Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գործարկվել է առաջին շարժասանդուղքը, իրականացվել է զանգվածային ինքնահրկիզում. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, Լեսոտո՝ Անկախության օր Միացյալ Թագավորությունից, Դանիա՝ Ֆրեդերիկստադի հարձակման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1857– ծնվել է ճանաչված նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1921– ծնվել է գիտնական, ինժեներկոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանը:

1925 – իր ծննդյան օրը 68 տարեկան հասակում վախճանվել է անվանի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1950 – ծնվել է բանաստեղծ Արզուման Այվազյանը:

2005 – Ախալ քալակում ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, որոնք բողոքում էին Վրաստանի հարկային ծառայության՝ Թբիլիսիից ժամանած աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խանութների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

2007 – Հայաստանի կառավարության նիստում որոշվել է օտարել Կոնդի թաղամասին և Մաշտոցի պողոտայի շուկային հարող տարածքը` ճանաչելով դրանց նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ:

2018 – Անիում բողոքի ակցիա է ընթացել, որտեղ պահանջել են համայնքապետի հրաժարականը, իսկ համայնքապետի կողմնակիցները փակել են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը:

2019 – Իլհամ Ալիևը Սոչիում «Վալդայ» համաժողովին արձագանքել է դեռևս մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», - ասել է Ալիևը։

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա (Գանձակ) քաղաքի օդանավակայանը, սակայն ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ռմբակոծության է ենթարկվել քաղաքի խաղաղ բնակչությունը:

ԱՇԽԱՐՀ

610 – Հերակլիոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի կայսր:

1289 – ծնվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 10-րդը:

1472– ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի մեծ նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1535 – լույս է տեսել առաջին անգլերեն Աստվածաշունչը:

1582– Հռոմի պապ Գրիգոր 12-րդը գործածության մեջ է մտցրել Գրիգորյան օրացույցը:

1669 – վախճանվել է հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնը:

1675 – հոլանդացի ֆիզիկոս Քրիստիան Հյուգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը:

1880 – վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆֆերբախը:

1800 – Լուգանսկում գործարկվել է առաջին դոմենյան վառարանը Ուկրաինայում:

1830 – Բելգիան հայտարարում է Հոլանդիայից անկախանալու մասին:

1847– ծնվել է ֆրանսիացի գրող, արկածային ժանրի նշանավոր գրողներից մեկը՝ Լուի Բուսենարը:

1890 – ավարտվել է Ֆրանս-դագոմեական առաջին պատերազմը:

1895 – ծնվել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1911– Լոնդոնում գործարկվել է առաջին շարժասանդուղքը:

1931– սկսել է նշվել Կենդանիների պաշտպանության միջազգային օրը:

1934 – Էնրիկո Ֆերմին հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման էֆեկտը:

1942 – Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգները գրավել են Սողոմոնյան կղզիները:

1957– տիեզերք է ուղարկվել Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը` «Սպուտնիկ 1»-ը:

1959 – տիեզերք է ուղարկվել «Լուսին-3» տիեզերական սարքը, որը առաջին անգամ լուսանկարել է Լուսնի՝ Երկրից չերևացող երեսը:

1965 – պապականության պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Պավել 6-րդը հրապարակել է բուլլա, որտեղ հրեաները չեն մեղադրվել Քրիստոսի մահվան մեջ:

1965 – ծնվել է ռուս ծրագրավորող, հակավիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին։

1971 – si հաշվարկային համակարգում Մոլի մեծությունը ընդունվել է որպես ստանդարտ չափման միավոր:

1982 – վախճանվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1985 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմնադրվել է Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը՝ ազատ ծրագրային ապահովման շարժմանը և GNU նախագծին աջակցելու համար։

1992 – Ամստերդամում բեռնատար Բոինգ 747 ինքնաթիռը ընկել է բնակելի շենքերի վրա, զոհվել է 47 մարդ:

1994 – Շվեյցարիայում «Արևի վանքի օրդեն» աղանդի 48 անդամ իրականացրել է ինքնահրկիզում:

2004 – վախճանվել է ամերիկացի ճարտարագետ, աստղագնաց, գնդապետ Գորդոն Քուփերը:

2022 – Եթովպիայում Տիգրայեի պատերազմի ժամանակ ավելի քան 50 երեխա է մահացել Եթովպիայի բանակի կողմից Վերին Ադիյաբո բնակավայրի դպրոցի ավիառմբակոծության արդյունքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատական