Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և համերաշխության օրն է․ Գագիկ Ծառուկյան
ՎԻԴԵՈԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և համերաշխության օրն է։
Այս օրը աշխարհի տարբեր անկյուններից եզդիները գալիս են Հայաստան՝ ուխտագնացության դեպի Ակնալիճ, որտեղ գտնվում է նրանց սրբավայրը։ Տաճարը տարիներ շարունակ դարձել է հավատքի, համախմբման ու ազգային ինքնության կենտրոն՝ շնորհիվ այն կառուցողների նվիրումի։
Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Մենք ուս-ուսի տված կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար։ Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



