Դատավարություններից, փաշինյանական իրականությունից դուրս կա կյանք, որտեղ բոլորը պետք է պատասխան տան իրենց քայլերի համար. Աբրահամյան
ԲԼՈԳԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Սրբազան պայքարի» գործով դատավարությանը մեր գործընկեր Արթուր Սարգսյանը կյանքի դասեր էր տալիս մարդկային արժանապատվության, պարզ ճշմարտությունների և բանականության վերաբերյալ, որի կարիքը դահլիճում նստածներից ոմանք ակնհայտորեն ունեին:
Դատավարություններից, փաշինյանական իրականությունից դուրս կա կյանք, որտեղ բոլորը պետք է պատասխան տան իրենց քայլերի համար:
Այսօրվա մղձավանջն ավարտվելու է և իրենց նիկոլական քաղաքականությունում ամուր տեղավորվածները մի օր առերեսվելու են իրականության հետ:
Ու շատերի պարագայում, երբ թափ կտան պաշտոնն ու իշխանությունը, տակը ոչինչ չի մնա, որովհետև փաշինյանական իշխանությունը խժռում է իր «գաղափարախոսության» տակ ծվարածների կյանքն ու ապագան»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



