Երևան, 06.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում PassBlue-ին տված հարցազրույցում նման միտք է արտահայտել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադարձ կատարելով բազմաթիվ հարցերի, որոնք կապված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին, դրանց արդյունքում ձեռնարկվելիք հետագա քայլերին, Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու դրա նշանակությանը։

Հարցազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ խոսնակն իր լավատեսությունն է արտահայտել Երևանի ու Բաքվի նախաստորագրած խաղաղության համաձայնագրի և դրա վերջնական ստորագրման վերաբերյալ, ինչպես նաև մանրամասն ներկայացրել է համապատասխան համաձայնագրերի համատեքստը։ 

-  Որո՞նք են օգոստոսի 8-ի համաձայնագրի նախաստորագրումից հետո հաջորդ քայլերը։ 

-  Նախաստորագրումը մեզ համար մեծ հանգրվան էր։ Մենք վերահաստատեցինք, որ երկու երկրների սահմանները ճանաչված են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Մենք համաձայնության եկանք հիմնարար սկզբունքների՝ իրավասության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, սահմանների անձեռնմխելիության շուրջ։ Մենք սա համարում ենք շատ կարևոր հիմք հետագա աշխատանքի համար։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Սա ոչ միայն խաղաղության պայմանագրի նախաստորագրում է, այլև հրապարակային հայտարարություններ եղան օգոստոսյան եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները և ԱՄՆ նախագահ Թրամփը, ինչից հետո խաղաղության հաստատման վերաբերյալ շատ բարձրաձայն և հաստատուն պարտավորությունների մասին հայտարարություններ եղան:  Մենք հավատում ենք, որ սա մեր կողմի, ադրբեջանական կողմի և միջազգային մակարդակով փոխըմբռնումն է։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մարտ ամսին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այն։ Մենք անմիջապես ասացինք. «Եկեք խոսենք, հասկանանք ժամանակը և վայրը, մենք պատրաստ ենք ստորագրել»։ Սա չի փոխվել։ Հույս ունենք, որ TRIPP (խմբ.՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ոչ միայն մեկ մասով, այլև ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններում։ Կրկնեմ, խոսքը միայն Հայաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին չէ։ Այսօր երկրները փնտրում են ավելի շատ երթուղիներ, այլընտրանքային կապեր։ Սա կարող է լինել ավելի մեծ նախագծի՝ Միջին միջանցքի և այլ նախագծերի մի մասը, որոնք նպատակ ունեն կապել Ասիան Եվրոպայի հետ և հակառակը։ Հայաստանում իրականացվող ցանկացած կապի նախագիծ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Մենք կքննարկենք այլ տեխնիկական մանրամասներ, կորոշենք, թե ով է գործում և ինչպես, բայց դա կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո։

-  Կլինե՞ն բանակցություններ Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների վերաբերյալ։ 

- Այո, մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն կլուծի նաև մարդասիրական հարցերը։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, և մենք այս թեման քննարկում ենք, առաջին հերթին, Ադրբեջանի հետ և փնտրում ենք դրական լուծումներ։ Կան անհետ կորած անձանց հարցեր։ Այս մարդասիրական հարցերն ավելի լայն պատկերի մաս են կազմում և, իհարկե, կարող են ամրապնդել մեր կողմից հաստատված խաղաղությունը։ 

- Ներկայում, համաձայնագրի միջոցով, ռուս զինվորները պարեկություն են իրականացնում Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանին։ Արդյոք խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ այդ զինվորները կհեռանան։ 

- Սա կարգավորվում է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով, ուստի սա չի վերաբերում մեր կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ 

- Արդյոք խաղաղության համաձայնագրի շնորհիվ կվերականգնվի Խորհրդային ժամակներում ստեղծված երկաթուղին, որը նախկինում գործում էր Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանով։ 

- Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք տարածքի լոգիստիկան։ Դա լինելու է տարանցիկ ճանապարհ։ Դա միջանցք չէ այն իմաստով, որը Դուք, գուցե, լսել եք։ Դա ճանապարհ է, որը մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում ասել է, որ Հայաստանի և իր երկրի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները լավ են ընթանում: Կարո՞ղ եք հաստատել դա։ 

- Այո, Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակ կա: Մենք իրականացնում ենք նախագծեր, օրինակ՝ սահմանին կամրջի վերանորոգում: Երբ մենք խոսում ենք կապի և հարաբերությունների կարգավորման, կայունության, տարածաշրջանում խաղաղության մասին, կա ավելի լայն պատկեր: Բայց, իհարկե, ինչ էլ որ անենք, այն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը նշանակում է սահմանի բացում, քանի որ դա շատ կարևոր է։ 

- Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ ասում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Արդյոք դա քննարկվո՞ւմ է։ 

- Խաղաղության պայմանագիրը սահմանադրության մասին ոչինչ չի ասում: Հենց սկզբից մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ Հայաստանի սահմանադրության հետ որևէ խնդիր չկա: Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչում: Մեզ համար սա երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրավական հիմքն է: Միևնույն ժամանակ, Դուք կարող եք իմանալ, որ իշխող կուսակցությունը, որը Հայաստանում իշխանության ղեկին է 2018 թվականից, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններ կլինեն, ուստի, հավանաբար, նոր Սահմանադրություն կլինի: Բայց սա ներքին հարց է: Նոր Սահմանադրության օգտին քվեարկելու են Հայաստանի բնակչությունն ու քաղաքացիները։ 

- Ինչպե՞ս է ստեղծվել նոր խաղաղության համաձայնագիրը։

- Պատկերացրեք, որ դա շատ դժվարին գործընթաց էր։ Հակամարտությունից հետո հեշտ չէ գնալ և խոսել խաղաղության մասին, հատկապես հաշվի առնելով, որ կան չլուծված հարցեր, կան զգացմունքներ և կա որոշակի փոխըմբռնում: Բայց մոտ երեքուկես-չորս տարի տևած ինտենսիվ բանակցություններ են եղել: Մենք սկսել ենք փոխանակել համաձայնագրի նախագծերը և հանդիպել արտաքին գործերի նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով: Յուրաքանչյուր հոդված, յուրաքանչյուր նախադասություն շատ մանրամասն քննարկվել է: Եվ այս տարի մենք հասանք այս համաձայնությանը՝ հայտարարելով, որ երկու կողմերն էլ համաձայն են տեքստի շուրջ։ ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի վարչակազմի ղեկավարությունը շատ կարևոր էր, քանի որ նրանց հաջողվեց անցկացնել օգոստոսի 8-ի գագաթնաժողովը: Մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք երկկողմ հուշագրեր, որոնք ենթադրում են համագործակցություն տարբեր ոլորտներում: Այո, դա կլինի արհեստական ​​բանականություն, էներգետիկա՝ տարբեր ոլորտներ, որոնք կարևոր են Հայաստանի համար: Հայկական լրատվամիջոցներում մեր պաշտոնյաների մեծ մասին հարց է ուղղվում՝ ի՞նչ երաշխիք կա։ Մեր մոտեցումն այն է, որ սա օգուտներ է ստեղծում բոլորի համար՝ նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար, քանի որ մենք երկու հիմնական կողմերն ենք, բայց նաև մյուս երկրների համար, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղությամբ և այս տարածքի կայունությամբ՝ տնտեսական օգուտներ ստանալու համար։ 

- Ես կարդացել եմ, որ Ադրբեջանը պատրաստ էր հարձակվել հարավային Հայաստանի վրա մինչև օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Դա ճի՞շտ է։ 

- Այդ տարիներին մենք ունեինք լարվածության սրման նշաններ։ Սահմանին կրակոցներ կային, ուստի չէիք կարող բացառել այն հնարավորությունը, որ ցանկացած պահի կարող էր լարվածություն լինել։ Փառք Աստծո, մենք լարվածություն չունեցանք։ 

- Եթե նայենք Թրամփի կողմից իր երկրորդ ժամկետում հայտարարված մյուս խաղաղության համաձայնագրերին. որոշները ավելի ամուր են թվում, քան մյուսները, որոնք, կարծես, ավելի շատ աշխատանքի կարիք ունեն։ Վստա՞հ եք, որ այս նախաստորագրումը կհանգեցնի համապարփակ խաղաղության համաձայնագրի։ 

- Այո. բայց խոսքը նաև իրականացման մասին է։ Ես կհաստատեի Հայաստանի կողմից, բայց մենք նաև լսում ենք ԱՄՆ-ի կողմից, որ կա բարձր պատրաստակամություն՝ անմիջապես ուսումնասիրելու իրականացումը: Այսպիսով, սա պարզապես թուղթ չէ: Կա պատրաստակամություն և քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար։ 

- Ինչպե՞ս եք զգում՝ լինելով այն կառավարության մաս, որը Ձեր երկրում իրականացնում է մեծ, պոտենցիալ հարստացնող փոփոխություն։ 

- Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը: Մենք ունենք հսկայական ներուժ նորարարության ոլորտում, և կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, որպեսզի Հայաստանը դառնա տնտեսապես այնքան զարգացած, որքան հնարավոր է։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-ը և Իսրայելը hարձակվել են Իրանի ավելի քան 80 բուհի և գրադարանի վրա «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք Քերոբյան48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջըԱրևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը Հրդեհի ժամանակ կինը պատուհանից դուրս է նետել փոքրիկ երեխային․ ՏԵՍԱՆՅՈՒԹԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Թրամփը բախվել է փակուղային իրավիճակի. պատերազմը պետք է դադարեցվի իրանական պայմանների հիման վրա Ու՞մ բախտը կբերի այսօր. աստղագուշակ ապրիլի 6-ի համար Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Արցախում շարունակվում է մշակութային վանդшլիզմը. թիրախnւմ Ստեփանակերտի մայր եկեղեցին է Աղոթք նեղության ժամին Վրաստանը հայտնել է արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող օտարերկրացու ձերբակալման մասինBrent նավթի իրական գները ռեկորդ են սահմանում. ֆիզիկական նավթը գնահատվում է 141 դոլար՝ մեկ բարելի դիմացԳարնանային առավոտյան ռեժիմ. Ինչպես «արթնացնել» մաշկը և վերականգնել դրա թարմությունըԼուիզիանայում հարբած հաշմանդամ վարորդը տոնական շքերթի ժամանակ մխրճվել է ամբոխի մեջ. կա առնվազն 13 վիրավորԱմերիկան պատմություն է սովորել Իրանից, բայց դեռ պետք է հասկանա իշխանության աշխարհագրությունը. ՎելայաթիՆեթանյահուն շնորհավորել է Թրամփին ամերիկացի օդաչուի փրկության առիթով Ինչպես են ԱՄՆ ուժերն իրականացրել իրենց պատմության ամենահամարձակ գործողություններից մեկը. The TelegraphԻրանի հետ գործարքը հնարավոր է մինչև երեքշաբթի, այլապես ամեն ինչ կպայթեցնեմ. ԹրամփԳիտնականները գտել են «էպիլեպսիայի աղբյուրը», որը ձևավորվում է դեռևս նախքան ծնունդըՁեր անխոհեմ գործողությունները յուրաքանչյուր ընտանիքի համար ԱՄՆ-ն իսկական դժոխքի են վերածում. Ղալիբաֆը՝ Թրամփին2 հազար տարեկան բնակատեղի է հայտնաբերվելԳինու չափավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել տղամարդկանց կենսաբանական ծերացումը. International Journal of Public HealthԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը և հաջորդիվ ռուս պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հիշատակմանըԱՄԷ-ն հայտնել է ԱՄՆ-ին միանալու պատրաստակամության մասին՝ «Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար»«Ուրատուն» հաղթեց Վելոսայի հեթ-տրիկի շնորհիվ եւ առաջատարն է Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասինԼավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք է ուղարկել իրանցի ցուցարարներին և քրդերին. Թրամփ Գումարն արդեն հորիզոնում է. 3 կենդանակերպի նշաններ մտնում են բարգավաճման շրջան մինչև ապրիլի 19-ըՀռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել վայր դնել զենքը ՀՊԼ․ «Նոա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը Կինը երեխա է լույս աշխարհ բերել հենց մարզապալատում՝ Կանադայում NHL-ի խաղի ժամանակՈւկրաինան մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսին՝ Patriot-ի հրթիռներ տրամադրելու խնդրանքով. The TimesԵղվարդում «Opel» է այրվել Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ1 զnh, 2 վիրավnր. ողբերգական ավտովթար Արագածոտնում Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Ադրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Սառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել