Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրական Հայաստան»՝ առանց Արարատի, Ղարաբաղի, Ցեղասպանության հիշատակման և... ինքնիշխանության. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru–ն գրում է, որ սկսած նոյեմբերի 1-ից Հայաստանը կհեռացնի Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի դրոշմակնիքներից. կառավարությունն է համապատասխան որոշում կայացրել: Մինչդեռ, Արարատը համարվում է Հայաստանի ազգային խորհրդանիշ: Լեռը պատկերված է երկրի զինանշանի վրա, նրա անունով է կոչվում նախկին ԽՍՀՄ-ում հայտնի կոնյակը, ֆուտբոլային ակումբը և շատ ավելին: Սակայն հայերի համար սրբազան լեռը 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով զիջվել է Թուրքիային, ինչը հայերի համար մնում է որպես «պատմական տրավմա»: Թուրքերը միշտ վրդովվել են այն փաստից, որ «իրենց լեռը» ամենուրեք է պատկերված Հայաստանում: Ակնհայտ է, որ Արարատը դրոշմակնիքներից հանելու որոշումը Անկարային ուղղված ակնարկ է: Տրամաբանական կլիներ, որ հանվեր նաև զինանշանից։ Եվ դա պարզապես երևակայություն չէ։ ՀՀ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները կարող են Արարատ լեռան պատկերը հանել երկրի զինանշանից։ Նա կարծում է, որ նրանք ցանկանում են դա անել «հայի ինքնությունը վերափոխելու համար»։

Նիկոլ Փաշինյանը հերքել է այն պնդումները, որ Արարատի պատկերը դրոշմակնիքներից հանելը թուրքական պահանջ է։ Նա պնդել է, որ դա արվել է «Հայաստանը ճիշտ ուղու վրա դնելու և երկրի պետականությունը ամրապնդելու համար»։ Մյուս կողմից՝ ինչպես նշել է իշխող ՔՊԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ-ի ոչ մի գործողություն չպետք է վտանգավոր ազդանշաններ ուղարկի հարևան երկրներին։ Այդ տրամաբանությամբ Բաքվի՝ սահմանադրական փոփոխությունների պահանջները ևս պետք է կատարվեն։ Ադրբեջանը վաղուց է ձգտում դրան, սակայն Հայաստանի իշխանությունները մինչ օրս ուղղակի «խոսում են» այդ հարցի շուրջ։

Դե ֆակտո և դե յուրե Երևանը վաղուց է պաշտոնապես հրաժարվել Ղարաբաղից։ Ավելին, իշխանություններն անընդհատ ընդգծում են, որ դա ընդամենը բեռ էր, որը կապում էր Հայաստանի ձեռքերն ու ոտքերը՝ խոչընդոտելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Հենց այս ամռանը Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը, 2022 թվականին Ղարաբաղը զիջելով Ադրբեջանին, ձեռք է բերել ինքնիշխանություն։ Նա նախկինում նաև ասել էր, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, քանի որ այն խոչընդոտ է հայկական պետականության ձևավորմանը։

Դե, սա հայերի համար երկրորդ զգայուն հարցն է։ Կա երրորդը՝ Ցեղասպանությունը։ Եվ այստեղ նույնպես իշխանությունները նահանջել են։ Օգոստոսի վերջին Փաշինյանը ակնարկել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ մի օգուտ չի բերում Հայաստանին, քանի որ Ցեղասպանության թեման դառնում է «աշխարհաքաղաքական գործարքի առարկա»։ Իհարկե, Հայաստանի իշխանությունները դեռևս չեն հասել Ցեղասպանության ժխտմանը, դա պատժելի է Քրեական օրենսգրքով։ Սակայն ապագայի համար նման երաշխիք չկա։ Վերջերս Հայաստանի իշխող կուսակցությունը մերժել է խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված օրինագիծը, որն առաջարկում է խստացնել քրեական պատիժները Հայոց ցեղասպանության ժխտման համար։ Արդյո՞ք նրանք հիմք են դնում։

Թույլ տվեք կրկնել՝ Արարատը, Ղարաբաղը և Ցեղասպանությունը սրբազան խորհրդանիշներ են հայերի համար, խորհրդանիշներ, առանց որոնց ինքնությունը անհնար է, սակայն «Փաշինյան և ընկերները» համակարգված կերպով ջնջում է դրանք։ Դա ներառում է նաև Եկեղեցու վրա ճնշում և նրա առաջնորդների հետապնդում։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով, իշխանությունները պատերազմ են հայտարարել Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական ինքնությանը։ «Գործող իշխանությունը մոտենում է նոր ընտրական ցիկլի՝ պատերազմ հայտարարելով Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական ինքնությանը։ Բոլոր նվաճումները վերանայվում են։ Մեր հասարակությունը պետք է գնա ընտրությունների՝ հաշվի առնելով դա», - պնդել է նա։ Վերջերս Սուրենյանցը նաև քննադատել էր իշխող կուսակցության նոր նախընտրական ծրագիրը, որը, նրա խոսքով, ավելի շատ նման է «սեղանի բաժակաճառի»՝ առանց կոնկրետ թվերի կամ հասանելի նպատակների։ Մասնագետը քննադատել էր ծրագրի հիմնական թեզը՝ «Խաղաղությունը անվտանգության երաշխիք է», նշելով, որ Հայաստանի նման երկրի համար շատ ավելի կարևոր երաշխիք է մասնակցությունը որևէ անվտանգության համակարգի։ Մենք համաձայն ենք փորձագետի հետ, որի տեսակետը կիսում են նրա շատ գործընկերներ և ներկայիս քաղաքական գործիչներ։ Մասնավորապես, Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցությունից հրաժարվելու իմաստ չկա։ Սակայն Երևանը, «սառեցնելով» իր անդամակցությունը ՀԱՊԿ–ին, ՆԱՏՕ-ի հետ է մերձենում, բայց ոչնչի չի հասնում։

Այսպիսով, ո՞րն է վերջնական նպատակը։ Մնում է միայն հանել Ղարաբաղը Սահմանադրությունից, Արարատը՝ ազգային զինանշանից, սահմանափակել Ցեղասպանության ճանաչման լոբբինգը, բացել Թրամփի ճանապարհը և հիշել Փաշինյանի խոսքերը, այն է՝ կլինի «իրական Հայաստան»: Այդպես է կոչվում այն հայեցակարգը, որը Փաշինյանն է առաջ մղում։ Գաղափարն այն է, որ երկիրը 30 տարի ապրել է մեկուսացված, բայց պետք է հաշտվել հարևանների հետ, բացել սահմանները, և անմիջապես կհետևի համընդհանուր բարգավաճումը։ Նմանատիպ բան եղել է Սերբիայում, որը, պարտվելով տարածքների համար պատերազմներում, հրաժարվեց իր առաջնորդներից՝ նրանց հանձնելով Հաագային, բայց լավ ավարտ չեղավ, երկիրը ցնցվում է քաղաքական ճգնաժամերից, խրված է Արևելքի և Արևմուտքի միջև, բայց չի դարձել «կամուրջ» նրանց միջև։ Եվ դա՝ չնայած նրան, որ սերբերն ունեն շատ ավելի ուժեղ քաղաքական և տնտեսական դիրք, քան հայերը։ Վերջիններս, իրենց նախկին թշնամիների հաճությունը շահելով, ռիսկի են դիմում կորցնել ոչ միայն իրենց տարածքի մի մասը, այլ նաև ամբողջը և անգամ ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ, Երևանը դիտավորյալ մերժում է Ռուսաստանի հովանավորությունը, որը դարեր շարունակ պաշտպանել է հայ ժողովրդին։ Հասկանո՞ւմ են, արդյոք, հայ ընտրողները, թե ինչպես կարող է այս ամենն ավարտվել: Դա պարզ կդառնա 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո։ Ամեն դեպքում, այդ ընտրությունները կարող են դառնալ ամենակարևորը Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ. դրանք կորոշեն հիմնարար հարցը՝ արդյո՞ք երկիրը կգոյատևի, թե՞ ոչ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում