Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ-իրանական հարաբերություններում նոր պատուհան է բացվել. հարցազրույց Իրանի դեսպանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ



 

 

Բարեկամական Իրանն այս օրերին նշում է Իսլամական հեղափոխության տարեդարձը: 37 տարի առաջ հեղափոխական առաջնորդ Իմամ Խոմեյնին մուտք գործեց Իրան և աջակցեց թագավորի վարչակարգի տապալմանը: Փետրվարի 11-ին  իրանցիները նշում են ազգային տոնը: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, ով անդրադարձել է տոնի խորհրդին, անցկացվող միջոցառումներին, բայց և չի շրջանցել հայ-իրանական հարաբերություններին առնչվող շարք հարցերին պատասխաններ տալուց:

-Փետրվարի 11-ին Իրանի ազգային տոնն է, Իսլամական հեղափոխության 37 ամյակը: Պարոն դեսպան, ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը Իրանի ժողովրդի համար:

-Այս տոնը Իրանի ամենակարևոր ու խորհրդանշական տոներից է: Այս շաբաթը կոչվում է Այգաբացի տասնօրյակ և այս օրերին էր, որ հեղափոխության  առաջնորդ Իմամ Խոմեյնին մուտք գործեց երկիր, որից հետո տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության հաղթանակը:

Երբ Իմամ Խոմեյնին մուտք գործեց Իրան, բազմաթիվ ցույցեր էին կազմակերպվում, որպեսզի տապալվեր շահի վարչակարգը: Այն օրվանից, երբ դա տեղի ունեցավ, Իմամ Խոմեյնին ժողովրդի սրտերում պահպանվեց  որպես Իրանի  հեղափոխության մեծ առաջնորդ:

Այգաբացի տասնօրյակը  նշվում է մեծ շուքով. բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում դպրոցներում, պետական հիմնարկներում: Փետրվարի 11-ին ժողովուրդը գնում է Իմամ Խոմեյնիի դամբարան, հարգանքի տուրք մատուցում, ծաղիկներ դնում նրա շիրիմին, միևնույն ժամանակ երթ է տեղի ունենում, որով իրանցիները հայտնում են իրենց միասնությունն ու հավատարմությունը Իսլամական հեղափոխության նկատմամբ:

-Հայաստանում ի՞նչ միջոցառումներով է նշվելու տոնը:

-Փետրվարի 11-ը Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնն է: Այդպիսի միջոցառում կազմակերպվում է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր այն երկրներում, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի դեսպանություն: Օրվա կապակցությամբ դիվանագիտական պաշտոնական ընդունելություն է կազմակերպվում: Հրավիրվում են տվյալ երկրի պետական պաշտոնատար անձինք, կառավարության ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Տոնական միջոցառում է անցկացվում իրանցիների ու այն կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր որևէ կերպ կապ ունեն մեր երկրի հետ:

-Անդրադառնանք հայ-իրանական հարաբերություններին: Պարոն դեսպան, մեր երկրում ամենաբարձր մակարդակներում միշտ շեշտվում է Իրանի` որպես բարեկամ-հարևան երկիր լինելու փաստը, կարևորվում է այն, որ Ձեր երկրում լավ են վերաբերվում մեր մշակութային ժառանգությանն ու բազմամարդ հայ համայնքին: Այս համատեքստում տեսնո՞ւմ եք երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու ներուժ:

-Մենք Իրանում բոլոր կրոնների նկատմամբ հարգանք ենք տածում: Պետք է նշեմ, որ և քրիստոնյաները, և հրեաները, և զրադաշտները հարգված են Իրանի ժողովրդի կողմից ու անգամ խորհրդարանում ունեն իրենց պատգամավորները: Նրանք համարվում են մեր հայրենակիցները: Մենք նրանց համար ստեղծում ենք լավ պայմաններ ու հարգում ենք նրանց կրոնը, սովորույթները: Մենք հարգում ենք նրանց պատմամշակութային արժեքները, սրբավայրերը, եկեղեցիները, և Իրանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում  դրանց պահպանության ուղղությամբ: Բարենպաստ պայմանների ստեղծումը  ազգերի և  մուսուլման համայնքի միջև ապահովում  է  խաղաղ համակեցություն:

Ինչ վերաբերում է հարաբերությունների հետագա խորացման ներուժին, ապա այս չորս ամսվա ընթացքում, ինչ գտնվում եմ Հայաստանում, դուք երևի ընթերցել ու տեսել եք, թե մեր երկու երկրների հարաբերություններում ինչպիսի նոր պատուհան է բացվել: Ես կարծում եմ, որ մեր երկրները ցանկանում են հարաբերություններն առավել զարգացնել:

-Ի՞նչ հիմնական ուղղություններում եք տեսնում հարաբերությունների խորացումը:

-Քաղաքական հարաբերությունները բարձր մակարադակի վրա են, և որևէ սահմանափակում չունենք դրանք զարգացնելու համար: Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա դրանցում ակտիվացում է նկատվում, այդ թվում` գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ուղղությամբ: Օրակարգում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը, ինչպես նաև Հայաստանի միջոցով  Հյուսիս-Հարավ մայրուղու կառացումը:

-Բավականին երկար ժամանակ է` խոսվում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի մասին, բայց կարծես առաջընթաց չկա այդ հարցում, կցանկանայի իմանալ` ներկայում ի՞նչ փուլում  է գտնվում ծրագիրը և որքա՞նով է հավանական դրա իրագործումը:


-ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի` Իրան կատարած այցի շրջանակներում արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի  մասնագետներից ու փորձագետներից կազմված խումբը  այցելի Հայաստան ` տեղում ուսումնասիրելու նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը և անհրաժեշտ բոլոր  հանգամանքները: Դա կլինի մոտ ապագայում:

-Փորձագիտական շրջանակները կարծում են, որ Հայաստանը կարող է տարածաշրջանում կապող օղակ լինել մի կողմից` Իրանի և Արևմուտքի,  և Իրանի ու Եվրասիական տնտեսական միության միջև` մյուս կողմից: Իրանն ինչպե՞ս է գնահատում այդ հնարավորության իրացումը:

-Այս մասին շատ է խոսվում: Ինչ վերաբերում է Հայաստանի միջոցով Իրանի` ԵԱՏՄ շուկա մուտք գործելուն, ապա Իրանն ուսումնասիրում է այս ուղով միության շուկա մուտք գործելու դեպքում  Իրանի  շահերը: Մի քանի օր առաջ երկու խոշոր տնտեսական պատվիրակություններ էին գտնվում Հայաստանում: Նրանք եկել էին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և  հստակեցնելու, թե Հայաստանի միջոցով վերոնշյալ շուկա մուտք գործելու դեպքում  ինչպիսի  հնարավորություններ կարող են բացվել Իրանի համար:

Ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը պետք է առաջին քայլը կատարի` ներգրավելով իրանական գործարարների, որպեսզի նման համագործակցություն ծավալելու հնարավորություն ստեղծվի:

Պետք է շեշտեմ, որ իրանական կողմը պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ գործարանների գործարկման, ինչպես նաև առևտրային համալիրների շահագործման ոլորտներում: Պատրաստակամ է, սակայն, պետք է Հայաստանը լավագույնս ներկայացնել իրանական կողմին, որպեսզի գան ու այստեղ ներդրումներ կատարեն:

Մյուս կողմից էլ` պետք է Հայաստանի գործարարների ուշադրությունը գրավել այն հանգամանքին, որ արդեն իսկ Իրանի պատժամիջոցները չեղարկվել են և ստեղծվել  են բավականին բարենպաստ  հնարավորություններ: Բազմաթիվ երկրներից  Իրան են ժամանում գործարարներ՝ տնտեսական ոլորտում համագործակցության բանակցություններ վարելու նպատակով: Պետք է աշխատենք, որպեսզի Իրան- Հայաստան տնտեսական հարաբերությունները ևս նման կերպ ակտիվանան: Իրանը պատրաստակամ է անհրաժեշտ ապրանքները ապահովելու նպատակով համագործակցել Հայաստանի հետ:

Ես մոռացա նշել նաև, որ Իրանի նախագահի առաջին տեղակալ պարոն  Ջահանգիրիի` Հայաստան այցի շրջանակներում խոշոր գործարար համաժողով  կազմակերպվեց Հայաստանում  հայ ու իրանցի գործարարների մասնակցությամբ, փոխադարձաբար նման համաժողով կազմակերպվեց նաև Իրանում:

Զրուցեց Անի Նազարյանը

 

Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին