Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հոգևոր քայքայումը՝ ազգային սպառնալիք. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակության մեջ հետևողականորեն խորանում է մի լուրջ հոգևոր ճգնաժամ՝ կապված աղանդավորական և կեղծ հոգևոր շարժումների տարածման հետ։ Եթե նախորդ տասնամյակներում դրանք գործում էին հիմնականում մայրաքաղաքում և որոշ փոքր համայնքներում, ապա այսօր դրանց ազդեցությունը նկատվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աղանդավորական կառույցներն առավել ակտիվ են այն շրջաններում, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, իսկ կրթական միջավայրը չի ապահովում բավարար հոգևոր պաշտպանվածություն։ Պետական ոչ արդյունավետ քաղաքականությունը և հավատքի ու արժեքային կրթական ծրագրերի անբավարար վիճակը ստեղծել են այնպիսի դատարկություն, որն արագորեն լցվում է կեղծ հոգևոր ուղղություններով և առաջարկներով։

Այսօր բազմաթիվ աղանդներ ներթափանցել են ոչ միայն ընտանիքներ, այլև դպրոցներ, համացանցային միջավայր, անգամ տեղական համայնքային կառույցներ։ Նրանց գործունեությունը քողարկվում է «բարեգործության», «կրթական նախաձեռնության» կամ «հոգեբանական աջակցության» անվան տակ, սակայն խորքում գործում է նույն հին մեխանիզմը՝ մարդկանց կտրել ազգային ինքնությունից, խաթարել Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը և թուլացնել հանրային միասնությունը։ Աղանդների գործունեության հետևանքով բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, մարդիկ կորցնում են իրենց ազատ կամքը, սեփականությունը, երբեմն էլ՝ կյանքը: Ավելին, այդ կառույցները խրախուսում են իրենց անդամներին խզել կապերը ընտանիքի, ոչ հավատացյալ բարեկամների հետ, եթե նրանք «դադարել են հավատալ»: Սովորաբար որոշ աղանդներ իրենց ներսում ունեն հստակ վերահսկման, մեկուսացման և գաղափարական մանիպուլ յացիայի համակարգ, ինչը թույլ է տալիս դասել նրանց որպես վտանգավոր աղանդ՝ անձի ազատությունների տեսանկյունից։

Ամենացավալին այն է, որ պետությունը, փոխանակ համակարգված պայքար սկսելու այս հսկայական վտանգի դեմ, անում է ճիշտ հակառակը. մեղմ ասած՝ քննադատում է Հայ առաքելական եկեղեցուն: Վերջին տարիներին նկատվում է մի վտանգավոր միտում, երբ պետական կառույցների կամ քաղաքական շրջանակների խոսքը հաճախ օգտագործվում է ոչ թե աղանդների, այլ հենց Եկեղեցու հոգևոր առաջնորդների դեմ։ Սա ոչ միայն անհասկանալի, այլև վտանգավոր երևույթ է, որովհետև հենց Հայ եկեղեցին է մեր ազգային հոգևոր ինքնության գլխավոր հենասյունը։ Երբ իշխանությունը պայքարում է այդ հենասյան դեմ, իրականում նպաստում է այն ուժերին, որոնք համակարգված ձևով քայքայում են հասարակության հոգևոր հիմքերը։

Տպավորություն է, թե կառավարությունը կորցրել է իր առաջնահերթությունները՝ թողնելով հոգևոր դաշտը ինքնահոսի։ Աղանդների դեմ որևէ համակարգված ռազմավարություն չկա, այնինչ աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը պետք է գտնվի խիստ վերահսկողության տակ՝ պետական անվտանգության և հասարակական կայունության նկատառումներով՝ մշակելով ազգային ինքնության պահպանման պետական և համայնքային համատեղ ծրագրեր։ Այս լռությունը դարձել է հովանավորող մշուշոտ և ստվերային միջավայր այն կազմակերպությունների համար, որոնք ունեն հստակ արտաքին ֆինանսավորում և գաղափարական ուղղվածություն։ Նրանց նպատակը ոչ թե միայն նոր հավատացյալներ հավաքագրելն է, այլ հասարակության հոգևոր և ազգային կառուցվածքը ներսից քայքայելը։ Այս առումով կառավարության կողմից ողջամտության վրա հիմնված արդյունավետ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի։ Պետք է մշակվեն և կիրառվեն մեխանիզմներ, որոնք կդիմադրեն աղանդների մանիպուլ յացիաներին, կբարձրացնեն հանրային իրազեկությունը և կպաշտպանեն ազգի հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Առանց պետության հետևողական և միանշանակ դիրքորոշման, աղանդավորական կազմակերպությունները կարող են թուլացնել ավանդական եկեղեցու հեղինակությունը և խաթարել ազգային ինքնագիտակցությունը։

Ըստ էության, աղանդները մարդկանց առաջարկում են արագ և պարզ հոգևոր էյֆորիա՝ տեսիլքներ, լեզուներով խոսք և գերբնական «լույսի» զգացողություններ։ Իրական աղանդավորական ուսմունքը զգալիորեն պարզեցված է՝ Սուրբ Հոգու ներկայությունը փոխարինելով «արտաքին ուժով» կամ «էներգիայով», մերժելով կամ աղավաղելով Սուրբ Հոգու աստվածային բնույթը։ Արդյունքում անհատը կախված է դառնում առաջնորդներից, կորցնում ինքնուրույն մտածողությունը և խոր հոգևոր աճի հնարավորությունը։ Այս մոդելը սպառնում է ոչ միայն հոգևոր, այլև ազգային ինքնությանը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այս առումով կարևոր է որպես օրինակ ներկայացնել Սուրբ Հոգու էությունը՝ ցույց տալով, թե ինչպես է այն ընկալվում ավանդական քրիստոնեական ուսմունքներում։

Ներկայիս աշխարհում, երբ հոգևոր գիտակցության դաշտը աղավաղվել է տարատեսակ կեղծ ուսմունքներով, կարևորվում է Սուրբ Հոգու դերի վերաիմաստավորումը քրիստոնեական հավատքի մեջ և նրա տարբերակումը աղանդների առաջարկած մակերեսային և մանիպուլ յատիվ գաղափարներից։ Խոսքը միայն աստվածաբանական տեսության մասին չէ։ Խոսքը մարդուն, հանրությանը և նույնիսկ պետությանը վերաբերող կենսական իրականության մասին է։

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր մարդկանց համար դժվար է ըմբռնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը և Սուրբ Հոգու անտեսանելի գործողությունները մարդու մեջ, որովհետև այդ գործընթացը պահանջում է հոգևոր խորություն, ներքին լռություն և անձի մշտական ինքնաճանաչման ձգտում։ Սուրբ Հոգին առանցքային հիմնասյուն է քրիստոնեական հավատքի մեջ, և նրա սխալ կամ կիսատ մեկնաբանությունները հաճախ այն հիմնական պատճառն են, որոնց վրա կառուցվում են աղանդավորական ուսմունքները՝ խեղաթյուրելով հավատքի էությունը և թույլ տալով մարդկանց ընկնել հոգևոր մոլորության մեջ։

Ներկայում գիտությունը կարող է ուսումնասիրել ուղեղի բջիջները, չափել հույզերը, արձանագրել մտածողության ընթացքը, բացատրել նեյրոնային կապերը և դիտարկել մարդու վարքագիծը՝ գիտական մեթոդներով։ Սակայն որքան էլ խորանա գիտությունը նյութական աշխարհի ուսումնասիրության մեջ, այն կանգ է առնում այնտեղ, որտեղ սկսվում է անտեսանելի, բայց իրական հոգևոր կյանքը։ Ոչ մի լաբորատոր փորձ չի կարող բացատրել, թե որտեղից է գալիս ներշնչանքը, խղճի ձայնը, ներողամտության զգացումը կամ հավատքը։ Այդ ամենը ծնվում է ոչ թե ֆիզիկական ուղեղում, այլ այն հոգևոր տարածքում, որտեղ մարդը Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցվում է Աստծո հետ։ Աստվածաշունչը բազմիցս հիշատակում է Սուրբ Հոգու ներգործությունը մարդու մեջ, բայց միշտ խորհրդավոր կերպով։ Ըստ մեր հոգևոր հայրերի, Սուրբ Հոգին անտեսանելի է, բայց ունի զորավոր բնույթ։ Նա գործում է մարդու ներսում՝ առանց աղմուկի, առանց ցուցադրական հրաշքների, խաղաղությամբ, ներշնչմամբ և լռությամբ, ինչը մարդուն դարձնում է ստեղծագործ և պատասխանատու էակ։ Ըստ հոգևոր հայրերի խրատների, մարդը պետք է կարողանա իր ներսում լսել Հոգու ձայնը, ինչը կսովորեցնի նրան ամեն բան։

Չնայած ավանդական Եկեղեցու ճշմարիտ ուղուց աղանդավորների էական շեղումներին, այնուամենայնիվ, կրոնական ազատությունը մնում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը, և դա ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ: Սակայն այդ ազատության անվան տակ գործող մանիպուլ յատիվ ու ներգործող կառույցները, որպես կանոն, զերծ են վերահսկողությունից՝ հաճախ վերածվելով հասարակական վտանգի։ Ըստ էության, այսօր մեր հասարակության մեջ կան բավական լայն դժգոհություններ աղանդավորական շարժումների նկատմամբ, սակայն այդ դժգոհություններն առավելապես արտահայտվում են մասնավոր մակարդակում՝ անհատների մտահոգություններով, հոգևորականների զգուշացումներով կամ փոքր խմբերի արձագանքներով։ Աղանդների գործունեության դեմ ձևավորված անհատական կամ համայնքային դժգոհությունները, սոսկ զգացմունքային մակարդակում մնալով, չեն կարող արդյունավետորեն դիմագրավել այն խորքային ճգնաժամին, որը ստեղծում են այս կառույցները։ Միևնույն ժամանակ հասարակությունը չի կորցրել իր ներքին զգացողությունը՝ տարբերակելու ճշմարիտ և կեղծ հոգևոր երևույթները։ Մարդիկ զգում են վտանգը, սակայն, առանց պետական ռազմավարության և հստակ հոգևոր ուղղորդման, այդ զգացողությունները հաճախ վերածվում են անարդյունավետ քննադատության կամ անորոշ վախերի։ Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել իր ժողովրդի հոգևոր անվտանգությունը, ապա չի կարող պաշտպանել նաև իր ազգային ինքնությունը։ Ազգի ապագան միայն հողի կամ տարածքի վրա չի կառուցվում, այլ նաև հոգևոր իրականության մեջ։ Եվ երբ հոգին դեգերում է մշուշում և չի գտնում ճշմարիտ ուղին, նույնիսկ սեփական հողը դառնում է օտար։ Իսկ երբ պետությունը լռում է, հոգևոր քայքայումը դառնում է ազգային սպառնալիք։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Էրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար Ղազարյան