Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի արանքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (բեռնված քարով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվելով ծառերի արանքում՝ կոտրել դրանցից մեկը։ Բեռնատարի թափքը պոկվել է, քարերը թափվել են, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մասնատել կոտրված ծառը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



