Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նրան մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ զավթի Սուրբ Էջմիածինը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան լրահոսի գլխավոր թեման դարձան Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի ձերբակալության մասին լուրերը։ Զարգացումները ցույց կտան՝ կրկին կունենա՞նք կալանավորված հոգևոր հայրեր, թե՞ ամեն ինչ կավարտվի ողջախոհության սահմաններում։ Ընթերցողը թերևս լավ է հիշում այս ամենին նախորդող իրադարձությունները՝ գրոհ Հայ առաքելական եկեղեցու վրա, Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորումներ, Սամվել Կարապետյանի կալանավորում՝ Եկեղեցուն սատարելու համար։ Էլ չենք խոսում այն զազրելի բառապաշարի մասին, որն ամենօրյա ռեժիմով կիրառվեց հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ՝ իշխող ուժի և նրա առաջնորդի կողմից։ Օր օրի մարդիկ սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ պետք է գրոհի Մայր Աթոռը, սակայն դա տեղի չէր ունենում։ Եվ, ահա, ականատես ենք լինում հոգևորականների հանդեպ հերթական հետապնդումներին։ Փաշինյանը փորձում է այս ճանապարհո՞վ Եկեցեցու դեմ դուրս գալ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատում է այս տեսակետը։ «Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ժողովուրդն իրեն չի հավատում։ Դա՝ մեկ։ Երկրորդ՝ ժողովուրդը դուրս չի գալ իս Եկեղեցու դեմ։ Նա ո՞ւմ փորձեց Եկեղեցու դեմ հանել. կարգալույծ եղած մի քանի՝ խուլիգանական անցյալ ունեցող նախկին հոգևորականների, ինչպես նաև այս երեք տերտերներին, որոնք հիմնականում Արագածոտնի մարզից են։ Նրանք հուդաներ են, Հայ առաքելական սուրբ եկե ղ ե ցու թշնա մ ի ն ե ր ։ Նրանց է փորձում օգտագործել Եկեղեցու դեմ։ Բոլորս տեսանք, որ Փաշինյանին չհաջողվեց ժողովրդին «հավաքել»։ Այդ «հավաքել» ասվածն է նաև շատ ծիծաղելի, որովհետև Սուրբ Էջմիածնում եղած ամեն ոք գի տի, որ Էջմ ի ա ծ ն ի հրապարակը փոքր է, և նա այդ հրապարակում հավաքած մարդկանց ինչոր զանգվածով պետք է կարգալույծ աներ կամ հեռացնե՞ր Կաթողիկոսին։ Կարծում եմ, որ հանրության համար բավականին մեծ ազդակ էին, այդ թվում՝ նաև իմ կողմից արված բացահայտումները, որ Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ, այլ դասական աղանդավոր է։ Բազմաթիվ ապացույցներ կան դրա վերաբերյալ, որոնց մասին շատ ենք բարձրաձայնել։ Օրինակ՝ իշխանության գալուց հետո մի քանի անգամ նա իր էջում տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի հովվի քարոզները, անցյալ տարի ՄԱԿ-ի ամբիոնից Սուրբ Գրքից մեջբերումներ էր անում, որոնք չեն համապատասխանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սուրբ Գրքի թարգմանությանը, դպրոցական առարկայացանկից հանեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իր այս քայլը փորձեց քողարկել՝ իբր թե այն միացնում են «Հայոց պատմություն» առարկային, ինչն իրականում այդպես չէ, էլ չեմ խոսում այն մասին, որ իր երեխաները «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչների հետ ամեն տեղ երևում են և այլն։ Այս ամենը շատ մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա, որ մարդիկ հասկանային՝ սաղմոսներ, սաղմոսներից մեջբերումներ անող և Աստվածաշունչը ցիտող Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ։ Իր այս հակաեկեղեցական արշավի հիմքում ոչ միայն դրսից եկած պատվերներն են, այլ նաև իր սեփական շահը։ Ժողովրդի համար արդեն բացարձակ նորություն չէ, որ Նիկոլ ը Եկեղեցու դեմ ակտիվանում է իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալաշուքյուր Փաշազադեի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ասված զառանցանքներից հետո։ Հոկտեմբերի 13-ին նույն Փաշազադեն կրկին մեր Եկեղեցու վերաբերյալ վարկաբեկիչ հայտարարություններ արեց, և օրեր անց ունենք այս պատկերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը: Հիշեցնենք, որ Փաշազադեն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե մինչ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման։

Համբարյանը խորհուրդ է տալիս նման օրերին թեկուզ մի պահ հետևել ադրբեջանական տելեգրամյան ալիքներին։ «Բոլորը ցնծում են, ուրախության մեջ են։ Սա մեր ժողովրդի խայտառակությունն է։ Նիկոլ Փաշինյանին մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ նա զավթի Սուրբ Էջմիածինը և ի ր գրպանային ինչ-որ մի հոգևորականի բերի, կարգի Կաթողիկոսի տեղապահ, հետագայում էլ բողոքական ավանդույթներին բնորոշ ձևով նաև Կաթողիկոս ընտրել տա, որը լինելու է Նիկոլին կից կամ Նիկոլին ծառայող Կաթողիկոս»,- նշում է մեր զրուցակիցը։

Բայց հոգևոր համայնքում ճեղքեր առաջացնելը, հոգևորականներին լռեցնելը, կարծես թե, այնքան հեշտ գործ չէ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար։ Ո՛չ կալանավորված արքեպիսկոպոսներին, ո՛չ էլ հոգևոր դասի մյուս ներկայացուցիչներին և, առավել ևս, Կաթողիկոսին այս քայլերը վախ չեն ներշնչում։ Ոչ մեկ անգամ են նրանք բարձրաձայնել, որ մեր երկրի հետ տեղի ունեցող ողբերգությունն առ ոչինչ է նրանց ձերբակալման կամ բանտարկման հնարավորության հետ։ Ո՞րն է իշխանությունների խաղաքարտը Եկեղեցու դեմ պայքարում։ «Տեսեք, նույնիսկ տեր Արամի նման դավաճան «հուդան», այսպես ասած, մեծ ձնագնդի էֆեկտ չտվեց։ Հոգևոր դասի ընդամենը երեք ներկայացուցիչ խոսեց ընդդեմ Եկեղեցու։ Համոզված եմ՝ նրանց ամբողջ հույսը եղել է այն, որ տեր Արամը պետք է ձնագնդի էֆեկտ տա։ Իսկ այդ երեք հոգին ընդամ ենը մեկ կաթիլ են ծովի մեջ ։ Ասեմ նաև, որ այս ամենն ավելի վատ արձագանք ունեցավ հանրության շրջանում։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ Նիկոլ ի մ ի ակ հույսն իրեն ծա ռ ա յող իրա վ ա պահ համակարգի միջոցով հոգևորականների «գլխին սարքելն» է, նրանց բոլորին մասսայաբար բանտարկելը, և այդ բան տար կություն ն ե րի միջոցով , օրինակ՝ փորձել հոգևորականներից մեկին «կոտրել», ինչ-որ ցուցմունքներ ստա նալ Կաթողիկոսի կամ թե մ ի առաջ նորդ ն ե րի դեմ, նրա գլխա վ ո ր նպատակը սա է։ Նա ուրիշ ճար և ձև չունի։ Այդ տեսակ «վայրագությունները» հիմնականում իրականացվում են Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի միջոցով։ Միայն մեկ բան կասեմ։ Նրանք զբաղված են սրբապղծությամբ՝ բառի բուն իմաս տով։ Որ քան հաս կ ա ն ո ւ մ ե ն ք լրատվամիջոցների հրապարակումներից, այս ամենի հեղինակը տեր Արամն է, նա հայտարարություններ էր արել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Նաև բողոք է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Բացարձակ զարմանալ ի չէ, որ հենց այս մասսան է Եկեղեցու դեմ պայքարում։ Պատկերացնո՞ւմ եք նաև, թե ինչ օպերատիվ է աշխատում Նիկոլի մենթապետությունը, Նիկոլի, այսպես կոչված, իրավապահ համակարգը»,-հավելում է քաղաքագետը։

Այս բոլոր իրադարձությունները մեր երկրում տեղի են ունենում ինչ-որ առումով նախընտրական շրջանում։ Արդյո՞ք այս քայլով ևս Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ կամ հերթական ընտրությունների։ «Իհարկե, ընտրությունների է պատրաստվում։ Նա փորձում է նաև վախի մթնոլորտ ստեղծել Էջմիածնում, որտեղ նոյեմբերի վերջին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, նրա թեկնածուի հաղթանակը շատ խնդրահարույց է։ Սկսենք նրանից, որ նրա թեկնածուն է ընդհանուր առմամբ խնդրահարույց։ Նա ուրացավ իր հոր թողած ժառանգությունը, իր հոր անունով կոչված քաղաքը, ազատագրված Արցախի Մեխակավանն ուրացավ։ Այս մանկուրտների իշխանության գործունեությունը հակահայկական է։ Միայն նայեք և կտեսնեք՝ Նիկոլ ին սպասարկող լրատվամիջոցները և ադրբեջանական լրատվամիջոցները նույն բառամթերքն են կիրառում Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև մեր քահանաների դեմ, բացարձակ ոչ մի տարբերություն չկա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուպերհամակարգիչը նշե է ԱԱ-2026-ի ֆավորիտներին Երևանից դեպի Սևան ուղղությամբ ճանապարհահատված կփակվի երթևեկության համար Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԵթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանՈւկրաինան կարողացել է ապահովել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ․ Ուկրաինայի ԱԳՆ Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Իվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար «Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Վահագն Խաչատուրյան Չնայած նոր հարվածների սպառնալիքներին՝ ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները. Fox News Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասինJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով84 տարեկան հասկաում մահացել է դերասանուհի Լյուդմիլա Չուրսինան Արդարադատության նախարարությունը ամփոփել է 2025 թվականի բարեփոխումների արդյունքները Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում․ հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը (տեսանյութ) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Պուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրել Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ ԶաքարյանՈղբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան2 քաղաքացի հոսանքահարվել են. 1-ը մահացել է ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիայինՔվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ