ՆԱՏՕ-ն պատրաստ Է ՌԴ-ի հետ երկխոսության եւ «սառը պատերազմ» չի ցանկանում. Ստոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն հանդես Է գալիս Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության օգտին, ձգտում Է խուսափել առճակատումից եւ նոր «սառը պատերազմից»: Այդ մասին , ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ առճակատման եւ նոր «սառը պատերազմի», մենք ցանկանում ենք խուսափել նոր «սառը պատերազմից»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում:
Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները վատացել են 2014 թվականին Ուկրաինայի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով, դաշինքը միակողմանի կարգով հայտարարել Է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



