Սոֆի Մխեյանը հպարտանալու առիթ ունի (ֆոտո)
ԼԱՅՖ
Սոֆի Մխեյանի եւ Վիգեն Հովսեփյանի «Մի Քիչ»–ը հիացրել է աշխարհահռչակ Maná ռոք–խմբի կիթառահարին)))))
Երեկ Maná աշխարհահռչակ մեքսիկական ռոք–խմբի կիթառահար Սերխիո Վալինն Instagram-յան իր պաշտոնական էջով իր հիացմունքն է հայտնել Սոֆի Մխեյանի եւ Վիգեն Հովսեփյանի համագործակցության` «Մի Քիչ»
-ի հասցեին։ Վերջինիս ապացույցը երաժշտի մեկնաբանությունն է Սոֆիի՝ Instagram-ում հրապարակած` ստեղծագործության տեսահոլովակի կարճ տարբերակի ներքո։
«Բարեւ Սոֆի․․․ Սիրել եմ քո ստեղծագործությունն ու տեսահոլովակը։ Քո երկրի երաժշտության եւ ֆլամենկոյի միքսը շատ հետաքրքիր է ստացվել, եւ դու հիասքանչ երգչուհի ես։ Օրհնությունս», – գրել է Սերխիոն, ինչին ի պատասխան իրենց շնորհակալական խոսքերն են հայտնել ինչպես Սոֆին, այնպես էլ՝ Վիգենը։
Տեղեկացնենք, որ Maná–ն վայելում է համաշխարհային հռչակ։ Ռոք–խումբն արժանացել է տասնյակ մրցանակների, այդ թվում՝ չորս «Գրեմմի» մրցանակի եւ յոթ «Լատինական Գրեմմի»-ի։
Հայ հանդիսատեսին ռոք–խումբն առավել հայտնի է “Mi Verdad”՝ Շակիրայի հետ ներկայացրած ստեղծագործությամբ։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ փետրվարի 9–ին, Youtube-ում հայտնված “Mi Verdad”–ն արդեն իսկ գրեթե 100,000,000 դիտում է գրանցել։






