Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս են չափում կծվությունը, և ո՞րն է ամենակծու պղպեղը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պղպեղը (տաքդեղ, ծիծակ, չիլի) մորմազգիների ընտանիքի ուտելի բույս է: Իսկ ինչպիսի՞ն է նրա պատմությունը: 1493 թվականին Հայիթի կղզուց Եվրոպա է բերվել Capsicum annuum պատիճապղպեղը, որը հայտնի է եղել Էկվադորում դեռ 6000 տարի առաջ։ Հնագույն ժամանակներից այն մշակվել է նաև Պերուում և Մեքսիկայում։ Պղպեղի պտուղները խոշոր են և գունավոր, սովորաբար պղպեղը աճեցնում էին պտուղներից կծու համեմունքներ ստանալու նպատակով: Պղպեղին կծվություն տալիս է ալկալոիդային կապսաիցին նյութը, որն առանց հոտի և գույնի է, բայց ունի կծու համ:

1912 թվականին ամերիկացի դեղագործ Վիրլբուր Սկովիլլը ստեղծել է կծվության չափման միավոր, որը հենց նրա անունով էլ կոչվում է: Սկովիլլը քաղցրացրած ջրով նոսրացնում էր տարբեր տեսակի չիլի պղպեղների սպիրտային էքստրակտները և տալիս էր համտեսողների խմբին՝ փորձելու և գնահատական տալու համար: Նա այնքան էր նոսրացնում այդ էքստրակտը, որ համտեսողներն արդեն չզգային կծվությունը: Արդյունքում նա ստեղծեց կծվայնության թվային սանդղակ՝ ըստ նոսրացումների: Օրինակ՝ «հալապենյո» պղպեղի կծվայնությունը ստացվում է 4500 միավոր ըստ Սկոնվիլլի (SHU): Սա նշանակում է, որ այդ պղպեղի էքստրակտը կորցնում է իր կծվությունը 1:4500 նոսրացման դեպքում: Ներկայում ամենակծու պղպեղն աճում է Անգլիայի Դորսեթ դքսությունում: Այն կոչվում է «Դորսեթյան օձ»: Դրա նախահայրենիքը Բանգլադեշն է: 2005 թվականին «Դորսեթյան օձը» թեսթավորվել է ամերիկյան երկու լաբորատորիայում, և ստացվել է ռեկորդային արդյունք՝ 923000 միավոր ըստ Սկոնվիլլի: Այս չիլին այնքան կծու է, որ անգամ նրա մեկ հատիկը ուտելիքը դարձնում է օգտագործման համար ամբողջովին ոչ պիտանի: Իհարկե, համարձակները կարող են փորձել, բայց դրանից հետո մի ճանապարհ ունեն գնալու՝ հիվանդանոց: Լրիվ պատկեր նկարագրելու համար ասենք, որ այդ պղպեղի հետ փորձեր կատարող դեղագործները հագնում են հատուկ սկաֆանդրներ և օգտագործում են հատուկ «տոքսիկոլոգիական խցիկներ», որոնք ունեն հզոր ֆիլտրեր և թույլ չեն տալիս կապսիացին նյութի որևէ արտահոսք: Չնայած դրան, ներկայում աշխարհում վաճառվում է ավելի քան 250000 հատ «Դորսեթյան օձ»:

Կապսաիցին ալկալոիդն ունի ցավազրկող, ախորժակը և մարսողությունը լավացնող, հակաբորբոքային, նիհարեցնող հատկություններ։ Չինացի գիտնականները կարծում են, որ կծու պղպեղը իջեցնում է արյան ճնշումը, սակայն չեն կարողանում ճշտել կապսաիցինի բուժիչ չափաբաժինները։ Աշխարհի գիտնականները ուսումնասիրում են նաև կապսաիցինի հնարավոր հակաօնկոլոգիական ազդեցությունը: Կապսաիցինը օգտագործվում է բոլոր տեսակի ցավերը մեղմելու համար՝ սկսած արթրիտի ցավից մինչև նեվրոպաթիկ ցավեր կամ մաշկային հիվանդություններ, որոնք ունեն ցավոտ քոր: Ավելին, կծու պղպեղը բարելավում է նաև նյութափոխանակությունը, ինչն էլ անմիջական կապ ունի երկարակեցության հետ: Բացի դրանից, չիլի պղպեղը նաև մարդկանց մոտ կարող է առաջացնել էյֆորիայի զգացում, երբ այն մեծ քանակությամբ է օգտագործվում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում