44-օրյա պատերազմի կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական հերոս ջոկատը. Արցախ, Մարտունի 2, առաջնագիծ. Խաչիկ Ասրյան
ԲԼՈԳԽաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական հերոս ջոկատը` ջոկատի չնահանջա՛ծ Հրամանատար, Գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ։
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, ջոկատի Հրամանատար, Գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ և մեծ պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և մարտական ծառայություն՝ կյանքի գնով անառիկ պահելով Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքաներն ու հարակից գյուղերը։
Խոնարհումի խոսքս եմ ուղղում Հայոց Քաջերի Պանթեոնի՝ Եռաբլուրի բոլոր ննջեցյալներին՝ իմ մարտական եղբայրներին և քույրերին, ովքեր մարտիրոսվեցին հանուն Հայոց Հայրենիքի պաշտպանության և պահպանման:
ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



