Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քաղբանտարկյալներ Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. երկակի ստանդարտների վտանգը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում վերջին ամիսներին քաղաքական դաշտում սրվել է լարվածությունը։ Ընդդիմադիր գործիչների և եկեղեցականների դեմ հարուցված քրեական գործերը հասարակության մեջ առաջացրել են մտահոգություն՝ կապված խոսքի ազատության և ժողովրդավարական սկզբունքների պահպանման հետ։ Հատկապես մեծ արձագանք են ստացել գործարար Սամվել Կարապետյանի և Միքայել Աջապահյան Արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները, որոնք ընդդիմադիր շրջանակներում որակվում են որպես քաղաքական դրդապատճառներով իրականացված քայլեր։

«Հայաստանում ձևավորվել է վտանգավոր իրավիճակ՝ ձայների լռեցմամբ և խոսքի ազատության խախտմամբ։ Սամվել Կարապետյանը և Միքայել Աջապահյան Արքեպիսկոպոսը ԵԽԽՎ բանաձևով հստակ սահմանված չափորոշիչներով քաղաքական բանտարկյալներ են»,- ասում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ 2012թ․ ԵԽԽՎ-ի 1900 բանաձևը հստակ սահմանում է, թե ում կարելի է համարել քաղաքական բանտարկյալ։ Այդ չափանիշներով՝ եթե անձի կալանավորումը տեղի է ունեցել խոսքի, համոզմունքների, հավաքների ազատության խախտմամբ կամ բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարության արդյունք, ապա այն արդեն իսկ քաղաքական հետապնդում է։

«Այս փաստերը հստակ ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդումն ու Միքայել Սրբազանի նկատմամբ հապճեպ դատավճիռը ոչ թե արդարադատության, այլ իշխանական ճնշման հետևանք են։ Նրանք հետապնդվում են իրենց արտահայտած տեսակետի և դիրքորոշման համար, ոչ թե որևէ հանցագործության», – շեշտեց Մարուքյանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հավելում է, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է փոխարինել քաղաքական մրցակցությունը վարչական ճնշմամբ։

«Դատախազությունն ու ոստիկանությունը վերածվել են իշխանական կամքը սպասարկող գործիքի։ Եթե առաջնորդվենք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն նաև նրանք, ովքեր կողմ են քվեարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքին։ Բայց իշխանությունը «ինքնիշխանության» թեման օգտագործում է որպես պատրվակ՝ պահպանելու սեփական իշխանությունը։

Երբ իշխանությունը սկսում է տարբերակել՝ որ կարծիքն է թույլատրելի, իսկ որը՝ ոչ, դա այլևս ժողովրդավարություն չէ․ դա իշխանության մենաշնորհ է»։

Այս հայտարարությունները վկայում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իսկ քաղաքական ընդդիմախոսների ձայները լռեցվում են վարչական ու դատական ճնշումների միջոցով։

Մակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը