Միլիոնանոց աղջնակը․ այս գեղեցկուհի փոքրիկը գրավել է նորաձեւության աշխարհը (լուսանկարներ)
ԼԱՅՖՄոսկվացի Քրիստինա Պիմնովան ընտամենը 10 տարեկան է։ Սակայն կյանքի մեծ մասը՝ վերջին 7 տարիները, նա անց է կացնում նորաձեւության բիզնեսում։ 3-րդ դասարանի աղջնակը ոչ մի ազատ րոպե չունի՝ նկարահանվում է գովազդներում, մասնակցում նորաձեւության ցուցադրություններին եւ անգամ աշխատում նորաձեւության այնպիսի հանրահայտ բրենդների հետ, ինչպիսիք են Prada-ն եւ Roberto Cavalli-ն։
Մոդելային աշխարհ աղջկան բերել է մայրը՝ նախկին մոդել Գլիկերիա Պիմենովան։ Այդ ժամանակ Քրիստինան ընդամենը 3 տարեկան էր։ Մայրը նրա լուսանկարներն ուղարկեց մոդելային գործակալություններ, եւ աղջնակին նկատեցին։ Կամաց-կամաց Քրիստինան սկսեց նկարահանվել ճանաչված ամսագրերի համար, ներկայացնում էր ամենահայտնի բրենդների մանկական հավաքածուները։ Նրան անգամ հրավիրեցին Հոլիվուդ՝ ֆիլմում նկարահանվելու, սակայն փոքրիկը դեռեւս անգլերենի չէր տիրապետում ու ստիպված էր հրաժարվել։
Քրիստինան դասերից ու նկարահանումներից հետո հասցնում է նաեւ գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվել։ Սակայն մայրը անհանգստանում է նրա համար՝ փոքրիկը հանգստի համար ընդհանրապես ժամանակ չի ունենում։


Երիտասարդ մոդելն Ինստագրամում 1,2 միլիոն հետեւորդ ունի, սակայն ինքն անձամբ սոց կայքերից չի օգտվում։ Մայրն ասում է, որ իրենք փորձում են պաշտպանել դստերն ավելորդ ուշադրությունից՝ աստղային հիվանդությունից խուսափելու համար։


«Ես երբեք նպատակ չեմ ունեցել գումար վաստակել դստերս գեղեցկության վրա։ Մենք չենք ցանկանում նրան աստղ դարձնել»,- ասում է մայրը։ Սակայն միեւնույն ժամանակ Քրիստինան իր կարիերայի շնորհիվ միլիոններ է վաստակում եւ հայտնի է արդեն ամբողջ աշխարհում։







