Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես Հայաստանը հասցրին անդունդի եզրին. փաշինյանական պարտության ծանր հետևանքները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցի էջում հրապարակում էր արել՝ այս անգամ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնված էր կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» խաղաղության տրամաբանության վրա է լինելու։ Այն, որ նման բաժանումն արհեստական է, այլ խնդիր է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք: Ոչ պակաս վտանգավոր է, որ նա փորձում է ցույց տալ, թե իբր 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է գոհացուցիչ իրավիճակ, որը տանում է դեպի խաղաղություն։ Այսինքն, մուտք ենք գործում դեպի երկար սպասված «խաղաղության դարաշրջան»։

Փորձենք փաստերի միջոցով տեսնել, թե ինչ իրավիճակ ունեինք առաջ, ու ինչ իրավիճակ ունենք հիմա։

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ ու դրա նախաշեմին Հայաստանը նույնիսկ բոլոր մարտահրավերների ու օբյեկտիվ սահմանափակումների պայմաններում մի շարք կարևոր առավելություններ ուներ ինչպես ներքին ու արտաքին քաղաքական, այնպես էլ տնտեսական և անվտանգային տեսանկյունից, որոնք ձևավորվել էին պետականության կայացման, հասարակական համախմբման, արտաքին հարաբերությունների բազմավեկտոր զարգացման և տարածաշրջանային բարդ խնդիրները բազմաշերտ քաղաքականությամբ կառավարելու արդյունքում։

1990-ականների սկզբից մինչև 2020 թվականը հայկական պետականության հիմքերը, որքան էլ փխրուն լինեին, զարգանում էին համեմատաբար կայուն ուղեգծով, իսկ Արցախյան հարցը, թեպետ չլուծված, բայց իր ստատուս քվոյով ապահովում էր որոշակի անվտանգային բալանս, հնարավորություն էր տալիս Հայաստանի իշխանություններին հարաբերականորեն կանխատեսելի արտաքին և ներքին քաղաքականություն վարել, իսկ հասարակությանը՝ ապավինել ազգային համախմբման, ազգային շահերի պաշտպանության և պատմական հիշողության վրա հիմնված ինքնության։

Նախքան Արցախյան երկրորդ պատերազմը, Հայաստանի ներքաղաքական դաշտում, չնայած առկա ճնշումներին ու ընդդիմադիր-իշխանական լարվածությանը, պահպանվում էր որոշակի ինստիտուցիոնալ կայունություն։ Իշխանության և ընդդիմության միջև խաղի չգրված կանոնները թույլ էին տալիս քաղաքական ճգնաժամերը լուծել առանց պետականության համար կործանարար ցնցումների։ Քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, փորձագետների համայնքը և ակադեմիական շրջանակները ձևավորում էին հանրային վերահսկողության և քաղաքական բազմակարծության որոշակի մթնոլորտ։ Թեև կոռուպցիայի, կուսակցական համակարգի թուլության ու սոցիալական բևեռացման խնդիրները մշտապես առկա էին, այնուամենայնիվ, արտաքին սպառնալիքների և ազգային անվտանգության համատեքստում ներքին համախմբումը հաճախ դառնում էր գերակա արժեք։

Արցախյան խնդիրը, լինելով ազգային ինքնության առանցքային բաղադրիչ, հասարակությանը դարձրել էր համախմբող գաղափար, իսկ բանակը՝ հանրային վստահության բարձրագույն ինստիտուտ։ Սոցիալական քաղաքականության ոլորտում, չնայած բազմաթիվ դժգոհություններին, պետականությունն ապահովում էր նվազագույն երաշխիքներ՝ հաշմանդամության, աղքատության, կենսաթոշակների և առողջապահության ոլորտներում։ Արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը բավականին հմտորեն հավասարակշռում էր Ռուսաստանի, Արևմուտքի և տարածաշրջանային այլ դերակատարների շահերը։ Ռուսական կողմի հետ ռազմաքաղաքական դաշինքը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցությունը, ինչպես նաև ԵՄ հետ զարգացող հարաբերությունները և ԱՄՆ-ի հետ գործընկերությունը հնարավորություն էին տալիս Հայաստանին՝ աշխատել տարբեր ուղղություններով։ Իսկ Արցախյան հիմնախնդրի հարցում միջազգային միջնորդության ձևաչափը (Մինսկի խումբ) ստեղծում էր դիվանագիտական շախմատային խաղի տարածք, որտեղ Հայաստանի դիրքորոշումը հիմնականում ընկալվում էր որպես պաշտպանական, բայց մյուս կողմից էլ՝ արդարացված՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու գործոնը։ Այս բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը թույլ էր տալիս Հայաստանին՝ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի և այլ գործընկերների օրակարգում։ Այդպիսով, տարածքային փոքրությունը, ռեսուրսների սակավությունը և շրջափակված լինելը մասամբ փոխհատուցվում էին քաղաքական ճկունությամբ և միջազգային օրակարգում սեփական հարցը պահելու կարողությամբ։

Տնտեսական առումով, չնայած արտաքին շուկաների սահմանափակությանը, շրջափակմանը և ռեսուրսների պակասին, Հայաստանը կարողանում էր ապահովել որոշակի տնտեսական կայունություն՝ հիմնվելով ՏՏ ոլորտի արագ զարգացման, Սփյուռքի ներդրումների, տուրիզմի աճի, արտաքին աշխատուժի տրանսֆերտների և փոքր ու միջին բիզնեսի ակտիվության վրա։ Մյուս կողմից էլ՝ որոշակի հաջողություններ արձանագրվեցին տնտեսության դիվերսիֆիկացիայի, ֆինանսական համակարգի կայունացման և ֆիսկալ կարգապահության ուղղությամբ։ Տնտեսական քաղաքականությունը, որքան էլ կախված էր արտաքին գործոններից, համեմատաբար կշռադատված էր, իսկ սոցիալ-տնտեսական լարվածությունը չնայած առկա էր, սակայն կառավարելի սահմաններում էր գտնվում։

Պետության ինստիտուցիոնալ կայացումը, բիզնես միջավայրի բարելավման համար իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտներում ընթացող ծրագրերը նպաստում էին տնտեսական զարգացման որոշակի դինամիկային։

Անվտանգության և պաշտպանական ոլորտում, չնայած Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, հայկական կողմը, շնորհիվ բանակի մարտունակության, հասարակության համախմբման հնարավորությունների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի ներկայության, կարողանում էր պահել ռազմական հավասարակշռությունը։ Արցախի ստատուս քվոն, չնայած մշտական լարվածությանը, համարվում էր տարածաշրջանային անվտանգության կայունության առանցքներից մեկը, իսկ միջազգային միջնորդները ապահովում էին որոշակի զսպող մեխանիզմներ լայնածավալ պատերազմի հրահրումը կանխելու տեսանկյունից։

Սակայն Փաշինյանի կառավարման օրոք իրավիճակի կտրուկ փոփոխությունը և 2020 թվականի Արցախյան պատերազմը դարձան շրջադարձային կետ, որը ոչ միայն կործանարար հարված հասցրեց Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դիրքերին, այլև խոր ճգնաժամի մեջ դրեց պետականության բոլոր առանցքային ինստիտուտները։ Պատերազմում կրած պարտությունը և արդյունքում ստեղծված իրավիճակը հիմնովին վերափոխեցին Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակը՝ բացահայտելով համակարգային թերություններ, կառավարման ճգնաժամ, ազգային անվտանգության ռազմավարության թուլություն և հասարակության համախմբվածության կորստի վտանգավոր միտումներ։ Պատերազմի արդյունքում հայկական կողմը ոչ միայն կորցրեց Արցախը, որտեղ հայությունն ապրում էր հազարամյակներ շարունակ, այլև զրկվեց անվտանգության գոտուց, իսկ ավելի քան 120 հազար արցախահայեր հայտնվեցին հայրենազրկման ու էթնիկ զտման ճիրաններում։

Ներքաղաքական առումով պատերազմից հետո Հայաստանում արմատապես թուլացան պետական ինստիտուտները, խորացավ հասարակական պառակտումը, անվստահությունը իշխանությունների և քաղաքական դասի հանդեպ հասավ աննախադեպ մակարդակի։ Քաղաքական դաշտը ծայրահեղորեն մասնատվեց, արմատականացավ, իսկ ընդդիմությունը և իշխանությունը թևակոխեցին փոխադարձ մեղադրանքների և պարբերական ճգնաժամերի փուլ։ Հասարակության բոլոր շերտերը, ներառյալ՝ երիտասարդությունը, մտավորականությունը, պետական ծառայողները, հայտնվեցին ազգային արժեզրկման, ապագայի նկատմամբ անվստահության, հուսահատության և արտագաղթի նոր ալիքի առաջ։

Պատերազմի հետևանքով բանակի հեղինակությունը խաթարվեց, աճեց դժգոհությունը անվտանգության համակարգի, արտաքին քաղաքականության և կառավարման մշակույթի նկատմամբ։ Սոցիալ-տնտեսական խնդիրները սրվեցին, իսկ պետական ծառայությունների որակը նվազեց՝ պայմանավորված ֆինանսական ռեսուրսների սակավությամբ, սոցիալական բեռի աճով և կառավարման արդյունավետության անկմամբ։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո ներքաղաքական կյանքում պարբերաբար խորանում են ճգնաժամային երևույթները. տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, քաղաքական հետապնդումների ալիքն ավելի է մեծանում, հանրային պառակտումը շարունակաբար խորանում է, իսկ քաղաքական ինստիտուտների դեգրադացումը՝ շարունակվում։

Արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի դիրքերը աննախադեպ թուլացել են։ Պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց ոչ միայն Արցախի դե ֆակտո անկախությունը, այլև իր տարածաշրջանային դերակատարությունը, արտաքին գործընկերների մոտ վստահելիությունը և բազմավեկտոր քաղաքականության հնարավորությունը։ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք կապված էին անվտանգության գլխավոր երաշխավորը լինելու հանգամանքի հետ, ձևավորվեց փոխադարձ անվստահության և սառնության մթնոլորտ։ Արևմտյան գործընկերները, թեև որոշակի աջակցություն խոստացան Հայաստանին, բայց չունեցան բավարար գործիքակազմ ու կամք՝ ազդելու տարածաշրջանային գործընթացների վրա։ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի թուլացումից, ամրապնդեցին իրենց դիրքերը Հարավային Կովկասում, իսկ Իրանը գրեթե անզոր էր ազդելու իրադարձությունների վրա։ Այդպիսով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվել է անորոշության, ցնցումների և ռազմավարական հեռանկարի բացակայության փուլում, որտեղ երկիրը ստիպված է գնալ զիջումների, զրկվել արտաքին քաղաքական մանևրների հնարավորությունից և ավելի ու ավելի շատ կախված լինել արտաքին դերակատարների կամքից։

Մյուս կողմից էլ՝ անվտանգության ոլորտում Հայաստանի վիճակը դարձավ ավելի խոցելի, քան երբևէ։ Արցախի կորուստը, անվտանգության գոտու վերացումը, սահմանների անորոշությունը և սահմանային միջադեպերի շարունակականությունը բերում են նրան, որ Հայաստանի պաշտպանունակության համակարգը հայտնվել է մշտական ճնշման տակ՝ առանց բավարար ռեսուրսների, հստակ ռազմավարության և դաշնակիցների արդյունավետ աջակցության։

Այսօր երկիրը կանգնած է գոյաբանական մարտահրավերի առաջ, երբ արտաքին և ներքին սպառնալիքները միախառնվել են, իսկ պետականության շարունակականության, ազգային ինքնության և ժողովրդի բարեկեցության հարցերը պահանջում են արմատական, խորքային և երկարաժամկետ լուծումներ՝ քաղաքական կամքի, հանրային համախմբման, ինստիտուցիոնալ վերակառուցման և ազգային երազանքի վերականգնման միջոցով։ Բայց դա այս իշխանությունների օրոք անհնար է. նրանք լիովին հակառակ ճանապարհով են ընթանում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու անօրինական և կեղծ վերականգնումների՝ հայկական մշակույթից նրան օտարելու մասին են խոսում բազմաթիվ փաստեր Ադրբեջանում դպրոցականների ծեծկռտուքը վերաճել է ծնողների միջև արյունալի հաշվեհարդարի Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ