Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լարված, պայթյունավտանգ. ի՞նչ վիճակ է Մերձավանում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մերձավանում շարունակում է պահպանվել լարված իրավիճակը: MediaHub-ի աղբյուրի խոսքով՝ իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, բոլորը խոսում են, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ ուղղակի կապ ունի Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը նախապես լքել է երկիրը: 

Ըստ մերձավանցիների՝ չի բացառվում, որ, հնարավոր է, նորից արյուն թափվի, որքան էլ պատկան մարմինները հայտարարում են, թե տիրապետում են իրավիճակին:

«Ոստիկանությունը չի կարող տիրապետել իրավիճակին, թող անիմաստ չխոսան: Նախ տների դասավորվածությունն այնպիսին է, որ շատ հեշտ է կորցնել հետքերը՝ տանից տուն անցնելով, ինչն էլ տեսանք Վալոդյա Գրիգորյանի սպանության ժամանակ: Այնպես որ մերձավանցիները վախենում են, որ այս խմորը դեռ շատ ջուր կտանի»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա ասաց, որ ամեն օր Վալոդյայի հարազատները այցելում են գերեզմանատուն, բացի հարգանքի տուրք մատուցելուց, նրանք նաև այդպիսով հսկում են շիրիմը: Ի դեպ, մեր զրուցակիցը նշեց, որ մերձավանցիները վստահ են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր շիրմաքարը հենց իր կողմնակիցներն են կոտրել, որպեսզի լարվածությունն ընտանիքների միջև ավելի խորացնեն:

Մերձավանում կարծում են, որ ՔՊ-ին ձեռք է տալիս այս լարվածությունը պահելը, այն թոթափելը ամենևին էլ իրենց պլանների մեջ չի մտնում:

Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի Արծրուն Գալստյանը։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է  Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԳնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակում