Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ սեփական թեզերը քարուքանդ ես անում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբել յանական 80-րդ նստաշրջանում սեպտեմբերի 27ին ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

Հարկավ, Փաշինյանի ելույթը թե՛ տեսանյութի, թե՛ տեքստային տարբերակով հրապարակված է, առանձնապես հետաքրքրասերները կարող են «բացել» և ինքնուրույն, առանց «կողմնակի միջամտությունների» ծանոթանալ և պատկերացում կազմել: Այնուհանդերձ, կարծում ենք, արժե ուշադրություն հրավիրել ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած մի քանի հատկանշական դրվագների:

Առաջինը. Փաշինյանը ելույթում, որ գրեթե 90 տոկոսով նվիրված էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «շաքարաքլորային հարաբերություններ» ձևավորելու կամ դրա հիմքերը «գցելու» նրա ու իր ՔՊ-ի «քաղաքականությանն» ու դրա փառաբանությանը, մի քանի անգամ հնչեց հղում Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին: Մի փաստաթուղթ, որը երևի միմիայն Փաշինյանի համար է անբեկանելի սրբության սրբոց, առավել ևս, որ այդ չարչրկված հռչակագիրը գերազանցապես նախկին ԽՍՀՄ-ի քաղաքակիրթ լուծարման մասին է (ինչի մասին ոչ մեկ անգամ առիթ է եղել մանրամասն խոսելու և ներկայացնելու տարբեր փորձագետների գնահատականներ):

Բայց, կներեք, ի՞նչ կապ ունի այստեղ Ալմա Աթայի հռչակագիրը: Փաշինյանն, ի՞նչ է, ԱՊՀ գագաթաժողովո՞ւմ էր հանդես գալիս, թե՞ ՄԱԿում: Հայաստանը անկախության հռչակումից հետո դիմել ու դարձել է ՄԱԿ-ի լիիրավ անդամ-պետություն: ՄԱԿ-ն, ի՞նչ է, Ալմա Աթայի հռչակագրո՞վ է մեր երկրի տեղն ու տարածքի մասին իմացել: Ո՛չ, իհարկե:

Լավ, էլ ինչերի՞ մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Թրամփին, մի քիչ էլ Մակրոնին «արևել յան ձևերով» շողոքորթելու ելևէջներ արտահայտեց իր ելույթում:

Փաշինյանը երկար-բարակ կանգ առավ ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ (որպես վկա) օգոստոսի 8-ին իր ու Ալիևի միջև նախաստորագրված «խաղաղության հռչակագրին»:

Փաշինյանը «փայլատակեց» քաղաքական հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղությունն, այսպիսով, հաստատված է»։ Այնուհետև Փաշինյանն սկսեց իրեն բնորոշ ոճով փիլիսոփայել. «Բայց խաղաղությունն արձակուրդ չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք»։

Եվ ահա, այն բանից հետո, երբ Փաշինյանը միարժեքորեն պնդեց, որ այլևս «խաղաղությունը հաստատված է», սկսեց հետևողականորեն… ոչնչացնել ու հերքել իր իսկ պնդումը՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից բացահայտ թշնամական դրսևորումներին վերաբերող գանգատների մի երկար շարան: Իհարկե, Ալիևին արձագանքել ու նրա «պորտը տեղը դնել» պետք է: Ավելին, անհրաժեշտ է: Սակայն այս դեպքում, կներեք, «մատի վրա ֆռռացված», խաբված և հիմա «մեծ ձյաձյաների մոտ» դրա մասին բողոքելու եկած անձնավորության խոսք էր հիշեցնում:

Փաստացի, ոչ այլ ոք, այլ հենց Փաշինյանն է փաստում, որ ոչ մի իրական խաղաղություն չկա (նման պայմաններում այն չի էլ կարող լինել): Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ալիևը գործնականում չունի «խաղաղության հռչակագրի» խոսույթը և այդպես շարունակ:

Հետևապես, էլ ինչի՞ վրա հիմնվելով է հայտարարում, թե «խաղաղությունը հաստատված է»: Քանի՞ գրոշ արժե այդ պնդումը իր իսկ ներկայացրած փաստերի խորապատկերում:

Երկրորդը. հարց է ծագում, թե ինչո՞ւ է Փաշինյանը ՄԱԿ-ի կիսադատարկ դահլիճում «միջազգային հանրությունից» ինչ-որ բաներ ակնկալում՝ Ալիևին «խաղաղության խաչմերուկ» վերադարձնելու վերաբերյալ: Փաշինյանն ինքը հրաժարվել է ՄԱԿ-ի մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, հիմա եկել ՄԱԿ-ի ամբիոնից ումից և ինչ է բողոքում:

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում է: Այն Վաշինգտոնից շատ հեռու չէ: Էհ, ձեր իսկ գովաբանած Թրամփը, որը որպես վկա ստորագրել է օգոստոսի 8-ի թղթերը, Սպիտակ տանը նստած է, գնացեք, նրան բողոքեք: Թե՞ այդքան շահարկված «վոթսափի համարը» անհասանելի է:

Ու մեկ էլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղությունը իրեն «բավարար բերկրանք և բավարարվածություն է պատճառում»: Եվ ի՞նչ: Ադրբեջանը դադարե՞լ է «խաղաղության» անվան տակ Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտոնապես նվաստացնելու գործելակերպից, չի՞ ավելացնում իր ռազմական ծախսերը, սպառազինությունն ու զինված ուժերը:

Ամենից վատն այն է, որ Փաշինյանի ելույթը՝ հենց Ալիևին հասցեագրված, գրեթե անսքող ակնարկ ու հանդիմանություն է առ այն, թե ինչու է նա ժամանակից առաջ ընկնում ու անում այնպիսի հայտարարություններ, որոնք մերկացնում են իր ստերն ու նվազեցնում Հայաստանի հանրությանը խաբելու, մոլորեցնելու հնարավորությունները: Փաշինյանը քիչ է մնում ուղիղ տեքստով հայտարարի, թե՝ պարոն Ալիև, ախր, մի քիչ համբերեք, թողեք՝ թող մի հատ էլ ինքնավերարտադրվեմ, դրանից հետո ինչ ասեք՝ կանեմ:

Ոչ պակաս զավեշտական էին Փաշինյանի փորձերը՝ իր գլխավորած Հայաստանի իշխանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական: Տասնյակ քաղբանտարկյալներ, խղճի կալանավորներ, խոսքի ու կարծիքի համար քրեական հետապնդումների ենթարկվող հոգևոր հայրեր… Ու նման իրավիճակ ձևավորած իշխանության ղեկավարը ժողովրդավարությունից էր ճառում:

Եվրամիությանն անդամակցելու մասին փաշինյանական մոտեցումը էլ ավելի զավեշտական հնչեց: «Եթե կընդունեն, լավ է: Եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր. Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր»:

Իսկ ինչ վերաբերում է Թուքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ՔՊ ղեկավարի ելույթային ձևակերպումներին, ապա դրանք արդեն ծանր սպառնալիքի տպավորություն թողեցին. «Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով»:

Մեկն էլ կար՝ Թուրքիայի հարավային սահմանակից նախկին երկրի նախկին ղեկավարը, Էրդողանի հետ «ախպերական հարաբերություններ» էր հաստատել՝ իր կարծիքով: Հարցն այն չէ, թե ո՞ւր է նա: Հարցն արդեն այն է, թե ո՞ւր է նրա ղեկավարած երկիրը, որ ծվատվում է նույն Թուրքիայի, Իսրայելի ու ահաբեկչական խմբավորումների ճիրաններում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը