Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մի կուսակցության հայտարարությունը չի կարող համարվել խորհրդարանի հայտարարություն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ընդունվեց ԱԺ հայտարարություն, բավականին ճոռոմ վերնագրով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ»՝ նվիրված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի ու Ալիևի նախաստորագրած «հռչակագրին» ու Սյունիքի մարզով Հայաստանի թշնամիներին ազատ անցուդարձի ճանապարհ տրամադրելուն: Սակայն այս քաղաքական փաստաթղթի հետ կապված խնդրահարույց են ոչ միայն անվանումը, բովանդակությունը, այլև ընդունման եղանակը, միջավայրը, մի խոսքով՝ այն ոտքից գլուխ խնդրահարույց է ու իրողությունների խեղաթյուրման խորքային տպավորություն է թողնում:

Սկսենք նրանից, որ հայտարարության նախաձեռնողը Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է: Եվ ԱԺ-ում էլ այդ թղթի օգտին քվեարկել է բացառապես ՔՊ խմբակցությունը՝ 64 «կողմ», 2 «ձեռնպահ», 0 «դեմ»: ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել այդ ֆարսին, իսկ իրենց դիրքորոշումը ներկայացրել են առանձին հայտարարություններով, որոնց դեռ կանդրադառնանք: Այսինքն, տվյալ պարագայում ամբողջ խնդիրն այն է, որ ներկայացված փաստաթուղթը չի կարելի համարել «ԱԺ հայտարարություն»: Սա միմիայն Փաշինյանի ՔՊ-ի կուսակցական հայտարարություն է: Ավելի ազնիվ կլիներ, օրինակ՝ նման մի հայտարարություն հրապարակել ՔՊ-ի՝ վերջերս տեղի ունեցած համագումարի արդյունքներով, և պետության օրենսդիր մարմինը ևս մեկ անգամ չանվանարկել ու չարժեզրկել:

Չէ, հասկանալի է, որ ՔՊ-ն խորհրդարանում մեծամասնություն է, և ինչ որոշում ուզենան՝ կընդունեն: Ուզենան, օրինակ՝ քվեարկությամբ կընդունեն, որ մածունը սև է, իսկ կաթը՝ կապտադարչնագույն: Ի դեպ, փաշինյանական հոգատար կառավարության ջանքերի շնորհիվ երեկվանից կաթնամթերքը էլի մի 10 տոկոսով թանկացավ: ՔՊ-ն, ասում են, հայտարարության նախագիծ է մտմտում, ըստ որի՝ ժողովուրդը ցնծությամբ ու մեծ ոգևորությամբ է ընդունել այդ թանկացումը: Բայց չշեղվենք:

Որքան էլ ՔՊ-ն մեծամասնություն լինի, նման հայտարարությունները չի կարելի նույնացնել որևէ օրինագծի ընդունման հետ: Եթե դա ԱԺ հայտարարություն է, ապա այն իր քաղաքական պարունակությամբ առնվազն ենթադրում է որոշակի քաղաքական կոնսենսուս: Այլ կերպ ասած՝ դա միայն իշխող ուժի ցանկությունն ու տրամադրությունը չպիտի արտահայտի: Իսկ նման բան այս դեպքում ընդհանրապես չկա. բացառապես ՔՊ-ի տրամադրություններն են, ակնհայտ նախընտրական շահարկումները: Այսինքն, Փաշինյանի դրդմամբ սարքված հիշյալ «հայտարարությամբ ՔՊ-ն ընդամենն իր կուսակցական շեֆին հաճոյանալու, փառաբանելու ակտ իրականացրեց, ասաց՝ «վա՜յ, այսինչ լավ բան ես արել»: Մեծ հաշվով, զարմանալի էլ չէ. եթե Փաշինյանն ասում է, թե ինքն է կառավարությունը, հիմա էլ կարող է ասել՝ «ես Ազգային ժողովն եմ»: Փաշինյանի ու ՔՊ-ի պարագայում նման մոտեցումները լիովին սպասելի են:

Ի դեպ, բուն փաստաթղթի վերնագիրն անգամ մոլորեցնելու նպատակ է հետապնդում. «...խաղաղության հաստատման վերաբերյալ»: Կրկնենք. խոսքն ընդամենը նախաստորագրված ինչ-որ հռչակագրի մասին է: Նույնիսկ Թրամփն այդպես էլ չի կարողանում հիշել, թե ում է ում հետ «բարիշացրել»: Ամեն դեպքում, ԱԺ հայտարարությունն այնպես է վերնագրված, որ կարծես խաղաղություն արդեն հաստատված-վերջացած է:

Ի դեպ, ՔՊ-ին կարելի է առաջարկել, որ մի հպարտ հայտարարություն էլ ընդունեն Արցախում «խաղաղության» հաստատման մասին: Չէ՞ որ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումից, հայկական բազմահազարամյա պատմամշակութային ժառանգության բնաջնջումից, 5000 հայորդիներին մահվան մատնելուց, 150 հազարին գաղթական դարձնելուց հետո հիմա Արցախում այնքան խաղաղ է. ո՛չ կրակոցներ են հնչում, ո՛չ պայթյուններ են լսվում, ո՛չ էլ հայեր կան: Խաղաղ ու խաղաղ է:

Ի դեպ, եթե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև» խաղաղություն հաստատված է, ապա ինչո՞ւ են ադրբեջանական զավթիչները տակավին ՀՀ տարածքում, ինչո՞ւ են Բաքվում պահվում պատանդառված հայերը...

ՔՊ-ի հայտարարության մեջ, նկատենք, կա ձևակերպում, որով Նիկոլ Փաշինյանը (գործնականում)... «կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից՝ հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար»: Հասկացա՞ք, թե ինչի մասին է խոսքը: Փաստացի կոչ են անում «ֆորմատ անել» մեր ժողովրդի հիշողությունը, ջնջել այն, մոռացության մատնել Արցախը, Արցախի ազատամարտը, մեր հերոսներին, զոհվածներին, նրանց շիրիմները, «Եռաբլուրը», մոռանալ ամեն ինչ, քանի որ դրանք «խորհրդանշում են կոնֆլիկտը»: Ու մոռանալ հանուն... Հարավային Կովկասի բարգավաճման:

Թան էլ չէ՝ բրդած մածուն:

Կարծում ենք՝ այս խայտառակ փաստաթուղթը բոյկոտելու ընդդիմության գործելակերպը քաղաքականապես միանգամայն արդարացված էր: «Հայաստան» խմբակցությունը մասնավորապես ընդգծեց, որ այդ «հայտարարությունը» Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է. «Հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։ Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին»:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ հայտարարեց, որ նշված նախագիծը «աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:

Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ