Թշնամու ագրեսիային դիմակայելու, թշնամուն կորուստներ պատճառելու համար պետական ու գերատեսչական պարգևներ՝ շքանշաններ ու մեդալներ ստացած տղաները երեկ դրանք վերադարձրեցին «կառավարությանը»․ Մենուա Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թշնամու ագրեսիային դիմակայելու, թշնամուն կորուստներ պատճառելու համար պետական ու գերատեսչական պարգևներ՝ շքանշաններ ու մեդալներ ստացած տղաները երեկ դրանք վերադարձրեցին «կառավարությանը»։

Այս քայլը բնավ հուսահատության դրսևորում ես չեմ համարում։ Հակառակը. սա ուղերձ է ուժային մարմիններին առ այն, որ պետությունը բռնազավթված է քաղաքական խմբի կողմից։
Պետությունը և քաղաքական իշխանությունը տարբեր բաներ են։ Քաղաքական իշխանությունը կարող է ունենալ ամենացնորական գաղափարները, բայց չի կարող դրանք իրագործել, քանի որ պետությունը ունենում է գիծ, առանցք, որից շեղումներ այս կամ այն չափով լինում են։ Բայց երբ քաղաքական խմբակը պետությունը վերածում է լաթի, դա նշանակում է, որ պետության պահպանման կոչումն ունեցող մարդիկ, հաստատությունները չկան, բացակայում են, ընդամենը փող են ստանում։ Հասարակ քաղաքացիների մոտ սկսվում է անտերության զգացում ձևավորվել, սա է ամենավտանգավորը։ Պետության տերը փաշինյանները կամ ալենսիմոնյանները չեն։
Տղաներն իրենց այս քայլով, կարծում եմ, պետության իրական տերերին իրենց կոչման, առաքելության մասին էին հիշեցնում։
https://www.facebook.com/share/v/14E4xpxgCaF/

1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի