Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պետք է պատասխանատվություն ստանձնենք, այլ ոչ թե հինը կրկնելով՝ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իշխանական ուժի հիմնական խաղաթուղթը լինելու է «խաղաղությունը»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտադրում է՝ խաղաղության մասին թուղթն այլ բան է, խաղաղությունն՝ այլ բան։ Իսկ այդ թղթով կկարողանա՞ն համոզել հանրությանը, որ իրենց ևս մեկ շանս տա։ Եվ այս ամբողջ գործընթացում ի՞նչ պետք է անի ընդդիմադիր թևը հաջողության հասնելու և երկրի ղեկը ստանձնելու համար։ «Առաջինը՝ պետք է խոսեն փաստերի հիման վրա, որոնք պետք է արժեքային դաշտում գնահատվեն։ Հիշենք՝ 2021 թվականի հունիսի և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններից առաջ ի՞նչ էին ասում։ Դրանից հետո են, չէ՞, ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Երբ նայում ես նախընտրական փաստաթղթերին, այնպես էր, որ Արցախն ատամներով պահելու ենք։ 2018 թվականից հետո եղավ պատերազմ, պատերազմից և պարտությունից հետո պետք է լիներ Շուշիի և Հադրութի դեօկուպացիան։ Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ որքա՞ն է թույլ տալու, որ մի բան խոստանան, այլ բան անեն։ Կարելի՞ է հերթական անգամ վստահել փաստաթղթային առաջարկին։ Ահա, այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը, և իրական պատկերների վրա օրինակներ բերվեն։ Բայց դա ընդամենը նախաբանն է։ Դրանից հետո պետք է նաև ներկայացվեն հաջորդ գործողությունները՝ ինչպես ենք վերականգնելու ազգային միասնությունը, ինչպես ենք այս բաժանարարությունը փորձելու դեպի միասնություն տանել, ինչպես ենք փորձելու ամեն ազգայինը վերականգնել։ Նախընտրական գործընթացների ժամանակ պետք է ներկայացնել ինչպես նախկինում ձևավորված իրավիճակը, այդպես էլ ապագա քայլերը, թե ուր ենք գնալու. թվերով և այլ փաստերով, որպեսզի մարդիկ սկսեն վստահել։ Մարդիկ էլ պետք է հասկանան՝ այսօրվա դրությամբ տեղեկատվական կյանքն այնպիսին է դարձել, որ հազարավոր ֆեյք լուրեր, առանց փաստերի հայտարարություններ են լինելու։ Այս իրավիճակում պետք է սեփական փորձի հանդեպ ազնիվ լինել։ Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ այս ընթացքում ինչեր տեսանք և ինչ ենք զգացել, արդյոք հիմա վստահո՞ւմ ենք այս մարդկանց, թե՞ ոչ։ Ոչ թե «Perfect TV»-ների և նմանների հետևից գնալ, դրանց ազդեցության ներքո ընկնել, այլ սեփական մաշկի վրա գնահատել և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։

Շատ մանիպուլ յացիաներ, որոնք նախկինում միգուցե աշխատել են, այսօր պետք է չաշխատեն, որովհետև մարդը պետք է սովորի սեփական փորձի, սխալների և բացթողումների վրա, եթե ցանկանում է։ Բայց եթե չի ցանկանում, չգիտեմ՝ լուծումը որն է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Սա ենթադրում է նաև անկեղծ զրույց մարդկանց հետ։ «Զրույցը միշտ պետք է անկեղծ լինի, եթե այսօր չսկսեն այդ զրույցը, վաղն ավելի ուշ է լինելու։ Բոլորը, ովքեր մասնակցելու են ընտրություններին, մարդիկ են, որոնք այս երկրում ինչ-որ ժամանակահատված ապրել են։ Խոսքը միայն օրենքի պահանջի մասին չէ։ Այստեղ են ծնվել, մեծացել և այլն։ Եթե կան բացթողումներ կամ արդեն իսկ սովորած դասեր, չպետք է ամաչել, պետք է խոսել դրանց մասին, ասել՝ այստեղ սխալ ենք արել, բացթողում ենք արել և այլն։ Անկեղծությունը պետք է սկսվի դրանից։ Դրա հետ մեկտեղ պետք է ասեն, թե ինչպես են գործելու, որ նմանատիպ բացթողումներ այլևս չլինեն։ Բայց ասողին լսող է պետք։ Ավելին, եթե ազնվորեն նայենք, չկա մի բան, որը չի ասվել։ Ամեն ինչ ասվել է և ներկայացվել։ Հարցն այն է, որ հանրությունը կամ անհատը դեռ չի ցանկանում լսել դա։ Ընտրությունը մի կողմից հանրային գործընթաց է, բայց իրականության մեջ մարդը միայնակ հայտնվում է քվեարկության խցիկում, ի վերջո, դա նրա անձնական որոշումն է, բայց քաղաքացին կատարում է պետության հանդեպ իր պարտավորությունը։ Եթե նայում ենք նախկին փորձերը, ապա հարց է ծագում՝ 2021 թվականին չքվեարկած մարդիկ հասկացե՞լ են իրենց գործողությունների հետևանքը։ Եթե հասկացել են, ապա պետք է հիմա առնվազն մի բան գիտակցեն՝ այս անգամ պետք է գնալ ընտրության։ Շատ է լինում այնպես, որ ընտրության ժամանակ չկա առաջարկ, որը կբավարարի քո ցանկությունը։ Խոսում են էլիտաների մասին, այդ մարդիկ լուսնից չեն իջնելու։ Բոլոր առաջնորդությունները կամ բոլոր էլիտային երևույթները ծնվում են ժողովրդից։ Ուրեմն, էլիտաներ չենք ստեղծել, բայց հիմա պետք է ընտրենք, պետք է պատասխանատվություն ստանձնենք, գնանք առաջ, այլ ոչ թե հինը կրկնելով՝ միշտ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ»,նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին է խոսում։ «Հաճախ ասում են՝ ժամանակն ո՞ւմ համար է աշխատում։ Աշխատում է նրա համար, ով օգտագործում է։ Հիմա որքան մի կողմն է օգտագործելու, կրկնապատիկ անգամ էլ կարող է մյուս կողմն օգտագործել։ Գործող իշխանությունները միշտ ունեն ստարտային ավելի լավ պայմաններ, չզարմանաք, որ մի քիչ էլ այսպես գնա, ու ավելի թույլ վիճակում հայտնվեն, հնարավոր է՝ ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Կան նաև արտաքին աշխարհի ազդեցությունները։ Չգիտես ինչու՝ Թուրքիան ասում է՝ տարվա առաջին կեսին պետք է ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը»։ Դա նշանակո՞ւմ է, որ սահմանադրական բարեփոխումներն արդեն պետք է տեղի ունենան։ Դա ինչպե՞ս են անելու։ Մեր օրենսդրական գործընթացներն այդպես չեն աշխատում։ Նշանակում է, որ կարող են ինչ-որ արտառոց կամ արտահերթ երևույթներ տեղի ունենալ։ Դրա հետ միասին ասում են՝ պետք է ապրիլին այցեր լինեն Հայաստան, յուրահատուկ միջոցառումներ։ Այդ մարդիկ այցելելու են պայմանագիրը չստորագրա՞ծ, թե՞ ստորագրած երկիր և այլն։ Այս տեսակի գաղափարներով միշտ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Եվ ամենագլխավորը՝ գործողների համար ավելի հարմար է գնալ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների։ Բերենք Թուրքիայի օրինակը։ Այնտեղ վերջին բոլոր ընտրությունները եղել են արտահերթ։ Հաշվի առնելով, որ գործող իշխանություններն ամենաշատն իրականացնում են թուրք-ադրբեջանական մոտեցումները, ապա ումի՞ց պետք է սովորեն։ Ե՛վ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում ընտրական վերջին բոլոր գործընթացները եղել են արտահերթ»,հավելում է նա։

Գործող իշխանության ներկայացուցիչները հանրությանն անընդհատ ինչ-որ թեմաներ են հրամցնում՝ չորրորդ իշխանություն, Եկեղեցու դեմ պայքար, բանակի բարեփոխմանն ուղղված առաջարկներ։ Կարծես չթողնեն, որ մարդիկ մտածելու, քննարկելու այլ թեմաներ ունենան։ «Նա ուղղակի օրակարգ է ձևավորում։ Ով լցնում է դատարկ տեղը, առաջնորդության հայտ է ներկայացնում։ Զբաղեցնում է մարդկանց, որովհետև գիտի՝ մյուս կողմը ստիպված է լինելու պատասխանել, իսկ պատասխանելը քեզ միշտ ավելի հետ է գցում, քան թե առաջ տանում։ Տեխնոլոգիական մանիպուլ յացիաներն են գործի դնում։ Որ օրը գործողներն ասում են՝ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, իմացեք, որ իրենք հենց այդ հիբրիդային պատերազմ իրականացնողներն են, մեկը՝ ներքին, մյուսն՝ արտաքին աշխարհում։ Ապրելով արդի ժամանակներում՝ գտնվում ենք մշտական տեղեկատվական պատերազմի գործընթացի մեջ, և՛ թշնամիների, և՛, ցավոք, տևական ժամանակ է, ինչ գործող իշխանական օղակների կողմից»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում