Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ ինչո՞ւ չկա «գործիքակազմ», եթե մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ ենք անդրադարձել Սննդի անվտանգության տեսչական մարմնի գործունեությանը: Ավելին, մեկ անգամ չէ, որ նշել ենք (ու միայն մենք չէ), որ այս և նմանօրինակ պետական կառույցների հատկապես ղեկավար կազմը պետք է ձևավորվի ոլորտային մասնագետներից, եթե կուզեք՝ լավագույն մասնագետները պիտի ընդգրկվեն:

Հասկանո՞ւմ եք, չի կարելի պարզապես պատահական մեկին վերցնել ու, առաջնորդվելով զուտ իշխանության հանդեպ բարեհաճությամբ, կուսակցականությամբ, «նիկոլականությամբ» կամ իշխանության համակրանքն ու վստահությունը վայելելու, «յուրայինության» մոտեցումներով, նշանակել նման պատասխանատու պաշտոն(ներ)ի: Կամ նշանակել զուտ այն պատճառով, որ «ինչ-որ մեկի համար» իշխանության «վերևներում» այլ «ինչ-որ մեկը» լոբբինգ է արել: Կամ էլ այն պատճառով, որ ինչ-որ տեղ մի երկու տարի մի «հինգ հոգու ղեկավար» է եղել: Բայց այս իշխանության օրոք հենց նշյալ գործոններով էլ պայմանավորվում են նշանակումները: Թե չէ, ինչ մասնագետ, ինչ պրոֆեսիոնալություն, ամոթ չէ՞...

Հետևանքները, որպես կանոն, երկար սպասել չեն տալիս: Վերցնենք թեկուզ դեպի Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման հետ կապված հարցերում պարբերաբար ծագող խնդիրները, որոնք տենդահար են անում այդ ոլորտում գործող տնտեսվարողներին: Խոսքը կոմունիկացիոն խնդիրների մասին չէ, այլ «Ռոսսելխոզնադզորի» կողմից պարբերաբար արգելափակումների: Օրինակները շատ են, դրանց մասին շատ է գրվել:

Բայց հարցը ոչ միայն «դեպի դուրս» ծագող խնդիրներն են: Այսպես ասենք՝ «ներքին դաշտում» էլ ոչ պակաս հարցեր են ծագում, և ՍԱՏՄ-ն հայտնվում է տխուր վիճակներում:

Ամենաթարմ օրինակը մի շաուրմայանոցի հարցն է, որ այս օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող թեմա է դարձել: Չնայած հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցման մասին ՍԱՏՄ որոշմանը, այդ «օբյեկտը» մինչև երեկ օրվա կես դեռ շարունակում էր աշխատել: Մարդիկ ահազանգում էին, ՍԱՏՄ-ի ներկայացուցիչն էլ արձագանքում էր, թե իրենց գործառույթների շրջանակն այդքանն է: Ճիշտ է, երեկ վերջապես հայտարարեցին, թե գործունեությունը կասեցվել է, նույնիսկ լուսանկարներ հրապարակեցին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Խախտումը հայտնաբերելուց հետո դեռ բավական ժամանակ մարդիկ օգտվել են այդ կետից: Սակայն շատ ավելի կարևոր է ընդհանուր վիճակը:

Թերևս դժվար կլինի իրավիճակն ավելի դիպուկ բնորոշել, քան դա արել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որը մասնավորապես նկատում է, որ նման վիճակի մեղավորը հենց լիազոր մարմինն է (ՍԱՏՄ-ն, էլի), որը ոչ պրոֆեսիոնալ ու անփույթ վերաբերմունքի պատճառով հասել է նրան, որ հայտնաբերում է խախտում, իսկ տնտեսվարողը ոչ միայն հայտարարում է, որ դա սուտ է, այլև շարունակում է գործունեություն ծավալել։ Սրան հաջորդում է շատ ավելի վատ բան. լիազոր մարմինը հայտարարում է, որ գործիքակազմ չունի։

Չէ, իրոք, էլի, ի՞նչ է նշանակում՝ «գործիքակազմ չունեն» կամ «իրենց գործառույթների շրջանակում չէ»: Չէ՞ որ արդեն յոթուկես տարի ՔՊ-ն է իշխանության: Խնդիր կա՞, թող մի օրինագիծ «գրեն», գործիքակազմ ունենան, մարդավարի գործեն: «Մեխն» էլ է իրենց ձեռքին, մուրճն էլ, նույնիսկ եռագույն ժապավեններով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ