէր գնացել ռազմաճակատ։ Վերջիվերջո, սեպտեմբերի 23-ին ռազմական ոստիկանությունը, վերաբացելով Ավագյանի՝ ծառայել չցանկանալու գործը, նրան տարել էր Սանկտ Պետերբուրգի դատարան՝ հստակ կալանավորելու նպատակով։ Սակայն Ավագյանը թույլտվություն էր խնդրել դուրս գալ ծխելու (!), նստել էր իրեն սպասող մեքենան և թռել դեպի Հայաստանի հյուպատոսություն, որտեղ թաքնվել էր դռների հետևում։ Ռուսաստանի անվտանգության ուժերը ստիպված էին մնալ աստիճանների վրա. դիվանագիտական նորմերի համաձայն, հայկական տարածք համարվող հյուպատոսություն ներխուժելը հավասարազոր է այդ երկրի վրա անմիջական հարձակման։ Ավագյանի խնդիրները ռուսական օրենսդրության հետ առաջացել են ավելի քան 4,2 միլիարդ ռուբլի մաքսային վճարումներից խուսափելու մեղադրանքներից հետո: «Սխեմաների» վարպետ պաշտոնյան, ըստ քննիչների, արտասահմանից Ռուսաստան էր ներմուծել տարբեր սարքավորումներ՝ դրանք հայտարարագրելով որպես էժան շինանյութեր: Ավագյանը նախկինում տնային կալանքի տակ էր Ռուսաստանում, որտեղից փախել էր Ֆրանսիա: Նա նաև հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից 2018 թվականին՝ տեղափոխվելով աշխատանքի Լեռնային Ղարաբաղ, որը դեռևս չէր նվաճվել Ադրբեջանի կողմից: 2021 թվականից Ավագյանը կրկին հայտնվել էր Ռուսաստանում: Եվ այսպես, արդյունքում՝ «արագ փախուստ» դատարանից, Հայաստանի հյուպատոսարանում թաքնվել և խորհրդավոր մահ: Նախնական տեղեկությունների համաձայն, Ավագյանը, ենթադրաբար, ինքնասպան է եղել:

«Ողբերգական դեպք, ոչ ոք մեղավոր չէ», - հեգնում են մեկնաբանները: Հրապարակախոս Սերգեյ Կոլ յասնիկովը կարծում է, որ Ավագյանի «կամավոր ինքնասպանությունը» հավանաբար կազմակերպված է եղել արտաքին օգնությամբ: «Նրա մահը ծածկել է բոլոր անորոշությունները. չէ՞ որ հնարավոր է, որ նա հույս ուներ պաշտպանություն գտնել հյուպատոսարանում այն մարդկանցից մեկից, որոնց հետ «գործ էր անում»: Նա օգնել է Հայաստանից ինչ-որ մեկին՝ գողանալ 4,2 միլիարդ ռուբլի ռուսական հարկերից, և մտածել է, որ իր հետ լավ կվարվեն և կպաշտպանեն։ Դե, նրանք էլ ծածկել են նրան՝ սավանով։ Ըստ էության, Հայաստանի քաղաքացին սպանվել է Հայաստանի հյուպատոսարանում։ Հզոր է։ Եթե նա մնար Ռուսաստանում, ավելի երկար կապրեր»,– ասել է Կոլ յասնիկովը։

Ամփոփելով՝ ասենք. պարզ է, որ սա մութ գործ է։ Ինքնասպանություն գործելու համար պարտադիր չէր հասնել Հայաստանի հյուպատոսարան։ Մահից որոշ ժամանակ առաջ Ավագյանն իր սոցիալական ցանցի էջում լուսանկար էր հրապարակել մի գեղեցիկ կնոջ (հավանաբար՝ իր կնոջ) հետ կից մակագրությամբ. «Ազատ և անպարտելի։ Ինչպես միշտ»։ Ի վերջո, Ավագյանը ո՛չ ազատություն, ո՛չ էլ հաղթանակ գտավ Հայաստանի հյուպատոսարանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ