Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը․ Տարոն Աճեմօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեք բացահայտել իր տնտեսական և մարդկային ներուժը․ այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովում հայտարարել է աշխարհահռչակ տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն՝ ընդգծելով, որ երկրի տնտեսական առաջընթացի առանցքային գործոն կարող է դառնալ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների զարգացումը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը ժողովրդավարության ամրապնդումն ու ներդրումային հավասարակշռությունն է։ «Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության և տեղական ու օտարերկրյա ներդրումների խթանման միջև։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի, հատկապես տեխնոլոգիական ոլորտում»,– ասել է տնտեսագետը։

Աճեմօղլուի համոզմամբ՝ առանց կանխատեսելի և վստահելի իրավական համակարգի հնարավոր չէ ոչ միայն ներգրավել ներդրումներ, այլև խթանել տեղական նորարարությունը։ «Հայաստանն իր բնական պաշարների զարգացման արդյունքներից պետք է ունենա արդար բաժին, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում է գույքային իրավունքի հստակ և հետևողական համակարգ։ Սա նուրբ, բայց կենսական հավասարակշռություն է»,– ընդգծել է նա։

Տնտեսագետը նկատել է, որ Հայաստանի աշխարհագրական սահմանափակումները կարելի է հաղթահարել թվային տեխնոլոգիաների միջոցով։ «Թվային ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը Հայաստանին տալիս է առանձնահատուկ առավելություն։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումները կարող են դառնալ տնտեսական աճի շարժիչ ուժը, եթե դրանք ճիշտ ուղղությամբ օգտագործվեն»,– նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փորձի և գիտելիքի ներգրավումը պետք է դառնա պետական ռազմավարության անբաժան մաս։

Անդրադառնալով ՀԷՑ-ի «ազգայնացմանը»՝ Աճեմօղլուն զգուշացրել է, որ նման քայլերը կարող են խաթարել ներդրումային միջավայրը։ «Յուրաքանչյուր պետության համար գույքային իրավունքի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի։ Ամենակարևորն այն է, որ ստեղծվի վստահելի և կանխատեսելի միջավայր օտարերկրյա ներդրողների համար»,– ասել է նա։

Աճեմօղլուի գնահատմամբ՝ Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ կամ այն կկարողանա համադրել ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և տեխնոլոգիական նորարարությունը՝ դառնալով տարածաշրջանային առաջատար, կամ կմնա ցածր աճի և սոցիալական անհավասարության արանքում։ «Արհեստական բանականությունը կարող է դառնալ ոչ թե սպառնալիք, այլ Հայաստանի տնտեսական վերածննդի իրական հնարավորություն»,– ամփոփել է Նոբելյան մրցանակակիրը։

Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters