Comedy Club-ի աստղի կինը շտապ հոսպիտալացվել է
ԼԱՅՖՍպորտային «Չեմպիոնները» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում տեղի է ունեցել առանց գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորող դերասանուհի Քրիստինա Ասմուսի։ Պրեմիերային ներկա է եղել միայն նրա ամուսինը՝ Comedy Club-ի աստղ Գարիկ Խարլամովը, ով սակայն Քրիստինայի բացակայության մասին հարցերին հրաժարվել է պատասխանել։
Ֆիլմի պրոդյուսերներն էլ հայտնել են, որ Քրիստինան հիվանդացել է, այդ պատճառով էլ չի կարողացել ներկա գտնվել երեկույթին։ Ինչպես աղբյուրներից պարզ է դարձել, Ասմուսը շտապ հոսպիտալացվել է եւ այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Իսկ թե ինչն է եղել նրա հոսպիտալացման պատճառը, առայժմ հայտնի չէ։

1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



