Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությունը շտապեց արձագանքել վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում իր կողմնակիցների հրահրած անկարգություններին, հրկիզումներին ու բռնարարքներին: Բայց ինչպե՞ս արձագանքեց:

Օրինակ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը մի այլ կարգի «քլնգել» է Վրաստանի գործող իշխանություններին, մեղադրել «այլախոհության դեմ լայնածավալ բռնաճնշումների... անկախ մամուլի դեմ ամիսներ տևած գործողությունների, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների, ընդդիմադիրների և ակտիվիստների ազատազրկման, ի նպաստ իշխող կուսակցության՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների» և այլ մեծուփոքր մեղքերի մեջ: Բնականաբար, ԵՄ ներկայացուցիչը բացարձակապես ոչինչ չի ասել «եվրոպամետ» ցուցարարների կողմից պետական հաստատությունները բռնի ուժով գրոհելու (նախագահական նստավայրը, օրինակ), անհատների սեփականությունը վնասելու, օրինակ՝ սրճարաններ հրկիզելու, ոստիկանների վրա հարձակվելու, կանխամտածված կերպով անկարգություններ հրահրելու և բռնություններ գործադրելու մասին:

Ի՞նչ է կատարվել հարևան Վրաստանում: Անցած շաբաթ օրը Վրաստանում նշանակված էին ՏԻՄ ընտրություններ: Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններում տապալվել էին Վրաստանում յուրօրինակ «հեղաշրջում» իրականացնելու Արևմուտքի փորձերը: Ավելի ճիշտ՝ Վրաստանի ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը նորից տվել էր Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանքին»: Բայց հարցն այստեղ ինչ-որ կուսակցությանը կամ որևէ գործչին նախապատվություն տալը չէ: Բանն այն է, որ «Վրացական երազանքի» առանցքային մոտեցումը նպատակաուղղված է երկրի ինքնիշխանությունը պահպանելուն, այն Եվրոպայի կամ Արևմուտքի կեղտոտ խաղերի մանրադրամ չդարձնելուն և արկածախնդրություններից, ցնցումներից Վրաստանը հնարավորինս զերծ պահելուն: Իսկ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «ժողովրդավարանա», օրինակ՝ ճակատ ճակատի դուրս գա Ռուսաստանի դեմ, հրաժարվի ազգային ու ավանդական արժեքներից, մի խոսքով՝ վերածվի Բրյուսելի սպասավորի: Այդ դավադիր «ստրատեգիան» տապալվեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ անգամ ծայր առած՝ ակնհայտորեն դրսից հրահրվող հետընտրական անկարգությունների պայմաններում:

Եվ ահա, օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, որոնք վրացական «արևմտամետների» կողմից հռչակվել էին որպես «հեղափոխության օր», վերստին վստահ հաղթանակ տարավ Վրաստանի գործող իշխանությունը ներկայացնող «Վրացական երազանքը»: Կարելի է հստակ ասել, որ Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները իրենց երկիրն Արևմուտքի զոհ դարձնելու ճանապարհով չգնացին: Վրաց ժողովուրդն ու իր իշխանությունները այդ կերպ ևս մեկ անգամ ու պարզորոշ հասկացրին բոլորին, որ իրենց երկրի շահերը ամեն ինչից վեր են, ու թույլ չեն տա իրենց այլոց արյունոտ խաղերի մանրադրամ դարձնել: Ու Վրաստանի դեպքում դա առավել ևս հասկանալի է, քանի որ մեր հարևանները «արևմտամետ» արկածախնդրության հետևանքներն իրենց մաշկի վրա են զգացել ու... ոչ այնքան վաղուց: Պարզից էլ պարզ է, որ Եվրամիությունը, Արևմուտքը չէր կարող դա ներել, և Թբիլիսիի կենտրոնը ևս մեկ անգամ փորձեցին համատարած խարույկի վերածել:

Հատկանշական է և այն, որ Վրաստանի վրա Արևմուտքի հերթական հարձակումը համակողմանի էր ծրագրված: Ոչ մի դեպքում չի կարելի պատահական համարել այն, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ԵԽԽՎ-ում քննարկման դրվեց «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» վերնագրված զեկույցը, որը, դատելով լրահոսից, ընդամենը պատրվակ դարձավ հարևան երկրի իշխանությունների վրա քաղաքական ու հոգեբանական լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար:

Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ դա հստակ ազդանշան էր Վրաստանի ագրեսիվ «արևմտամետներին», որ վերջիններս կարող են ցանկացած իրավախախտման դիմել և դրա համար վայելում են Ստրասբուրգի ու նաև Բրյուսելի լիակատար աջակցությունը:

Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքիր այս ամենի համատեքստում: Բառացիորեն օրերս Մոլդովայում ևս տեղի ունեցան ընտրություններ: Խորհրդարանական: Դատելով բազմաթիվ վկայություններից ու էլ ավելի բազմաթիվ փաստարկված հրապարակումներից, այդ ընտրություններն անցան խայտառակագույն խախտումներով, այլախոհների, ընդդիմադիրների, լրատվամիջոցների դեմ տոտալ բռնատիրական հարձակումներով ու ճնշումներով, ձերբակալություններով, ընտրողների համար անհավասար պայմաններով և այլևայլ այլանդակություններով: Բայց, քանի որ այդ ամենը Բրյուսելին հաճո Սանդուի իշխանության օգտին էր, Եվրամիությունն ու Արևմուտքն ասացին՝ ամեն ինչ հրաշալի է, աշխարհը ավելի դեմոկրատական ընտրություններ մինչ այդ չէր էլ տեսել, ամեն ինչ արդար է, ազնիվ, օրինական, ոչ մի ճնշում-մնշում, ոչ մի բռնություն-մռնություն չի եղել:

Դե, ով՝ ով, բայց մենք չէ, որ պիտի Եվրամիության ու Արևմուտքի այդ երկերեսանիությունից զարմանանք: Մի՞թե այդ նույն Եվրամիությունն ու Արևմուտքը կրծքով չպաշտպանեցին, չոգևորեցին ու չարդարացրին փաշինյանական իշխանության կողմից խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումներն ու բեկորային նռնակներով շուրջ հարյուր հոգու կանխամտածված վիրավորելը: Այդ նույն «քաղաքակիրթ» Եվրոպան ու Արևմուտքը մի՞թե որևէ ծպտուն են հանել Հայաստանում ծայր առած բռնատիրական, ռեպրեսիվ դրսևորումների, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, ընդդիմադիրների, պարզապես ակտիվիստների տասնյակներով կամայականորեն ու մտացածին մեղադրանքներով կալանավորելու, խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին բացարձակ անհիմն բանտարկելու, ՀԷՑ-ը խլելու և օրնիբուն տեղի ունեցող այլևայլ հոռի դրսևորումների հետ կապված: Ոչ: Նրանք միայն ողջունում են փաշինյանական իշխանության հակաժողովրդական, հակաժողովրդավարական գործելակերպը:

Այսինքն, Եվրամիության, Արևմուտքի համար կան «լավ» և «վատ» ցուցարարներ, կան «լավ» և «վատ» իշխանություններ: Ներողություն, պարզապես կան «յուրային» և «օտար» ցուցարարներ ու իշխանություններ: Իշխանությունները, որոնք պատրաստ են սպասարկել Արևմուտքի շահերը, բնականաբար, «յուրային» են, ուստի նրանց թույլատրված է ցանկացած ապօրինություն և այլանդակություն: Իսկ այ, եթե մեկնումեկը փորձում է իր երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանել, ինչպես դա անում են Վրաստանում, Արևմուտքի համար անմիջապես վերածվում են «օտարների», դառնում հարձակումների, պիտակավորման ու մեղադրանքների թիրախ:

Սա, գիտեք, ավելին է, քան պարզապես «երկակի ստանդարտների» կիրառումը, սա ավելին է, քան երկերեսանիությունն ու փարիսեցիությունը: Բայց նույնիսկ դա չէ հարցը, այլ այն, որ այդ կերպ Եվրոպան ու Արևմուտքը հիմքից կտրում են, կործանում են այն արժեքները, որոնց հետ կապված անընդհատ թմբկահարել են՝ ժողովրդավարություն, խոսքի, մտքի ազատություն, բազմակարծություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են Երևանում