Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը՝ քաղաքական հետապնդման նոր փուլերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Հակակոռուպցիոն դատարանի և քննչական մարմինների վերջին գործողություններին։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ՝ երկու ամսով, երկարաձգել է ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանի կալանքը, չնայած այն հանգամանքին, որ դատարանն արդեն արձանագրել էր՝ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների մասով հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը։ «Զարմանալիորեն դատարանը, միևնույն ժամանակ, հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը վերաբերում է Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցին՝ այն որակելով որպես “կոչ”»,– նշվում է փաստաբանական խմբի հաղորդագրության մեջ։

Փաստաբանները հիշեցնում են, որ Վերաքննիչ դատարանը ևս նման դիրքորոշում է որդեգրել՝ մերժելով թե՛ պաշտպանական կողմի, և թե՛ դատախազության բողոքները։ Ներկայումս երկու կողմն էլ ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, ինչը, ըստ փաստաբանների, աննախադեպ է․ «Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը բացառիկ իրավասություն է և կիրառվում է հազվադեպ։ Սակայն այս դեպքում նույնիսկ 110 օր շարունակ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում դատախազությունը փորձում է հասնել նրան, որ տնտեսական բնույթի անհիմն մեղադրանքներում ևս դատարանը “հաստատի” հիմնավոր կասկածը»։

Փաստաբանական խումբը մատնանշում է ևս մեկ անօրինականություն․ ավելի քան 50 քննիչներից բաղկացած քննչական մարմինը ամբողջ ընթացքում հրաժարվել է կատարել որևէ վարույթային գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, չնայած պաշտպանական կողմի բազմակի միջնորդություններին։ «Փոխարենը՝ առանց դատարանի որոշումների կատարումն ապահովելու, քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրելով տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ փաստացի տվյալների և իրավական հիմքերի»,– նշվում է հայտարարության մեջ։

Փաստաբանների խոսքով՝ այս ամենը վկայում է իրավական տրամաբանությունից դուրս գործողությունների և քաղաքական դրդապատճառների մասին։

«Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման հանգամանքն այլևս վիճարկելի չէ․ այն հաստատվել է դեռևս 2025 թ. հունիսի 17-ին, երբ սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հնչեցվեցին հաշվեհարդարի կոչեր և ցուցումներ՝ ուղղված իրավապահ մարմիններին»,– ասված է փաստաբանների հայտարարությունում։

Հայտարարության մեջ նաև շեշտվում է տեղեկատվական մանիպուլյացիաների առկայությունը․
«Արժե նկատել, որ երբ նույնիսկ պաշտպանական կողմը դեռևս տեղեկացված չէր կալանքի երկարաձգման միջնորդության մասին, իշխանական լրատվամիջոցներից մեկը, հղում անելով իր “աղբյուրներին”, արդեն հրապարակել էր համապատասխան տվյալներ։ Սա ևս մեկ վկայություն է գործի քաղաքական բնույթի մասին»։

Փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ դատական նիստի օրվա մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի դրա հայտնի լինելուն պես։

Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն Մնացականյան