Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես համաձայնվում եմ հանդես գալ միայն իմ ճաշակին ու տեսակետներին համապատասխան նախագծերում. Վիվյեն Բաստաջյան

ԼԱՅՖ


Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Վիվյեն Բաստաջյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից եւ «Փեսացուն կրկեսից» կատակերգական ֆիլմից: Դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է նոր ծրագրերի, անցած կերպարների եւ ընտանիքի մասին:

Վիվյեն, առաջինը կցանկանայի տեղեկանալ այս շրջանի Ձեր զբաղվածության մասին:Հեռուստաէկրաններին նոր գործերով դեռ չենք տեսնում Ձեզ:

- Իմ հիմնական զբաղվածությունը Գեղագիտական կենտրոնի Փոքր թատրոնում է: Ես այս թատրոնի դերասանուհի եմ և բնականաբար, ինչպես բոլոր մյուս թատրոններում մենք ևս ունենք փորձեր, ներկայացումներ: Սրանից բացի, ես այստեղ նաև բեմական խոսք եմ դասավանդում` թատրոնի մանկական  խմբերում: Բայց այս պահին կա նաև մեկ այլ աշխատանք. ռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից հրավիրվել եմ խաղալու իր գեղարվեստական ֆիլմում: Այստեղ նույնպես փորձեր ունենք:

Իսկ սերիալային ժանրում Ձեզ ե՞րբ կրկին կտեսնենք:

- Շատ շուտով. որոշ ժամանակ անց հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել 24 մասից բաղկացած «Carte blanche» հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմը, նախապես ասեմ՝ շատ հետաքրքիր է լինելու:

Վիվյեն, որքանով նկատել եմ՝ Ձեզ գրեթե միշտ վստահում են արիստոկրատ, կիրթ,խաղաղ կնոջ կերպարներ: Հետաքրքիր է` նախ ինչո՞վ եք բացատրում ռեժիսորների նմանընտրությունը եւ հետո որքանո՞վ իրականում նմանություններ ունեք Ձեր կերտածկերպարների հետ:

- Ռեժիսորների ընտրության մասին թերևս խոսեն ռեժիսորները: Ես կարող եմ պատասխանել մյուս հարցին: Նախ ասեմ, որ ես ընդամենը երեք սերիալում եմ խաղացել և երեքի սցենարն էլ գրել է նույն սցենարիստը, նկարահանումն իրականացրել է նույն թիմը:  Սերիալում նկարահանվելիս ես  շատ եմ կարևորում սցենարիստի առկայության փաստը` ես պետք է վստահեմ նրան և վստահում եմ: Իսկ մեր սցենարիստն այնքան արհեստավարժ է, որ  իմ կերպարներն իրար ընդհանրապես նման չեն, նույնիսկ եթե նրանք արիստոկրատ են և կիրթ: Ինչ վերաբերվում է կերպարի հետ նմանությանը` յուրաքանչյուր մարդ այնքան բազմաշերտ է, որ բոլորի հետ էլ կարելի է  նմանեցնել: Իմ  դեպքում, քանի որ սցենարիստն ինձ ճանաչում է, առավել ևս` կերպաներս և՛ նման են ինձ, և՛ ոչ:

 Հեռուստատեսային ֆիլմային նախագծերը եւ ֆիլմարտադրությունը գնալով ավելանումեն մեր երկում, բայց որակից միշտ չէ, որ բոլորը գոհ են, ի՞նչ կարծիք ունեք դուք:

- Նախ` ճաշակին ընկեր չկա: Բայց այն, որ կան ոչ հաջողված նախագծեր` փաստ է: Ես համաձայնում եմ հանդես գալ միայն իմ ճաշակին ու տեսակետներին համապատասխան նախագծերում: Մյուսների հետ կապված ոչինչ ասել չեմ ուզում: Միայն հույս ունեմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի և հաջողված նախագծերն ավելի շատ կլինեն:

Չնկատել հնարավոր չէ, որ արտադրվող ֆիլմերի մեծ մասը կատակերգություններ են,իհարկե, մեզանում հումորը  շատ կարեւոր է, բայց երբեմն լուրջ, դրամատիկ ֆիլմերիանհրաժեշտություն էլ կա: Ըստ Ձեզ՝ նման ֆիլմերի սակավության պատճառը ո՞րն է:

- Կատակերգության ժանրում դեռ մեկ ֆիլմում եմ նկարահանվել: Իսկ այն ֆիլմը, որում պատրաստվում եմ նկարահանվել, լուրջ, դրամատիկ սյուժեով ֆիլմ է:  Կարծում եմ՝ այսօր նկարվում է այն, ինչի պահանջարկը կա: Ժամանակի ընթացքում, երբ մեր ազգը ավելի շատ գիրք կարդա, ավելի լուրջ թեմաներով հետաքրքրվի, առաջ կգա նաև այդպիսի ֆիլմերի պահանջարկը:

Գիտեմ, որ ժամաակին երազում էիք Սամվել Սարգսյանի հետ խաղալ ու իրականցավայն, իսկ հիմա ո՞ւմ հետ կցանկնայիք նույն բեմում կամ նույն նկարահանանհրապարակում լինել:

- Դերասանի համար նման երազանքներ ունենալը շատ կարեւոր է, դրանք իրականանալու հատկություն ունեն: Այս պահին երազում եմ խաղալ Եվգենի  Միրոնովի հետ:

Վիվյեն, շատերը կարծում են, որ Ձեր արմատները միայն հայկական չեն: Դրանք ճիշտ եւարդարացված կարծիքնե՞ր են:

- Ես կիլիկիացիների թոռ եմ: Ընտանիքիս մի մասն Ադանայից է, մյուսը` Սսից: Միայն տատիկիս տատիկն է, որ ազգությամբ  հույն է եղել:

Գիտեմ, որ դուստր ունեք, մի փոքր կպատմե՞ք նրանից` ինչով է զբաղվում, ինչվերաբերմունք ունի Ձեր մասնագիտությանը:

- Աղջիկս իրավաբան է: Իմ ոլորտը նրան հետաքրքիր չէ, երբեք չի ուզել զբաղվել դրանով: Հիմա ավարտում է մագիստրատուրան` Կառավարման ակադեմիայում, աշխատում է բանկային համակարգում, իր կարիերայի հետ կապված բավականին լուրջ և հեռուն գնացող պլաններ ունի: Ամուսնացած է, երեխաներ դեռ չկան: Վիկտորյան իմ միակ երեխան է:

Մի անգամ նշել եք, որ շատ եք սովորում Ձեր դստերից, հետաքրքիր է, եթե փորձեք կողքիաչքով նկարագրել, ինչպիսի՞ մայր եք:

- Կարծում եմ՝ այս հարցին ճիշտ կլինի աղջիկս պատասխանի:

Ո՞ւր եք այս պահին գնում` ի՞նչ նպատակներ ունեք գոնե 2016-ի համար:

- Լինել երջանիկ, ապրել խաղաղ երկնքի տակ, ստեղծագործել միայն տաղանդավոր մարդկանց հետ և շրջապատված լինել  իմ ընտանիքով ու շատ սիրելի ընկերներով: 
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ալիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Նոր փաստաթղթերը բացահայտում են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի վերջին ցանկությունն ու կտակի մանրամասները Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք․ Գարո Փայլան Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Անօդաչուի հայտնաբերման պատճառով Գերմանիայում խափանվել է Քյոլն-Բոնն օդանավակայանի աշխատանքը Ի՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըՆպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր