Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առջևում ընտրություններ են, և հիշել է, որ «բոլորին սիրում» է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ հրապարակումներից մեկում նկատել էինք, որ Նիկոլ Փաշինյանը շուտով նորից սկսելու է ավելի հաճախ խոնարհվելու ժեստեր անել, ավելին՝ նորից հիշելու է, որ սիրում է բոլորին: Այսինքն, ավելի հաճախ է փորձելու սիրաշահել բազմաչարչար ժողովրդին: Չէինք սխալվել: Ու դժվար էլ կլիներ սխալվել: Ինչ-որ առանձնահատուկ խորաթափանցության խնդիր չէ. առաջիկայում ընտրություններ են սպասվում:

Ահավասիկ, նախօրեին էլ Էրեբունի-Երևանի տոնի համատեքստում էլ ի սկսեց «հին երգը»՝ բոլորին սիրելու մասին, մի հատ էլ մատներով «սրտիկ» արեց: Չէ, երկու անգամ, մի հատ էլ՝ նախորդ օրը: Կարճ ասած՝ ժողովրդին վիրտուալ «սրտիկեց»: Իհարկե, այդ «սրտիկը» դարձավ մեմ, դարձավ հեռախոսների «սմայլիկ», ծաղրի առարկա: Բայց նրա նպատակը հենց դա էր՝ կարևորն ինքը բոլորի ուշադրության և խոսակցության թեման լինի, էական չէ՝ ինչպես: Սակայն նույնիսկ դա չէ առաջնայինը, այլ այն, թե ինչո՞ւ նորից այսպես սիրատոչորվեց մարդ-կառավարություն Նիկոլ Փաշինյանը:

Կրկնենք՝ շատ պարզ է. առաջիկայում ընտրություններ են լինելու: Դե, պարզից էլ պարզ է, որ հիմա Փաշինյանը ժողովրդին սիրո խոստովանություններ էլ կանի, սրտիկներ էլ կցուցադրի: Չէ՞ որ ինքը շատ լավ հասկանում է, որ առանձնապես քվե չունի, այդ ընտրություններում հաղթելու շանս չունի: Չունի, բայց իշխանությունից հեռանալու ցանկություն էլ չունի: Ոչ մի պարագայում:

Փաշինյանի «սրտիկումները» հիշեցրին Սևակի հանրահայտ տողերը.

«Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր Սիրում է կյանքում նա իր... աթոռը»:

Աթո՛ռն է սիրում: Նա իր աթոռից, պաշտոնից ու կարգավիճակից բացի, ուրիշ ոչինչ չի սիրում: Այսինքն, այս զգացմունքային հարցում էլ է կեղծում: Ինչպես միշտ:

Այլապես, «բոլորին սիրողը, «սրտիկողը», որ իշխանության էր եկել աղքատության դեմ պայքարելու դրոշակներով, կկանգներ և մոտ մի 700 հազար մարդու կասե՞ր, թե՝ «աղքատությունը ձեր գլխում է...»: Դա դեռ ամենից անմեղ թվացող պահը նշեցինք: «Բոլորին սիրողը» հազարավոր երիտասարդների մահվան մատնեց ու հետո էլ թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

Ու ամեն օր՝ մի նոր փորձանք: Ամեն օր՝ մի փորձություն: «Սիրելով» բորդյուրներ լիզելուց ու պատերին ծեփելուց է խոսում, ասֆալտին փռելու մասին գոռում:

Վա՜յ, «սիրում է բոլորին», այնքան շատ է «սիրում», որ նորանոր տուգանքներով շտապում է մտնել ժողովրդի գրպանը: Մարդկանց դարձրել է «տուգանքի մատերիալ»:

Հապա որքա՜ն «սեր» կա Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդին հարկային տեռորի տակ պահելու մեջ: Որպիսի՜ գորովանքով է Փաշինյանի իշխանությունը նպաստում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին:

Դե, բյուջեի հաշվին լիուբոլ ապրող, միանգամից հարստացած քպականներին ու իրենց ղեկավարին դա ինչո՞ւ պիտի հետաքրքրի: Նրանք թքած ունեն բոլորի վրա, նրանք սիրում են միայն իշխանությունն ու պաշտոնը: Եվ վերջ, ինչ երկիր, ինչ պետություն, ինչ ժողովուրդ...

Ավելին, հենց մի հարց է լինում, անմիջապես իրեն բնորոշ ձայներանգով ու ժեստիկուլ յացիայով հարձակվում է խեղճ մարդկանց վրա, թե՝ այ, անգործ ես, դրա համար է տունդ էս վիճակում, անգլերեն չգիտես, դրա համար մոշդ չի ծախվում... Մի խոսքով, վատն ենք, սիրելի ժողովուրդ: Նա իր ամեն ինչով ցույց է տալիս, որ իրականում ոչ թե սիրում է մարդկանց, ժողովրդին, այլ ընդհակառակը, ուղղակի հիմա այդպես է պետք, դե... առջևում ընտրություններն են: Արդյունքում Փաշինյանն այսօր մեկ հիմնական ընդդիմություն ունի: Եվ այդ ընդդիմությունը հայ ժողովուրդն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի