Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, դեսպանից պահանջել են հստակեցնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունը` կապված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ումիթ Յալչընը մտահոգություն է հայտնել Քիրբիի խոսքերի առնչությամբ, որով ԱՄՆ պետդեպի խոսնակը հայտնել էր, թե «ԱՄՆ-ն PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չի համարում»: Նա ավելացրել էր, որ այս հարցում Թուրքիայի հետ խորհրդակցությունները շարունակվում են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



